⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Հայկական ընդդիմության ամենապարզ ու անհրաժեշտ քայլերի ցուցակ

Ներքաղաքական
1. Պետք է ստեղծվի մի առանձին կայք, Հայաստանից դուրս տեղակայված, որպեսզի այնտեղ հրապարակվեն.
- Նիկոլի կենսագրությունը, նրա բոլոր հանցագործությունները, անբարոյական արարքները, սկսած դպրոցական տարիքից առ այսօր,
- Նիկոլի տիկնոջ կենսագրությունը, նրա բոլոր հանցագործություններն ու պարսավելի արարքները, սկսած դպրոցական տարիքից առ այսօր,
- Նիկոլի ՔՊ կուսակցության անդամների ու այլ համախոհների հանցագործություններն ու պարսավելի արարքները,
- Նիկոլի ղեկավարած կառավարության բոլոր սխալ ու վնասակար որոշումներն ու դրանց տված վնասները:
- Նիկոլից ու նրա գրանտակերներից Հայաստանը ազատելու համար պայքարող ուժերի ղեկավարության առաջարկներն ու կոչերը, հայտարարություններն ու դիմումոները թե հայերին վերաբերվող, թե այլ առանձին պետությունների ղեկավարությանն ուղղված, թե միջազգային զանազան կազմակերպություններին ուղղված:
- Նիկոլից Հայաստանն ազատագրել ցանկացող անձանց, կազմակերպությունների առաջարկներն ընդունելու բաժին կայքում, այդ առաջարկներից լավագույնը հրապարակորեն ներկայացնելու հնարավորություն:
- Պետք է նաև ստեղծել հատում բաժին կայքում, նվիրված հայ ժողովրդի առօրյա հոգսերին, դարդ ու ցավին:
Որպեսզի բոլոր հայերն աշխարհի ցանկացած կետից պատմեն Հայաստանում իրենց հանդիպած դժվարությունների մասին ու իրենց կարծիքը հայտնեն, թե ինչը պետք է փոխվի Հայաստնում և ինչու: Ամեն շաբաթ պետք է հրապարակվի ստատիստիկա այն մասին, թե ինչից է գանգատվում ժոովուրդն ու պետք է հրապարակվեն ամենա հետաքրքիր ու հիմնավորված, նաև դրանց զուգահերռ՝ ամենաարտառոց նամակները, ստացված կայքի այդ բաժնում:
- Կայքում պետք է տեղադրվի համահայկական քվեարկություն ընդամենը մի հարցով, ուղղված աշխարհի բոլոր հայերին:
Հարցըժի տեքստը.
- Դուք գտնում եք, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի Հայաստանը ղեկավարելու և պետք է հրաժարական տա:
Սա քվեարկության համար: Իսկ քվեարկության տակ պետք է հնարավորություն ստեղծվի, որ յուրաքանչյուր քվեարկող կարողանա բացատրել մի քանի խոսքով, թե ինչու է պահանջում Նիկոլի հրաժարականը:
Այս քվեարկությունը պետք է հավաքի 2 միլիոնից ավելի ձայն:
- Այս կայքում պետք է լինի նաև տեղեկատվական պատերազմում պայքարելու մասին հատուկ բաժին, որտեղ պետք է տեղադրվեն տեքստեր, տեսանյութեր, հետևողականորեն պայքարի նրբությունները բացահհայտող ու խորհուրդներ տվող, գործողություններ առաջարկող:
2. Ընդդիմության աջակիցներին կազմակերպված ուժ դարձնելու համար պետք է գոյություն ունենան ու բոլորին հայտնի դառնան մի քանի կոնկրետ պահանջներ, որոնք պետք է կատարեն պայքարողները:
Որպես օրինակ՝
- Ամեն շաբաթվա համար պետք է ընտրել մի պարզ ու կոնկրետ կոչ ու խնդրել, որ ամեն օր մի կոնկրետ ժամի այդ կոչը տեղադրեն իրենց էջերում բոլոր նրանք, ով ցանկանում է Հայաստանը Նիկոլից ազատագրել:
- Ճիշտ նույն կերպ պետք է կոչ արվի ամեն շաբաթը մեկ անգամ մի որևէ առանձնահատուկ համատեղ ու համահայկական պարզ գործողության: Օրինակ՝ ուղիղ ժամը 21.00 մեքենայում լինելիս «Ա-ռանց-Նի-կոլ Հա-յաս-տան» կոչի վանկերին ու ինտոնացիային համաչպատասխան սիգնալ տալ:
Հետագայում կարելի է այլ նմանատիպ քայլեր նույնպես ընտրել ու իրականացնել:
- Պետք է կոչ արվի 3-5 նիկոլական լրատվամիջոցների էջերում ամեն օր գերակշռություն ապահովել ու հականիկոլական լավագույն տեքստերի կամ տեսանյութերի վրա հղումներ տեղադրել հենց այդ լրատվամիջոցների տեքստերի տակ, քոմենթներում:
- Պետք է ընդդիմության բոլոր տեսանյութերը, տեքստերը համացանցում, լրատվամիջոցների էջերում ավարտվեն կոնկրետ կոչով՝ «Տարածենք, որ հաղթենք»:
Դա աշխարհի ամենապարզ ու միևնույն ժամանակ ամենակարևոր կոչն է այս պահին:
Ավելին, պետք է հնարավորության դեպքում անդադար կրկնել, խոսքը ուղղելով լսարանին, որ եթե անգամ տեքստեր ու տեսանյութեր տարածելու համար բավական մոտիվացիա չունեք, ուրեմն ոչ մի բանի պետք չեք:
Դա այնպես պետք է արվի, կազմակերպված ու հետևողական, որ համատարած դառնա մի չափանիշ կամ մոդա, ըստ որի չի կարելի նյութի տակ լայք դնել, բայց չտարածել որևէ էջում, խմբում, քոմենթում: Լայքերի քանակն ու տարածվող նյութերի քանակը պետք է ձգտեն հավասարվելու:
Դա չի նշանակում, որ պետք է ամեն անձ իր էջը վերածի անդադար հոսող օտար նյութերի ջրհեղեղի:
Անձն իր էջում կարող է տեղադրել լավագույն նյութերը, սակայն իր ընկերների տեքստերի քոմենթներում, իր էջում տեղադրված նյութերի քոմենթներում, հատկապես նիկոլական լրատվամիջոցների տեքստերի տակի քոեմենթներում պետք է տեղադրվեն համառոտ անոնսներր կարևոր նյութի մասին ու համապատասխան հղում սկզբնաղբյուրի վրա: Այնպես պետք է կազմակերպվի, որ կարևոր տեքստերի, հոդվածների, տեսանյութերի վրա հղումներն ու դրանց տարածոմն ընդհանուր առմամբ գերազանցի 100 000 օրինակը: Որպեսզի տեղեկատվական պատերազմում հաղթանակը հնարավոր դառնա:
3. Ընդդիմության ղեկավարությունը պետք է չծուլանա ու շաբաթը մեկ անգամ մանրամասն հարցազրույց տա, նվիրված թե անցյալին, թե ներկային, թե ամեն առանձին անձի կողմից հնարավոր քայլերին, պայքարի համար կարևոր օժանդակությանը:
Դա նույնպես չափազանց կարևոր է ու անհրաժեշտ:
Հարցազրույցը պարտադիր չէ, որ լինի ուղիղ եթերով: Դա անիմաստ է առկա հնարավորությունների դեպքում: Պետք է հարցերը նախապես լավ կազմակերպվեն ու ներկայացվեն: Վերը նշված կայքում կարելի է կազմակերպել ընդդիմության ղեկավարությանն ուղղված հարցերի ընդունում, որպեսզի ժողովուրդը զգա, որ իրեն հարգում են ու իր կարծիքը, ցանկությունները, հարցերն ուշադրության են արժանանում:
4. Ընդդիմությունը պետք է հայտարարի սպառողականնության դեմ պայքարը որպես գաղափարախոսություն ու կոչ անի, պնդելով, որ հայ մարդը չի կարող լինել անիմաստ ցանկությունների թեփով լցված անհոգի խրտվիլակ:
Պետք է կոչ արվի, հատկապես երիտասարդությանը, հայ մարդու պատիվը բարձր պահելու:
Պետք է հայտարավի, թե ինչ պայմաննների դեպքում անձը, երիտասարդը, երեխան կամ թողակառուն, մասնագետրը կամ ուսանողը կարող է իրեն համարել հայ մարդու կերպարին համապատասխանող:
Սա արդեն մի քի ավեելի լուրջ աշխատանք է:
Համոզված չեմ, որ ընդդիմությունը դրանից գլուխ կհանի: Բայց գոնե սպառողականության դեմ պայքարի մասին կոչն ու հայկական ավանդական արժեքների պահպանության մասին կոչը պետք է արվի:
5. Պետք է հայտարավի, որ ցանկացած հայ, որը դժգոհ է ընդդիմության գործելակերպից ու հասած արդյունքներից, պարտավոր է միանալ ընդդիմությանն ու իր անձնական մասնակցությամբ ամեն ինչ անել նոր որակի ու նոր արդյունավետության հասնելու համար:
Պետք է բացատրվի, որ «նոր ուժի, երրորդ ուժի», մասին խոսքերը անիմաստ են:
Նոր ուժերը քաշ ու ազդեցություն կարող են ձեռք բերել ամենաշուտը 5 տարում: Այն էլ լավագույն դեպքում:
Իրականում նրանց պետք է 10-15 տարի:
Իսկ Հայաստանը չունի այդքան ժամանակ: Այս տարի պետք է ամեն ին արվի ու պետք է պետությունը ղեկավարեն իսկապես գիտակից ու գործից տեղյակ, փորձունյ մարդիկ:
Սա շեշտում եմ, որովհետև երիտասարդության «խելոք» մասի մոտ կարծիք է տարածվել, թե իբր այս ընդդիմությանը միանալն ամոթ է, պետք է սպասել երրորդ, նոր ուժի:
Սա ցնդաբանություն է ու ինքնախաբեություն:
Ճիշտը միայն միանալն է եղած ընդդիմությանն ու դրանով նրա որակը բարձրացնելն է ամենն գնով:
6. Սպառողականության դեմ պայքարը, նիկոլիզմի դեմ պայքարի անհրաժեշտ պայմանն է ու նաև հզոր միջոց է: Դա պետք է, որպեսզի իրեն գիտակից ու խելոք համարող զանգվածն իր առաջ տեսնի ավելի կարևոր նպատակ, քան թե Նիկոլի նման խղճուկ արարածի դեմ պայքարելը:
Սակայն գիտակիցների թիվը կտրուկ մեծացնելու համար պետք են նաև հատուկ քայլեր:
Առաջին հերթին՝ սպառողականության նկատմամբ լիակատար հաղթանակ տանելու ընդունակ գաղափարախոսություն:
Դրա անկյունաքարային թեզը կարող է լինել.
Մարդու կյանքը պետք է ունենա մարդուն արժանի իմաստ: Սպառողականությունը մարդուն դարձննում է իրերի, հակասական իղձերի, կրքերի ու փողի ստրուկ, անիմաստ արարած::
Իսկական հայ մարդը պետք է միշտ ձգտի դառնալ կյանքի իմաստ ունեցող, պետք է զգտի համապատասխանել իր կավագույն կանխանշանակությանը՝ թե՛ որպես անձ, թե՛ որպես ընտանիքի անդամ, թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես հայ:
Ասվածը կարող է շատ արագ դառնալ հզոր ու հրապուրիչ գաղափարախոսության հիմք:
Վերադառնալով գիտակից հայերի քանակը արագորեն մեծացնելու խնդրին, կարող եմ ասել, որ ամենապարզ քայլը հետևյալն է:
Ընդդիմադիր լրագրողները պետք է անհատական մանրամասն զրույցի հրավիրեն նիկոլի կողմնակից հասարակ մարդկանց:
Ու պետք է 15-30 րոպեի ընթացքում հարցերի մոիջոցով ամեն կերպ օգնեն, որ հրավիրվածը ողջ մանրամասնությամբ ցույց տա իր գիտակցության մեջ գոյացած ահավոր աղբակույտը, կազմված չմարսված մտքերից, ապուշ պնդումներից, ծիծաղելի դիրքորոշումներից ու լուրերից:
Սա չափազանց անհրաժեշտ է: Որովհետև եթե գոնե 10 անգամ նման հարցազրույցներ հրապարակվեն, ՀԱՍԱՐԱԿ նիկոլասերների մասնակցությամբ, Հայաստանում նիկոլի համախոհ լինելը կդառնա ապուշ լինելուն հավասար ու այդ կարծիքը կդառնա համատարած ընդմիշտ:
Այսօր այդպես չէ:
Որովհետև նիկոլականները գաղափար չունեն, թե ինչ ապուշություն է իրենց գլխում, ինչ աղբով է լցված իրենց գիտակցությունը:
Ոչ նրանք գիտեն, ոչ նրանց ծանոթներն ու բարեկամները:
Շատ եմ փորձել լրագրողների բացատրել, թե ինչու պետք է հատկապես հասարակ մարդկանց ներքին խառնաշփոթը բացահայտել:
Ցավոք սրտի անարդյունք:
Ես պնդում եմ, որ նման մեկ հարցազրույցն ավելի մեծ օգուտ կտա, քան թե հարյուր մասնագետի հարցազրույցը:
Որովհետև մասնագետի ասածը մարկանց մի ականջից մտնեում է, մյուսից դուրս գալիս:
Իսկ երբ հասրակ մարդն է իր «մտավոր գանձերը» ցուցաբերում, ստեղծվում է անտանելի ամոթի զգացում բոլոր նրանց մոտ, ով կամ նմանատիպ է մտածում, կամ էլ հանդուրժում է նմանատիչ մտածողների վրա հենվող իշխանությանը:
Հարցազրույց տվողի դեմքը, անունը և այլ անձնական տվյալները չպետք է բացահայտվեն, որ անձին վնաս չտրվի:
Կարևորը նրա ներքին բովանդակության բացահայտումն է:
 
Ընկերներ ջան, առայժմ այսքան բան:
Դժվար է տրամադրվել գրելու համար, որովհետև չեմ կարծում, թե որևէ մի գործիչ ասվածին ուշադրություն կդարձնի:
Հակառակ դեպքում կարող էի էլ ավելի մանրամսան գրել:
Համոզված եմ, որ եթե ասվածի գոնե մի մասը իրականացվի, գործը կսկսի առաջ գնալ:
Ամփոփելով, շեշտեմ.
1. Առանց վերը նշված կայքի «պայքարելը» շատ սխալ է, որովհետև դա նույնն է, որ ունենաս բանակ, բայց չունենաս գլխավոր շտաբ, ունենաս թշնամի, բայց չիմանաս, թե ինչու է նա քո թշնամին:
2.Նաև անթույլատրելի է տեղեկատվական պատերազմում ԳՈՆԵ համացանցում պարբերաբար հաղթել չկարողանալը:
Համացանցում հաղթանակը փողոցում հաղթելու համար անհրաժեշտ պայման է:
Եթե համացանցում հաղթանակ չկա, փողոցում հաղթելու մասին խոսակցությունը կամ խաբեություն է կամ ինքնախաբեություն:
Որովհետև համացանցում պայքարողների ամենաշատը 10 տոկոսն է փողոց դուրս գալու:
Այսինքն եթե ուզում ես փողոցում տեսնել 50 000 հոգի, համացանցում պետք է տեսնես ակտիվ գործող 500 000 հոգի:
Պատրաստ եմ քնննարկել ու հիմնավորել ասվածը:
Գիտեմ, որ շատերը կասեն, թե նկարագրված քայլերը երկար ժամանակ են պահանջպում ու պետք է շատ ավելի արագ հասննել դրված նպատակներին:
Համաձայն չեմ:
4 տարի առաջ ասում էին պետք է ավելի արագ գործել ու միանգամից հաղթել, 3 տարի առաջ էլ էին ասում, 2 տարի առաջ էլ, 1 տարի առաջ էլ:
Առանց ամուր հիմքի կառուցման շենք, առավել ևս ամրոց կառուցելն անհնար է:
Ասվածը հիմքի կառուցման մասին է:
Չկա հիմք՝ ուրեմն կան ընդամենը հակասական կցկտուր քայլեր, անիմաստ իրիրանցում, որը ոչ մի կարևոր արդյունքի չի կարող բերել:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ