⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Հաս­տատ­վեց, որ 2021-ի հու­նի­սի 20-ի ընտ­րու­թյուն­նե­րը զրո լե­գի­տի­մու­թյուն ու­նեն. Վարդեւանյան

Թեմա

Բարձ­րա­գույն դա­տա­կան խորհր­դի (ԲԴԽ) լի­ա­զո­րու­թյուն­նե­րը կա­սեց­ված նա­խա­գահ Ռու­բեն Վար­դա­զա­րյա­նը ձայ­նագ­րու­թյուն հրա­պա­րա­կեց, որում ԲԴԽ նա­խա­գա­հի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Գա­գիկ Ջհան­գի­րյա­նը նրան է փո­խան­ցում ոմն մե­կի պա­հան­ջը` հրա­ժար­վել ԲԴԽ նա­խա­գա­հի պաշ­տո­նից: Ընդ որում` իր ձե­ւա­կեր­պում­նե­րում Գ. Ջհան­գի­րյանն օգ­տա­գոր­ծում է փո­ղո­ցա­յին բա­ռա­պա­շար ու հայ­հո­յանք­ներ, որոն­ցից ամե­նա­մեղ­մը, որը կա­րե­լի է հրա­պա­րա­կել, այն էր, թե իր «վզին դրել են», որ գոր­ծը գլուխ բե­րի: Ըստ Ռու­բեն Վար­դա­զա­րյա­նի` ին­քը դրա­նից հե­տո մոտ 1.5 ամիս դե­ռեւս շա­րու­նա­կել է պաշ­տո­նա­վա­րել, որից հե­տո իր նկատ­մամբ քրե­ա­կան գործ է հա­րուց­վել, եւ լի­ա­զո­րու­թյուն­նե­րը կա­սեց­վել են: Անդ­րա­դառ­նա­լով վե­րոն­շյա­լին` ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՐԱՄ ՎԱՐ­ԴԵ­ՎԱ­ՆՅԱՆՆ ար­ձա­նագ­րեց, որ այն չնչին հույ­սե­րը, որոնք առ­հա­սա­րակ մեր հայ­րե­նա­կից­նե­րից ոմանք կա­րող էին ու­նե­նալ, որ դա­տա­կան հա­մա­կար­գը գոր­ծող է, ար­դար է, այ­սօր այդ բո­լո­րը հույ­սե­րը ոչն­չաց­վե­ցին:

– Ու­զում եմ նախ մի շատ նուրբ հար­ցի անդ­րա­դառ­նալ` ես իմ երի­տա­սարդ հա­սա­կում հասց­րել եմ, որ­պես դա­սա­խոս, մուտք գոր­ծել լսա­րան­ներ: Ես գի­տեմ, որ Գա­գիկ Ջհան­գի­րյա­նը քա­նիցս մուտք է գոր­ծել Երե­ւա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րան, կան  իրա­վա­բա­նա­կան ֆա­կուլ­տե­տի բազ­մա­թիվ ու­սա­նող­ներ, որոնք իրեն տե­սել են` որ­պես դա­սա­խո­սի: Հի­մա ին­քը պատ­կե­րաց­նո՞ւմ է, թե նույն իր ու­սա­նող­նե­րը, նախ­կին ու­սա­նող­նե­րը ինչ պատ­կե­րա­ցում են կազ­մե­լու իրա­վա­բան–գիտ­նա­կա­նի կեր­պա­րի վե­րա­բե­րյալ: Դուք այդ բա­ռամ­թեր­քը լսե՞լ եք, թե ինչ­պես է ար­տա­հայտ­վում ԲԴԽ-ի մա­սին: Մի կա­ռույ­ցի, որ­տեղ ին­քը` որ­պես իրա­վա­բան–գիտ­նա­կան, ընտր­վել էր: Սա մի ամ­բողջ իրա­վա­բա­նա­կան մաս­նա­գի­տա­կան հա­մայն­քի հա­մար այն­պի­սի մեծ հար­ված է, որ չգի­տեմ նույ­նիսկ ինչ բա­ռեր գտնել: Եվ սա իրա­վա­բան–գիտ­նա­կան, ԲԴԽ նա­խա­գա­հի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րո՞ղն է: Երկ­րորդ ար­ձա­նագ­րումն այն է, որ այդ ձայ­նագ­րու­թյամբ հաս­տատ­վեց, որ 2021 թվա­կա­նի հու­նի­սի 20–ի ընտ­րու­թյուն­նե­րը զրո աս­տի­ճա­նի լե­գի­տի­մու­թյուն ու­նեն: Նա­յեք Գա­գիկ Ջհան­գի­րյա­նի ընտ­րու­թյան ժա­մա­նա­կա­ցույ­ցը, երբ նա ընտր­վեց ԱԺ-ի կող­մից եւ դրա­նից հե­տո սկսվեց նա­խընտ­րա­կան շրջա­նը: Նա այս ձայ­նագ­րու­թյան մեջ ասում է, թե իր «վզին դրել են», որ այդ գոր­ծը պետք է անի: Գործն էլ այն է, որ Քո­չա­րյա­նը եւ ՀՅԴ-ն չգան իշ­խա­նու­թյան:

– Ի՞նչ հե­տե­ւանք­ներ է ու­նե­նա­լու այս աղմ­կա­հա­րույց ձայ­նագ­րու­թյան հրա­պա­րա­կումն ան­ձամբ Գա­գիկ Ջհան­գի­րյա­նի հա­մար:

– Նա րո­պե շուտ պետք է հե­ռա­նա իր պաշտ­նո­ից: Ի սկզ­բա­նե էլ լե­գի­տիմ չի եղել այդ պաշ­տո­նում, ինչ­պես գի­տեք, սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան խնդիր կար, բայց ՍԴ–ն էլ, ավաղ, շատ դա­ժան ձե­ւով սպա­ռեց իրեն: Ին­չե­ւէ, Ջհան­գի­րյա­նը չի կա­րող այ­լեւս պաշ­տո­նա­վա­րել: Այո՜, իր նկատ­մամբ քրե­ա­կան հե­տապն­դում պետք է հա­րուց­վի, բայց, կնե­րեք, այս­տեղ էլ ես մի հար­ցադ­րում բարձ­րաց­նեմ` դուք պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե ո՞ր իրա­վա­պահ հա­մա­կար­գը քրե­ա­կան հե­տապն­դում կհա­րու­ցի Գա­գիկ Ջհան­գի­րյա­նի նկատ­մամբ: Այն իրա­վա­պահ հա­մա­կա՞րգը, որին բա­ռա­ցի ասում է, որ այն երկ­րորդ–երրորդ գոր­ծե­րին «գա­րանտ» է կանգ­նում, որ ըն­թացք չեն ստա­նա: Ինձ մոտ գար­շան­քի զգա­ցում է առա­ջա­ցել այդ ձայ­նագ­րու­թյու­նը լսե­լուց: Ի դեպ, հի­շո՞ւմ եք նախ­ընտ­րա­կան շրջա­նը, ընտ­րու­թյուն­նե­րը, հե­տընտ­րա­կան շրջա­նը, թե ինչ­պես ընտ­րու­թյուն­նե­րից մի քա­նի օր առաջ ձեր­բա­կալ­վում էր Ար­մեն Չար­չյա­նը, եւ որո­շում կա­յաց­նե­լուց դա­տա­վո­րը ժա­մե­րով ան­հե­տա­ցել էր: Կամ նույն ՍԴ–ում քննու­թյունն ար­դյունք չէր տա­լիս, որով­հե­տեւ Գա­գիկ Ջհան­գի­րյա­նը խոս­տա­ցել էր` ին­քը գործ ու­ներ անե­լու եւ շատ կոնկ­րետ: Նա­եւ ու­զում եմ դի­մել ԵՄ դես­պան սի­րե­լի տի­կին Անդ­րեա Վիկ­տո­րի­նին եւ ԱՄՆ դես­պան Թրեյ­սի­ին` դուք հաս­կա­նո՞ւմ եք, թե ում հետ եք նստում եւ դա­տա­կան բա­րե­փո­խում­նե­րից խո­սում: Սա է այ­սօր­վա դա­տա­կան բա­րե­փո­խում­նե­րի երե­սը: Բայց խայ­տա­ռա­կու­թյունն էլ սահ­ման ու­նի` Գա­գիկ Ջհան­գի­րյա­նը չի կա­րող այ­լեւս պաշ­տո­նա­վա­րել:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ