20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

«Հոգնել եմ անորոշությունից».ՎԱՐ­ԴԱՆ ԱՍ­ԾԱՏ­ՐՅԱ­Ն

Մշակութային

Ադր­բե­ջանն ու­նի երեք գոր­գե­րի թան­գա­րան: Որ­քա՞ն գոր­գե­րի թան­գա­րան ու­նենք մենք: Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում ար­դեն անդ­րա­դառ­նում են, թե իբր Շու­շի­ից փրկված եւ Երե­ւան բեր­ված գոր­գե­րը իրենցն են: Իսկ ի՞նչ են անում մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը, որ հա­կա­դար­ձեն հնչած մե­ղադ­րան­քին: Այս մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցեց Շու­շիի գոր­գե­րի թան­գա­րա­նի տնօ­րեն ՎԱՐ­ԴԱՆ ԱՍ­ԾԱՏ­ՐՅԱ­ՆԻ հետ:

Մի քա­նի օր առաջ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում անդ­րա­դարձ է եղել, թե Դուք գո­ղա­ցել եք իրենց գոր­գե­րը եւ Ձեր վա­րոր­դի հետ բե­րել Հա­յաս­տան: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

–Սա հեր­թա­կան աբ­սուր­դա­յին մե­ղադ­րանքն է: Իրենց գոր­ծե­լա­ո­ճը մնում է նույ­նը՝ պար­բե­րա­բար սուտ քա­րոզ­չու­թյուն, որը կբե­րի իր պտուղ­նե­րը: Այդ ամե­նը կա­րե­լի է հաս­կա­նալ, քա­նի որ Ադր­բե­ջա­նը նո­րաս­տեղծ պե­տու­թյուն է, որն ու­նի ընդ­ա­մե­նը հա­րյուր տար­վա պատ­մու­թյուն: Լի­նե­լով նո­րաս­տեղծ ազգ` իրենց պետք են մշա­կու­թա­յին հիմ­քեր, որոնք իրենք յու­րաց­նում են ոչ մի­այն հա­յե­րից, այլ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սի բո­լոր նստա­կյաց ժո­ղո­վուրդ­նե­րից: Էլ չեմ ասում, որ յու­րաց­նում են Իրա­նի մշա­կույ­թը: Հի­մա մեր առ­ջեւ խնդիր է ծա­գում՝ մենք որ­պես ազգ, պատ­րա՞ստ ենք հայ­կա­կան գոր­գար­վես­տը նվի­րել ադր­բե­ջան­ցի­նե­րին, թե՝ ոչ: Եթե՝ ոչ, ու­րեմն` պետք է սկսել հա­մա­պա­տաս­խան քայ­լեր ձեռ­նար­կել:

Պա­րոն Աս­ծատ­րյան, կներ­կա­յաց­նե՞ք, թե որն է իրա­կա­նու­թյու­նը՝ Շու­շիի գոր­գե­րի թան­գա­րա­նի հետ կապ­ված:

– 70 տա­րի անց` 1992 թվա­կա­նից Շու­շին կրկին հայ­կա­կան դար­ձավ, եւ Շու­շիի գոր­գե­րի թան­գա­րա­նը հիմ­նադր­վեց 2011 թվա­կա­նին: Այն­պես որ, ոչ մի կերպ չի կա­րող այդ գոր­գերն իրեն­ցը լի­նել: Վեր­ջի­վեր­ջո, այդ բո­լոր նմուշ­նե­րը ես եմ ձեռք բե­րել ար­ցա­խյան հայ­կա­կան գյու­ղե­րից, հայ ըն­տա­նիք­նե­րից: Մեր թան­գա­րա­նի յու­րա­հատ­կու­թյունն այն է, որ մեր գրե­թե բո­լոր գոր­գե­րի  նմուշ­նե­րը ձեռք են բեր­վել բնօր­րա­նե­րից: Ընդ որում՝ մեկ տա­րի առաջ Ադր­բե­ջա­նը դի­մել է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ–ին, թե իբր մենք գո­ղա­ցել ենք իրենց գոր­գե­րը: ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ–ն իրենց հար­ցադ­րում է արել` ասե­լով, եթե գոր­գե­րի թան­գա­րա­նը ձերն է, կա­րո՞ղ եք ներ­կա­յաց­նել հա­մա­պա­տաս­խան գույ­քագր­ման փաս­տաթղ­թերն ու լու­սան­կար­նե­րը՝ որ­պես ապա­ցույց: Նրանք, իհար­կե, չկա­րո­ղա­ցան այդ ամենն անել: Դրա հետ մի­ա­սին՝ ան­ցած տա­րի հու­նիս ամ­սին, մի­ջազ­գա­յին  իրա­վա­բան­նե­րի խմբի հետ ար­ձա­նագ­րե­ցինք մեր ֆոն­դի այն ար­ժե­քա­վոր նմուշ­նե­րը, որոնք չենք կա­րո­ղա­ցել Շու­շի­ից տար­հա­նել, որը թա­լան­վել է ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի կող­մից, եւ որի հա­մա­պա­տաս­խան տե­սա­հո­լո­վա­կը առ­կա է հա­մա­ցան­ցում: Եվ այդ ամե­նը հա­կընդ­դեմ հայ­ցով ներ­կա­յաց­րինք հա­մա­պա­տաս­խան մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում՝ Ադր­բե­ջա­նի դեմ:

Ու­նենք Մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պան Ացա­խում, ՀՀում: Ին­չո՞ւ չեն հա­կա­դար­ձում:

– Ես ար­դեն հոգ­նել եմ այդ ամեն ին­չից: Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ պա­տե­րի հետ եմ առնչ­վում…

Թուր­քերն ու­նեն երեք գոր­գե­րի թան­գա­րան, բայց դուք գոր­գե­րով եկաք Հա­յա­սա­տան ու կանգ­նե­ցիք շատ դժվա­րու­թյուն­նե­րի առ­ջեւ: Իսկ հի­մա գո­նե այդ հար­ցի լուծ­ման հույս կա՞:

– Խո­սակ­ցա­կան մա­կար­դա­կի վրա է: Լուծ­ման հույս, իհար­կե, ու­նեմ՝ Շու­շիի գոր­գե­րի թան­գա­րա­նը հայ ժո­ղո­վր­դի պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյունն է, եւ հու­սով եմ, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րը քաջ գի­տակ­ցում են այդ հան­գա­ման­քը:

Այդքան ան­ճա՞ր վի­ճա­կում է գտնվում մեր ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան բյու­ջեն, որ չեն կա­րո­ղա­նում տրա­մադ­րել տա­րածք՝ Շու­շիի ազ­գա­յին ար­ժե­քը ներ­կա­յաց­նե­լու հա­մար, թե՞ այս ամե­նի կա­րե­ւո­րու­թյու­նը չեն գի­տակ­ցում՝ այն էլ այս ադր­բե­ջա­նա­կան մե­ղադ­րանք­նե­րի ֆո­նին:

– «Իրա­վունք TV»–ի տա­ղա­վա­րում 2022թ. փետր­վա­րին հար­ցազ­րույց տա­լուց հե­տո, մեծ աղ­մուկ բարձ­րա­ցավ: ԿԳՄՍ–ից ինձ ասա­ցին, ԱԳՆ–ի նախ­կին շեն­քում տա­րածք կտան: Տա­րան տե­ղը ցույց տվե­ցին, եկանք հա­մա­ձայ­նու­թյան, բայց ինչ–ինչ պատ­ճառ­նե­րով չստաց­վեց: Դրա­նից հե­տո ասա­ցին՝ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան թան­գա­րա­նում մին­չեւ 2022թ. հու­նի­սի վերջ կբաց­վի: Հի­մա այս առա­ջար­կի առու­մով ինձ ասա­ցին, որ ի պահ հանձ­նեմ Պատ­մու­թյան թան­գա­րա­նին, իսկ ցու­ցադ­րու­թյու­նը կլի­նի աշ­նա­նը:

-Բայց Դուք չէ՞ որ անձ­նա­կան խնդրան­քով չեք դի­մում, այլ գոր­գե­րի հա­մար եք տա­րածք խնդրում, որ­տեղ բո­լո­րը կայ­ցե­լեն ու կտես­նեն մեր գոր­գե­րը:

– Իհար­կե, ինձ հա­մար առաջ­նա­յին խնդիրն այն է, որ գոր­գե­րի թան­գա­րա­նը գոր­ծի Հա­յաս­տա­նում եւ ներ­կա­յաց­նի հայ ժո­ղովր­դի պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը, ինչ­պես որ անում էր Շու­շի­ում , ինչն օրեն­քով է կար­գա­վոր­վում, եւ մշա­կույ­թի գծով հա­մա­պա­տաս­խան մար­մի­նը պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պետք է իրա­կա­նաց­նի:Շու­շիի գոր­գե­րի թան­գա­րա­նը գոր­ծում էր «Շու­շիի ար­վես­տի կենտ­րոն» հիմ­նադ­րա­մի ներ­քո՝ ըստ հա­մա­պա­տաս­խան պայ­մանագ­րի: Ար­ցա­խի օրենսդ­րու­թյամբ թան­գա­րան­նե­րի մա­սին օրեն­քի մեջ մշակ­ված չէ­ին հա­մա­պա­տաս­խան են­թա­օ­րենսդ­րա­կան ակ­տե­րը, ին­չի պատ­ճա­ռով այս թան­գա­րա­նը Շու­շի­ում 10 տա­րի գոր­ծում էր պե­տա­կան–մաս­նա­վոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն կար­գա­վի­ճա­կում: 2014 թվա­կա­նին ես մտա­դիր էի այդ ամե­նը Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյա­նը նվի­րեմ, բայց չնվի­րե­ցի՝ ինձ հա­մար պարզ պատ­ճառ­նե­րով... Փաս­տո­րեն, ճիշտ դուրս եկա: Եթե նվի­րեի, դա էլ թուր­քե­րին կմնար՝ ինչ­պես պրո­ֆե­սոր Գաբ­րի­ե­լյան­ցի մի­նե­րալ­նե­րի հա­վա­քա­ծուն, որը նա  նվի­րեց պե­տու­թյա­նը, ստեղծ­վեց քա­րե­րի թան­գա­րան, ու հե­տո այդ ամե­նը մնաց թշնա­մուն:

Ժա­մա­նա­կին ԱԺ ամ­բի­ո­նից  իշ­խա­նու­թյունն ասում էր, թե Շու­շին դժբախտ ու դժգույն էր: Մի­գու­ցե Շու­շիի գոր­գերն է՞լ են հա­մա­րում դժբախտ ու դժգույն, որ այս­պի­սի վե­րա­բեր­մուն­քի են ար­ժա­նա­ցում:

–Գի­տեք, ես ոչինչ չեմ կա­րող ասել, մի­այն ար­ձա­նագ­րում եմ փաս­տե­րը, որ տա­րիուկես է, ինչ Շու­շի­ից փրկված, բեր­ված գոր­գե­րի հար­ցը Հա­յաս­տա­նում վերջ­նա­կան լու­ծում չի ստա­նում: Մնա­ցա­ծի եզ­րա­կա­ցու­թյու­նը թող անի մեր ժո­ղո­վուր­դը…

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված