⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Մենք Աղավնոն չենք հանձնում. Անդրանիկ Քոչարյանը համերաշխության կոչ արեց

Ներքաղաքական

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանեց Լաչինի միջանցքի երթուղու շուրջ ծավալվող քննարկումներին, անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության վերաբերյալ նախնական համաձայնություն կա, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ճանապարհի հնարավորությունների մեծացմանը եւ օգտագործմանը՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ակտիվ մասնակցությամբ:

Դիտարկմանը, թե Աղավնո համայնքի ղեկավարը հայտարարել է, որ չեն պատրաստվում դուրս գալ գյուղից, Քոչարյանն արձագանքեց.

«Կյանքը միշտ իր շտկումները կդնի մեր առջև, և մենք պարտավոր ենք միասին այս բարդ ժամանակում անցնել մեր անցնելիք ճանապարհը՝ առաջին հերթին մեր անվտանգության տիրույթն ամուր պահելու տեսանկյունից: Դա վերաբերում է բոլոր այն բարեփոխումներին, որոնք պետք է իրականություն դառնան թե՛ Զինված ուժերում, թե ընդհանրապես: Այնպես որ, այստեղ խնդիրները ոչ թե պետք է տարանջատել, այլ՝ մեկտեղել: Դրա մեջ շատ կարևոր է՝ մենք խաղաղության օրակարգը տեսնում ենք նաեւ երկրի ներսո՞ւմ, թե՞ երկրի սահմաններից դուրս: Դա վերաբերում է նրան, թե երբ համերաշխության մթնոլորտը կդառնա իրականություն երկրի ներսում»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, թե ինչ վիճակ էր 1994 թվականի հրադադարից առաջ և դրանից հետո:

«Այս անհանգիստ աշխարհում, որպեսզի Հայաստանը կարողանա իր առջև դրված խնդիրները հստակ պատկերացնել, առաջին հերթին համերաշխություն է պետք մեր երկրում»,-նշեց Քոչարյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս պահին պատերազմի վտանգ չի տեսնում, սահմանի երկայնքով որոշակի լարվածության օջախներ չկան: Մեկտեղ ընդգծեց՝ պետք է մեր բոլոր գործողություններով, բարեփոխումների ծրագրերով այնպես անենք, որ 44-օրյա պատերազմից հետո արագ վերականգնվեք։

Լրագրողի հարցին՝ եթե Աղավնոն չհանձնեն Ադրբեջանին, հնարավո՞ր է պատերազմ սկսվի՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց:

 

«Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։ Դուք անընդհատ խոսում եք պատերազմից՝ մոտեցնելով պատերազմը, ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու եք դուք այդ հարցը տալիս: Եկեք այնպես անենք, որ խաղաղություն ունենանք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ դարակազմիկ նախկին ղեկավարներին, որոնց դուք եք սպասարկում»,- եզրափակեց Քոչարյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ