⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման գործկոմի հայտարարությունը Լաչինի միջանցքի հայաթափման մասին

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործկոմի

հայտարարությունը

Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի հանդեպ Ադրբեջանի ապօրինի նկրտումների վերաբերյալ

Վերջին շրջանում ակտիվացել են ադրբեջանական կողմից հնչող  պահանջները` Լաչինի նոր միջանցք  կառուցելու կապակցությամբ Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի  բնակչությանը  տեղահանելու վերաբերյալ: Այդ պահանջներին հավանություն է տալիս Հայաստանում իշխանությունը զավթաց կապիտուլյանտների վարչախումբը: Ադրբեջանը իր պահանջները  հիմնավորելու համար  հղում է կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ  կետին, որտեղ ասված է 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքի նոր երթուղի որոշելու մասին: Սակայն նշենք, որ  վերոհիշյալ կետում  ոչ մի խոսք չկա բնակավայրերից  բնակչության տարհանման մասին: Այսպիսով,  վերոհիշյալ բնակավայրերից բնակիչների տարհանման մասին պահանջները  ապօրինի են, հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, խախտում են այդ  հայտարարության մեջ նշված ժամկետները, խախտում են Աղավնոյի եւ Բերձորի բնակիչների մարդու  հիմնարար իրավունքները եւ նպատակ ունեն հայաթափելու Լաչինի միջանցքը:

Ստեղծված իրավիճակում, եթե անգամ  ճանապարհային միջանցքը տեղափոխվի նոր երթուղի, մենք անհրաժեշտ ենք համարում պաշտպանել վերոհիշյալ բնակավայրերի  բնակիչների իրավունքները եւ դիմում ենք  Ռուսաստանի Դաշնության նախագահ  Վ. Պուտինին  ներկայիս Լաչինի միջանցքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու դեպքում պահպանել ՌԴ խաղաղապահ ուժերի հենակետերը Բերձոր եւ Աղավնո բնակավայրերում  եւ  այդ ուժերի  միջոցով  ապահովել  հիշյալ բնակավայրերի բնակիչների համար ցամաքային անվտանգ ցամակային կապ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների հետ :

Միաժամանակ անդրադառնալով  նոյեմբերի 9-ի հայտարարությանը, շեշտում ենք, որ դրա դրույթների մի մասը մասնավորապես փախստականներին ու գերիներին վերաբերող հոդվածները (7, 8) Ադրբեջանի կողմից չեն կատարվել: Մինչ օրս Հադրութի եւ Շուշիի շրջանների բնիկ բնակչությունը  չի վերադարձվել իր  բնակավայրերը: Չեն  մշակվել վերադարձող փախստականների  անվտանգության երաշխիքներ ապահովող մեխանիզմերը:

Այս պայմաններում Ադրբեջանը փորձում է միակողմանի մեկնաբանել եւ իրեն ձեռնտու  լուծումներ տալ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, կիրառելով սպառնալիքների ու ճնշումների գործելաոճ: Գտնում ենք, որ  նոյեմբերի 9-ի հայտարարությունը  մեկ միասնական փաստաթուղթ է եւ այն պետք է ապահովի նշված բոլոր դրույթների համալիր  առաջխաղացումը եւ իրականացումը:  Հետեւապես Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկումը  պետք է համընթաց լինի  նոյեմբերի 9-ի հայտարարգրի այլ կետերի հետ:

Երեւան 27.06.2022թ.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ