The Times. Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միանալու չորս հնարավոր եղանակ Ամերիկյան բանակը փոխում է իր կառուցվածքը Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին» մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի. Armat Media ԿՀՎ պատմության ամենահայտնի լրտեսներից մեկը մահացել է ամերիկյան բանտում Հազարամյակի կողոպուտը. Վենեսուելայի նավթ կփոխանցեն ԱՄՆ-ին, իսկ եկամուտը կտնօրինի Թրամփը Հունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողություն Որոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի Թրամփը Պուտինի հետ բանակցություններից հետո «պատշաճ համաձայնագրի» հնարավորություն է տեսնում. Քուշներ Իրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքը Հալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ

Կմեկնարկի «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը

Թեմա
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ՝ այս տարվա հուլիսի 6-10-ը հայրենիքում կանցկացվի «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։
 
Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից, ինչպես նաեւ՝ թեմակալ առաջնորդներ եւ հոգեւորականներ, ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։ Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։
 
Ուխտագնացության ընթացքում կկազմակերպվեն այցեր Օշական եւ այլ սրբավայրեր։ Երիտասարդները կայցելեն նաեւ Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու «վասն հավատո եւ վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։
 
Այս ուխտագնացությունը նախորդներից տարբերվում է ուսուցողական դասընթացների բաղադրիչով։ Կանցկացվի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։
 
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.) եւ «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) համահայկական ուխտագնացությունները:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
The Times. Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միանալու չորս հնարավոր եղանակԱմերիկյան բանակը փոխում է իր կառուցվածքըՆիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «ուխտերթին» մասնակցել է շուրջ 2600 քաղաքացի. Armat MediaԿՀՎ պատմության ամենահայտնի լրտեսներից մեկը մահացել է ամերիկյան բանտումՀազարամյակի կողոպուտը. Վենեսուելայի նավթ կփոխանցեն ԱՄՆ-ին, իսկ եկամուտը կտնօրինի ԹրամփըՀունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողությունՈրոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվիԹրամփը Պուտինի հետ բանակցություններից հետո «պատշաճ համաձայնագրի» հնարավորություն է տեսնում. ՔուշներԻրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքըՀալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդՄարդիկ զգուշությամբ են փողոց դուրս գալիս, չգիտեն ամեն հաջորդ վարկյանին ինչ կլինի. Բացառիկ մանրամասներ ՀալեպիցՍթարմեր. Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կկառուցեն ՈւկրաինայումՇՏԱՊ. Մեռելոց հիշատակի արարողությունը չեղյալ է հայտարարվելԿեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասինՈւկրաինան, Ֆրանսիան և Բրիտանիան ստորագրել են հռչակագիր` Ուկրաինայում ուժերի տեղակայման մասինՎենեսուելան Ուկրաինայի դիմաց. ReutersԶապորոժեի հարավում ռուսները ռեալ սպառնալիք են ստեղծել Օրեխովոյի համար` սպառնալով այն շրջապատելԾերուկն անտանելի է դարձելՏուսկ. ԱՄՆ-ի պահանջները Գրենլանդիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի գոյությունը դարձնում են անիմաստԱՄՆ-ն պլանավորում է բռնագրավել Վենեսուելայի 60 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի պահուստները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված