⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

ՔՊ-ի մութ տրամադրությունները բացահայտում են յուրայինները. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրված, երեկ էլ իշխանությանն առընթեր ՀԿ-ների եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսումներ էին անցկացնում։ Ինչպեսեւ գրել էինք՝ ՔՊ-ն հերթական անգամ ԸՕ-ն վերաձեւում է իր «հագով»․ նախագծի հիմնական բանախոս Վահագն Հովակիմյանը լսումների ժամանակ՝ բացման խոսքում ասաց, թե իբր փոփոխությունների անհրաժեշտությունն առաջ է եկել 2021 թվականի խորհրդարանական եւ ապա՝ անցած տարեվերջի ՏԻՄ ընտրություններից հետո, եւ որ լրացումներն ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում։

Սակայն քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ իշխանությունը ՔՊ-ն այնպիսի տեսքի է բերում, որ առաջիկա ընտրություններին կարողանա ավելի անարգել զավթել իշխանությունը՝ անգամ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է։ Կարճ ասած՝ ՏԻՄ ընտրություններից որոշել են դասեր քաղել եւ հարթել բոլոր օրենսդրական եւ իրավական խոչընդոտները, որոնք բարդացնում են իշխանությունն ընդդիմությունից խլելու գործընթացը։

ՔՊ-ականների հակաժողովրդավարական, խայտառակ փոփոխություններն այնքան ցցուն էին, որ դրանց վրա աչք փակել չկարողացավ անգամ իշխանությունների մոլի պաշտպան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա եւ Վահագն Հովակիմյանի հարցուպատասխանը ջրի երես հանեց իշխանության անգրագետ, երեսպաշտ պահվածքը, թե ինչպես էին մի ժամանակ փնովում Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությունը, որն օրենսդրական ճանապարհով պարարտ հող էր ստեղծել քաղաքական առեւտրի համար, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում էր գաղտնի քվեարկությամբ, եւ տարիներ առաջ՝ 2016-ին, Վանաձորի ընտրություններից հետո այդպես էլ հանելուկ մնաց, թե ընդդիմադիր կոչվող խմբակցություններից որ մեկն էր իր վճռորոշ քվեով նպաստել Մամիկոն Ասլանյանի ընտրությանը, այն պարագայում, երբ «Լուսավոր Հայաստանը»՝ ի դեմս Քրիստ Մարուքյանի, ամենաշատ ձայներն էր տարել։ Հիմա, նոր փոփոխություններով՝ ՔՊ-ն ուզում է կրկին վերադառնալ նախկին արատավոր համակարգին եւ ավագանու նիստում համայնքի ղեկավարի ընտրության քվեարկությունը դարձնել գաղտնի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ