⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ադրբե­ջա­նը ՀՀ-ի դեմ պա­տե­րազմ է սան­ձա­զեր­ծե­լու. Զոհրաբյան

Թեմա

«Անվտան­գու­թյուն եւ ժո­ղովր­դա­վա­րու­թյուն» ՀԿ նա­խա­գահ, նախ­կին պատ­գա­մա­վոր ՆԱ­Ի­ՐԱ ԶՈՀ­ՐԱ­ԲՅԱ­ՆԻ կար­ծի­քով` Նի­կոլ Փա­շի­նյանն իր վեր­ջին ասու­լի­սի ժա­մա­նակ ասաց այն, ինչ սպաս­վե­լու է ՀՀ–ին եւ Ար­ցա­խին:

— Այդ ինք­նա­ա­սու­լի­սը նվիր­ված էր նրան, որ շու­տով չի լի­նե­լու Ար­ցախ, այլ լի­նե­լու է պա­տե­րազմ: Ադր­բե­ջա­նը ՀՀ-ի դեմ պա­տե­րազմ է սան­ձա­զեր­ծե­լու: Հար­ցե­րից մեկն ամե­նավ­տան­գա­վորն էր` ո՞րն է ծնկա­չոք խա­ղա­ղու­թյուն մու­րա­լու այ­լընտ­րան­քը: Փա­շի­նյա­նը պա­տաս­խա­նեց` այ­լընտ­րան­քը պա­տե­րազմն է եւ բա­ռա­ցի ավե­լաց­րեց` Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է նոր պա­տե­րազ­մի ՀՀ-ի դեմ, իր վեր­ջին քայ­լե­րով փոր­ձում է լե­գի­տիմ հիմ­քեր ստեղ­ծել` ՀՀ-ի դեմ պա­տե­րազմ սկսե­լու հա­մար: Ին­չի՞ հա­մար սա ասաց Նի­կո­լը: Նի­կոլ ընտ­րած զանգ­վա­ծին նա ասում է` եթե մենք չըն­դու­նենք Ադր­բե­ջա­նի օրա­կար­գը, եթե Ար­ցա­խի վրա ժա­պա­վեն չկա­պենք ու չհանձ­նենք Ադր­բե­ջա­նին, ապա վեր­ջինս սկսե­լու է պա­տե­րազմ: Ան­գամ ժամ­կետ­ներ ասաց` օրի­նակ` 1–2 ամ­սից: Փա­շի­նյանն աշ­խա­տում է իր հիմ­նա­կան կե­տե­րով: Ու­զում էր ասել` եթե չեք ու­զում եւս հինգ հա­զար տղա մոր­թեմ, ապա պետք է հա­մա­կերպ­վեք Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում լի­նե­լուն եւ մի­ջանց­քին, որի չա­փե­րը գծում է Ադր­բե­ջա­նը:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ