Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ո՞վ է նրան լիազորել, ներշնչել, որ ինքը պետք է անընդհատ հող զիջի, ո՞ւմ է պետք հող զիջելով կյանքեր փրկելը. Աղավնոյի գյուղապետի կոշտ պատասխանը Փաշինյանին

Հանդիպում

 «Ես ո՛չ Նիկոլի, ո՛չ էլ Ալիեւի պլանը կատարողը չեմ: Էլի եմ ասում, ո՞վ է նրան այդ իրավունքը, մանդատը տվել, որ արցախցու ճակատագիրը որոշի, ո՞վ է նրան լիազորել, որ ինքը պետք է անընդհատ հող զիջի: Ո՞ւմ է պետք հող զիջելով կյանքեր փրկելը, դա կյանք չի, դա ստրկության հոգեբանության ծրագրի իրագործում է»,-անդրադառնալով Աղավնոյի եւ Բերձորի հանձնման գործընթացին, ասաց Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանը, ընդգծելով.

-Ասում է, դե Սուսիի մասով որոշում չկա դեռ, քաջ իմանալով, որ Սուսիում հատուկենտ մարդիկ են ապրում: Լավ, ես զարմանում եմ, մենք մի արժանապատիվ հայ չունենք, բոլորս լավ հայերեն խոսում ենք, բայց ո՞ւր է արժանապատիվ հայի գենը, վերացել է, մնացել է հայախոս հայը` առանց զտրյուն հայի տեսակի: Ես ասել եմ ու էլի կրկնում եմ, մենք մեր տեղից չենք շարժվելու, ով ուզում է գա, ինչ ուզում է ասի, մնացածը իրենց որոշելիքն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ