Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.Բայրամով Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Հենց թշնամու աչքի առաջ է պետք ծաղկեցնել հադրութի մշակույթը. Տաթեւիկ Մկրտչյան

Մշակութային

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի արվեստի դպրոցի ճակատագիրը անորոշ էր, իսկ դպրոցի սաների մեծ մասը ուզում էր հաճախել արդեն հարազատ դարձած կրթօջախ: Ամիսներ անց, 2021 թվականի մարտ ամսին, ԱՀ այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի ջանքերով Ստեփանակերտ քաղաքում վերաբացվել է Հադրութի արվեստի դպրոցը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Հադրութի արվեստի դպրոցի տնօրեն ՏԱԹԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

«ՀԱԴՐՈՒԹՑԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է ԵՎ ՈՉ ՄԻ ՈՒՐԻՇ ՏԵՂ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ»

- Տիկին Մկրտչյան, նախ խոսենք Հադրութի արվեստի դպրոցի դեռ նախապատերազմական դժվարություններից ու ձեռքբերումներից:

- Հադրութի արվեստի դպրոցն ունի 50+2 տարվա պատմություն: Կհարցնեք` ինչու՞ 50+2. դպրոցը 50 տարի գործել է Հադրութում, իսկ վերջին երկու տարիներին` Ստեփանակերտում եւ Երեւանում: Դպրոցի հիմնադրման հրամանը գրվել է դեռեւս 1970 թվականի սեպտեմբերի 1-ին: Դպրոցում ես աշխատանքի էի ընդունվել 2011 թ.-ին: Այն ժամանակ կային մի շարք խնդիրներ` պայմանավորված շենքային պայմանների անհարմարություններով: 2019 թվականին այդ խնդիրը լուծվել էր. Հադրութի հրապարակին կից, եվրոպական ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններով բոլորովին նոր դպրոցի շենք ունեցանք: Դպրոցի սաների հաջողություններն առավել քան խոսուն են, որ անգամ ամենածանր պայմաններում` մեզ հաջողվել է միշտ բարձր պահել դպրոցի պատիվը:

- Ինչպե՞ս առաջացավ պատերազմից հետո Ստեփանակերտում դպրոցի վերաբացման գաղափարը:

-Պատերազմի ավարտից անմիջապես հետո ստանում էինք նամակներ ե՛ւ ծնողներից, ե՛ւ աշակերտներից. բոլորին մտահոգում էր դպրոցի հետագա ճակատագիրը: Չնայած տարբեր եղանակներով պահում էինք կապը, այնուամենայնիվ, առաջվա նման մի հարկի տակ հավաքվելու միտքը օր օրի հասունանում էր: Դեռ պատերազմի օրերին ԿԳՄՍ նախարար, տիկին Լուսինե Ղարախանյանի հետ ամենօրյա կապի մեջ էինք: Երբ արդեն պարզ էր, որ առայժմ Հադրութ վերադառնալու նախադրյալներ չկան, նա առաջարկեց դպրոցը վերաբացել Ստեփանակերտում: Սա, թերեւս, լավագույնն էր, ինչ կարող էր լինել պատերազմից հետո: Հենց Արցախի սրտում, հենց թշնամու աչքի առաջ է պետք ծաղկեցնել Հադրութի մշակույթը, ապրեցնել հոգեւոր Հադրութը` դրանով իսկ աշխարհին ապացուցելու համար, որ հադրութցին Արցախում է եւ ոչ մի ուրիշ տեղ չի ուզում ապրել: Դպրոցի վերաբացման, կահավորման հետ կապված մեծ աջակցություն ունեինք թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ինչի համար շնորհակալ ենք մեր հայրենակիցներին: Երբ արդեն տեւական ժամանակից հետո վերջնական որոշում կար դպրոցը վերաբացելու, կապ հաստատեցինք մեր աշակերտների հետ, հայտնեցինք սպասված լուրը: Բոլոր այն աշակերտները, որոնք պատերազմից հետո հաստատվել էին Ստեփանակերտում, անմիջապես սկսեցին հաճախել պարապմունքներին:

- Քանի՞ սան ուներ դպրոցը պատերզամից առաջ եւ քանի՞սը` այսօր:

-Պատերազմից առաջ Հադրութում արվեստի դպրոց էր հաճախում 126 աշակերտ: Երբ դեռ նոր էինք վերաբացվել, դպրոց էին հաճախում ընդամենը 68 աշակերտ: 2021-2022 ուս. տարում բազմաթիվ դիմումներ ստացանք ծնողներից, ովքեր խնդրում էին, որ նմանօրինակ հնարավորություն ընձեռեինք նաեւ Հայաստանում` մասնավորապես Երեւանում եւ հարակից շրջաններում հաստատված մեր նախկին սաներին: Անհրաժեշտություն ծագեց սեղմ ժամկետներում Երեւանում եւս վերաբացել մասնաճյուղ, հարկադրված պարապուրդից հետ կանչել մեր նախկին ուսուցիչներին եւ շարունակել մեր կիսատ մնացած գործը: Այսօր վիճակագրությունն առավել քան խոսուն է. 2021-2022 ուս. տարում Ստեփանակերտի արվեստի դպրոց են հաճախել 124 աշակերտ, իսկ Երեւանում` 35 աշակերտ: Նախորդ տարվա համեմատ աշակերտների թվաքանակի կտրուկ աճ է գրանցվել: Դպրոց հաճախում են հիմնականում Հադրութի շրջանից տեղահանված երեխաներ, ունենք նաեւ սաներ Արցախի տարբեր շրջաններից, ինչպես նաեւ Ստեփանակերտից եւ Երեւանից:

«ԱՆԴԱԴԱՐ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԵՆՔ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԻՆՉ-ՈՐ ՀՐԱՇՔԻ»

- Դպրոցում արվեստի եւ մշակույթի հատկապես ո՞ր ճյուղերի վրա է դրված շեշտը:

- Մեր դպրոցի բաժիններն են. երաժշտարվեստ, այսինքն` դաշնամուր, երգեցողություն, քանոն, շվի, դուդուկ, թառ, քամանչա, դհոլ, կիթառ, երգչախումբ, կերպարվեստ, պարարվեստ, հագուստի մոդելավորում եւ դիզայն, դեկորատիվ կիրառական արվեստ, թատերարվեստ:

- Տիկին Մկրտչյան, ինչպիսի՞ն են ներկայիս շենքային պայմանները:

- Այս հարցը, թերեւս, ինձ համար ամենացավոտ հարցերից մեկն է: Ցավոք, մինչեւ այսօր էլ դեռ ունենք բազմաթիվ չլուծված հարցեր: Օրինակ` չունենք առանձին դպրոցական շենք, որտեղ կարող ենք առանց խոչընդոտների անցկացնել մեր պարապմունքները: Ներկայումս դասերը կազմակերպում ենք Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շենքի` մեզ հատկացված համապատասխան հատվածում, որը, սակայն, չի ապահովում մեր լիարժեք գործունեությունը: Դասերը սկսում ենք առավոտյան 08:30-ից, որպեսզի հասցնենք մինչեւ ժամը` 14:00-ն ազատել դասասենյակները: Այս տարի ստիպված եղանք նաեւ պարապմունքներ անցկացնել կիրակի օրերին: Մեր գերխնդիրն այսօր հիմնականում սա է, որ պետք է պետական մարմինների ուշադրության կենտրոնում լինի:

- Եթե համեմատենք նախապատերազմական եւ հետպատերազմական ժամանակաշրջանները, ստեղծագործական ներշնչանքի տեսանկյունից ինչպիսի՞ ազդեցություն թողեց պատերազմը դպրոցի սաների եւ անձնակազմի ստեղծագործական գործունեության վրա: Կորսված եզերքի կարոտը մեղմացրե՞լ, թե՞ ավելացրել է ստեղծագործելու եռանդը:

- Եթե համեմատենք… Գիտե՞ք, չեմ սիրում համեմատել բառը: Միշտ ձգտում եմ նայել միայն առաջ: Ինչ եղել է` արդեն անցյալում է, հիմա պետք է ձգտենք դեպի ապագան: Ճիշտ է, անդադար սպասողական վիճակի մեջ ենք, սպասում ենք ինչ-որ հրաշքի, բայց դրա հետ մեկտեղ նաեւ օգնում ենք ինքներս մեզ` մեր գործով: Առաջին հերթին բոլորս պետք է մեր բաժին գործը պատվով կատարենք, որ Հադրութ վերադառնալուց հետո հիմք ունենանք ու ավելի մեծ թափով առաջ տանենք մեր արդեն սկսած գործը: Կարոտը դարձել է մեր երեխաների առօրյայի մի մասնիկը: Ստեղծագործական առումով եւս այն չի կարող ազդեցություն չունենալ: Բոլորիս մոտ տարբեր են ներշնչման ուղիները:

«ՈՒՆԵՆՔ ԴԱՍԱՏՈՒՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ»

-- Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ է դպրոցին հաջողվել կենդանի պահել Հադրութի արվեստի դպրոցի երբեմնի բարի ավանդույթներն ու հիշողությունները:

- Հադրութի երբեմնի բարի ավանդույթներն ու հիշողությունները մենք կարողանում ենք կենդանի պահել մեր ամենօրյա զրույցներով, գործով: Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են նույն ուսուցիչները, որոնց հետ ջերմ հարաբերությունների մեջ են մեր բոլոր սաները: Ցավով պետք է նշեմ, որ այսօր դեռ ունենք դասատուներ, որոնք  շարունակում են մնալ պարտադրված պարապուրդում, բայց հույս ունեմ, որ մոտ ժամանակներս այդ հարցերն էլ լուծում կստանան:

- Որպես վերջաբան` Ձեր սաների գործերում Հադրութը կրկին ծաղկուն դարձնելու պայքա՞րն է, թե՞ հուշերով սփոփվող լռությունը:

- Մեր առաքելությունն առաջին հերթին Հադրութի մշակութային արժեքները պահպանելն է: Սա նաեւ մեր պայքարի յուրօրինակ ձեւն է: Եթե մենք` մեծերս, ապրում ենք հավատով, որ մի օր նորից վերադառնալու ենք Հադրութ, ապա մեր սաների մոտ այդ հավատը առավել ընդգծված է: Նրանց մեջ հավատի հետ նաեւ զարմանալի վստահություն կա, որ փոխանցվում է նաեւ մեզ: Ամեն դեպքում` ապրում ու գործում ենք հանուն Հադրութի հարատեւման, հանուն վերադարձի եւ անպայման կվերադառնանք:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը.ԲայրամովՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված