Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը հիասթափություն և ցավ է ապրում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների պատճառով.The New York Times

Միջազգային

Ուկրաինայում պատերազմից չորս ամիս անց Ռուսաստանին դեմ հանդես եկող երկրները բախվում են աճող տնտեսական ցավի, քանի որ պատժամիջոցներն ու էներգետիկ էմբարգոն նկատելի ազդեցություն չեն ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական արշավի կամ երկրի ներսում նրա քաղաքական դիրքի վրա, գրում է The New York Times-ը:

Ինչպես նշում է թերթը, ամերիկացի պաշտոնյաները խոստացել էին, որ Ռուսաստանի ֆինանսական համակարգը կկործանվի, եթե նա հարձակվի Ուկրաինայի վրա, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին պարծենում էր, որ պատժամիջոցները ջախջախում են ռուսական տնտեսությունը, եւ որ ռուբլին հասցվել է զրոյի:

Սակայն Ռուսաստանում նավթի վաճառքից եկամուտները ռեկորդ են սահմանել հում նավթի գների աճի պայմաններում: Իսկ փետրվարին ընկնելուց հետո ռուբլին այս շաբաթ դոլարի նկատմամբ հասել է յոթ տարվա առավելագույնին, գրում է NYT-ը:

Բայդենի ներկայացուցիչներն ասում են, որ ռուսական տնտեսությոանն, այնուամենայնիվ, վնաս է հասցվել, որը ժամանակի ընթացքում կխորանա, հատկապես, երբ Ռուսաստան տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները աստիճանաբար դանդաղեցնում են նրա ոլորտների աճը՝ օդատիեզերականից մինչեւ համակարգչային տեխնիկա, իսկ հինգշաբթի օրը Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ G7-ի երկրների առաջնորդները, որոնց հանդիպումը կսկսվի կիրակի օրը Մադրիդում, կքննարկեն ռուսական տնտեսության հանդեպ պատժամիջոցները խստացնելու նոր ծրագրեր։

Սակայն պարզ չէ, թե որ կողմին է ավելի շատ ժամանակ մնացել, նշում է թերթը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ