⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենք, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում». Վարդան Ոսկանյանն ուշագրավ միջադեպի մասին է պատմել

Ներքաղաքական

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թեհրանի հյուրանոցներից մեկում վերելակով իջնում եմ նախաճաշելու։ Ես եմ և ևս հինգ անծանոթ մարդ, լուռ իջնում ենք։ Մեկ էլ դիմացիս կանգնած փողկապավորը ռուսերենով ասում է՝ «Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենք, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում»։
Զարմացա, թե որտեղի՞ց է հասկացել, որ հայ եմ, բայց պատասխանեցի՝ «Ինչո՞ւ պետք է վախենամ»։ Դիմացինս քմծիծաղով՝ «Ադրբեջանի դեսպանատնից եմ, Ձեզ լավ ճանաչում եմ և կարդում Ձեր գրածները»։ Ոչ պակաս քմծիծաղով հակադարձում եմ՝ «Ձեր մասին գրածների՞ցս է երևում, որ վախենում եմ»։ Մի պահ պապանձվում է, չգիտե՝ ի՞նչ ասել։
Վերելակը հասնում է, դռները բացվում են, իջնում եմ։ Բայց դեռ մի բան կիսատ է կարծես։ Պտտվում եմ դեպի սրանք՝ «Եկե՛ք նախաճաշենք, հրավիրում եմ»։ Իրար խառնված, միանգամից մի քանիսը պատասխանում են՝ «Չէ՛, չէ՛»։ Այ, հիմա շրխկացնելու ժամանակն է՝ «Վախենո՞ւմ եք»։

Դասականը կասեր՝ վարագույր, բայց այդ կոնկրետ պահին՝ փակվում են վերելակի դռները»։

 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ