⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Փարվանյանները երեկ երիկամս գողացան, այսօր արդեն մարդ են գյուլլում. նոր մանրամասներ Ապարանի աղմկոտ դեպքից

Թեմա

Ապա­րա­նում հու­նի­սի 19-ին տե­ղի ու­նե­ցած հրա­զե­նա­յին մի­ջա­դեպը, ին­չի հե­տե­ւան­քով եղան սպան­ված­ներ եւ վի­րա­վոր­ներ, որ­քան իշ­խա­նու­թյունն ամեն ինչ արեց, որ­պես­զի արագ կոծկ­վի, այն­քան դեպքն առա­վել ու­շագ­րավ զար­գա­ցում ստա­ցավ:

Օրեր առաջ դեպ­քի հե­տե­ւան­քով սպան­ված­նե­րի եւ վի­րա­վո­րում ստա­ցած­նե­րի հա­րա­զատ­նե­րը բո­ղո­քի ցույց իրա­կա­նաց­րին Ապա­րա­նի ոս­տի­կա­նու­թյան դի­մաց՝ պա­հան­ջե­լով ար­դար քննու­թյուն: Նրանք սլաք­ներն ուղ­ղում են Արա­գա­ծոտ­նի մարզ­պե­տի տե­ղա­կալ Էդ­գար Փար­վա­նյա­նի ուղ­ղու­թյամբ՝ շեշ­տե­լով, թե նա եւ ՔՊ-ական պատ­գա­մա­վոր Մա­թե­ւոս Ասատ­րյա­նի բա­րե­կամն են կազ­մա­կեր­պել, ավե­լին՝ Փար­վա­նյա­նի հո­րաք­րոջ տղա­յի՝ Կառ­լեն Ղա­րի­բյա­նի թույլտ­վու­թյամբ է զին­ված խում­բը մտել Ապա­րան: Ի դեպ, վեր­ջինս վերց­րել է այն գա­զալ­ցա­կա­յա­նի տե­սախ­ցի­կի ձայ­նագ­րու­թյուն­նե­րը, որի մոտ տե­ղի է ու­նե­ցել դեպ­քը եւ ան­հե­տա­ցել Ապա­րա­նից: Սա­կայն, առա­վել ցնցող է մի­ջա­դե­պի հե­տե­ւան­քով սպան­ված ՊՆ պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող Հա­միկ Մի­քա­յե­լյա­նի հո­րաք­րոջ հայ­տա­րա­րու­թյու­նը: Նա մաս­նա­վո­րա­պես ընդգ­ծել է. «Մենք ու­զում ենք Փար­վա­նյան­նե­րը նոր­մալ ձե­ւով մաքր­վեն Ապա­րա­նից: Փար­վա­նյան­նե­րը քա­նի կար եվ­րո­պա­նե­րում մար­դու օր­գան էին ու­տում, հի­մա Հա­յաս­տա­նում մար­դու գլուխ են ու­տում, ու սա ար­դեն որե­րորդ դեպքն է: Սաղ Ապա­րա­նը գի­տի, թե Գեր­մա­նի­ա­յում ինչ է եղել: Պա­հան­ջում ենք, որ այդ հան­ցա­գործ­նե­րը մաքր­վեն, մեր աչ­քին չե­րե­ւան»:

Առա­ջին հա­յաց­քից եղ­բոր որ­դուն կորց­րած կնոջ այս հայ­տա­րա­րու­թյու­նը էմո­ցի­ո­նալ պոռթ­կում թվաց, բայց աս­վա­ծի հետ­քե­րով գնա­լով՝ «Իրա­վուն­քը» Հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նո­ցում գտավ հենց այն մար­դուն, ով Գեր­մա­նի­ա­յում կորց­րել է երի­կա­մը՝ իր պնդմամբ՝ հենց Փար­վա­նյան­նե­րի պատ­ճա­ռով: Հա­մի­կի հո­րա­քույ­րը, փաս­տո­րեն, խո­սում էր ազա­տա­մար­տիկ ԱՐ­ՍԵՆ ԱՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԻ մա­սին, ով այ­սօր էլ առող­ջա­կան խնդիր­նե­րի պատ­ճա­ռով հի­վան­դա­նոց է ըն­կել: Մեզ հետ զրույ­ցում ազա­տա­մար­տի­կը պատ­մեց, որ Արա­գա­ծոտ­նի փոխ­մարզ­պետ Էդ­գար Փար­վա­նյա­նի հան­ցա­գործ լի­նե­լու մա­սին գի­տեր դե­ռեւս 2012 թվա­կա­նից:

«Էդգար Փար­վա­նյանը՝ իր եղ­բոր՝ Հայ­կազ Փար­վա­նյա­նի հետ մի­ա­սին, ինձ խա­բե­լով եւ ահա­բե­կե­լով տա­րան Գեր­մա­նիա, ինձ­նից խլե­ցին իմ երի­կամն՝ իրենց հոր հա­մար, իսկ հե­տո հրա­ժար­վե­ցին իմ հե­տա­գա բու­ժում­նե­րից: Մին­չեւ այ­սօր ես վա­րի եմ գնում, ոչ մի­այն երի­կամս չկա, այ­լեւ աչքս է կու­րա­նում: Այ­սօր էլ պառ­կած եմ հի­վան­դա­նո­ցում, մի քա­նի օրից ինձ պետք է վի­րա­հա­տեն: Զան­գել եմ իրենց, չեն պա­տաս­խա­նում, հա­ղոր­դագ­րու­թյուն եմ ու­ղար­կել Էդ­գա­րին ու Հայ­կա­զին, որ այդ­քան ան­մարդ­կա­յին չլի­նեն, ինձ օգ­նեն նոր­մալ բու­ժում ստա­նալ: Բայց այդ­պես էլ ոչ մի պա­տաս­խան չկա», - ասաց Ավե­տի­սյա­նը:

Ազա­տա­մար­տի­կը Ապա­րա­նում տե­ղի ու­նե­ցած հրա­զե­նա­յին մի­ջա­դե­պից տե­ղյակ էր, որով­հե­տեւ նույն հի­վան­դա­նո­ցում, որ­տեղ ինքն է պառ­կած, բե­րել էին նա­եւ այդ դեպ­քի հե­տե­ւան­քով վի­րա­վո­րում ստա­ցած­նե­րից մի քա­նի­սին:

«Ապա­րա­նում բո­լոր հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը նույն անձ­նա­վո­րու­թյան շուրջն է պտտվում: Սպան­ված­նե­րի եւ վի­րա­վոր­նե­րի հա­րա­զատ­նե­րը պա­հան­ջում են, որ Փար­վա­նյան­նե­րը հե­ռա­նան Ապա­րա­նից: Փաս­տո­րեն, Փար­վա­նյան­նե­րը երեկ իմ վրա­յից երի­կամս գո­ղա­ցան, սար­քե­ցին հաշ­ման­դամ, այ­սօր ար­դեն մարդ են գյուլ­լում: Այս մար­դիկ պաշ­տո­նում մնա­լու իրա­վունք չու­նեն: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ նա­մակ եմ ու­ղար­կել վար­չա­պե­տին, ջա­նով-ղուր­բա­նով խնդրել եմ, բա­ցատ­րել եմ, թե ով է Փար­վա­նյան Էդ­գա­րը, ու­ղար­կել եմ փաս­տաթղ­թեր, դա­տա­րա­նի ցուց­մունք­ներ, ապա­ցույց­ներ, որ այդ մար­դը հան­ցա­գործ է եւ նման բան է արել իմ հան­դեպ: Դի­մել եմ նա­եւ ԱԱԾ պե­տին, ար­դյուն­քում ոչ մի պա­տաս­խան: Մինչ­դեռ եթե այն ժա­մա­նակ կանգ­նեց­նե­ին Էդ­գար Փար­վա­նյա­նին, կա­րող է հու­նի­սի 19-ի դեպքն էլ չլի­ներ, եւ երեք զոհ չու­նե­նա­յինք: Բայց այս իշ­խա­նու­թյունն այն աս­տի­ճա­նի է հաբռ­գել, որ ինչ ու­զում, անում են՝ տա­րածք­ներ են հանձ­նում, հա­զա­րա­վոր երե­խե­քի գլուխ են ու­տում», - պնդում է ազա­տա­մար­տի­կը:

Իր ցա­վակ­ցու­թյուն­նե­րը հայտ­նե­լով հու­նի­սի 19-ին Ապա­րա­նում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պի հե­տե­ւան­քով սպան­ված տղա­նե­րի հա­րա­զատ­նե­րին՝ Ար­սեն Ավե­տի­սյա­նը հոր­դո­րում է մի­ա­սին պայ­քա­րել. «Ում կա­րող եք ոտ­քի հա­նեք: Իմ գործն ընդ­դեմ Փար­վա­նյան­նե­րի գտնվում է Վճռա­բեկ դա­տա­րա­նում, առ այ­սօր փաս­տա­բան չու­նեմ, հնա­րա­վո­րու­թյուն չկա, բայց, մի­եւ­նույնն է, Էդ­գար Փար­վա­նյա­նը պետք է օրեն­քով պատժ­վի: Ձեռ­քը «վլաստ» կա, ինչ ու­զում, անում է, հե­տա­գա­յում էլ ավե­լի վատ բա­ներ կա­նի, եթե չկանգ­նեց­նենք:  Այս ամե­նի վե­րա­բե­րյալ պետք է պա­տաս­խան տան կոնկ­րետ ԱԱԾ պե­տը, գլխա­վոր դա­տա­խա­զը եւ ամե­նա­կա­րե­ւո­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Փար­վա­նյան Էդ­գա­րը ոչ մի­այն պետք է ազատ­վի Արա­գա­ծոտ­նի մարզ­պե­տի տե­ղա­կա­լի պաշ­տո­նից, այ­լեւ գո­նե 10 տա­րի իր եղ­բոր հետ մի­ա­սին նստի, որով­հե­տեւ բո­լոր ապա­ցույց­նե­րը կան, որ ինձ­նից խա­բե­ու­թյամբ երի­կամս խլել են»:

Եզ­րա­փա­կե­լով խոս­քը՝ Ար­սեն Ավե­տի­սյա­նը շեշ­տեց, որ պա­հան­ջում է իրա­վա­պահ­նե­րից կազ­մա­կեր­պել առե­րե­սում՝ Էդ­գար եւ Հայ­կազ Փար­վա­նյան­նե­րի հետ. «Եթե մե­ղա­վոր չեն, թող գան իմ դի­մաց կանգ­նեն, յու­րա­քան­չյուր ժա­մա­նակ պատ­րաստ եմ առե­րես­ման: Բայց գի­տեմ՝ իրենք առե­րես­ման գա­լու փո­խա­րեն՝ 95 տո­կո­սով ինձ փոր­ձե­լու են խփել, որով­հե­տեւ մի­ակ մար­դը, որ կարող է իրենց պատ­ժել, ես եմ»:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ