Հերյուրանքներ են, ինչի համար պետք է մանդատս վայր դնեմ. Իշխող խմբակցության պատգամավորը մանդատը վայր դնելու լուրերի մասին
ՆերքաղաքականՄամուլը անդրադառնալով Ապարանի արյունոտ միջադեպին մասնավոչապես գրել էր.«ՔՊ-ում բուռն քննարկում է եղել, և Մաթևոս Ասատրյանին ասվել է, որ ամեն դեպքում գուցե մանդատից հրաժարվելու կարիք լինի, եթե, ի վերջո, հնարավոր չլինի թեման իրենցից հեռացնել»:
Որքանո/վ են վերը նշված լուրերը համապատասխանում իրականությանը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ անձաբ իշխող խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանից, ով հակիրճ նկատեց.
-Նման բան չկա, դրանք հերյուրանքներ են, նպատակ էլ չունեմ մանդատ վայր դնելու, ինչի համար պետք է մանդատս վայր դնեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
