⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Պատիվ ունեմ» խմբակցությունում ՀՀԿ–աֆիկացում չի սպասվում

Թեմա

Պատգամավորական մանդատը վայր դնելու մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո խմբակցության պատգամավորները չեն շտապում մեկնաբանություններ տալ: Պատճառը նաեւ տեխնիկական բնույթ է կրում: Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը երկրում չէ: Այս օրերին նա Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին: Սակայն, արդեն իսկ որոշակիորեն ուրվագծվում է, թե հետայսու ինչպիսին է լինելու խորհրդարանական երրորդ ուժը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` միաձայն բոլորը գտնում են, որ խմբակցության ղեկավար պետք է լինի հենց Հայկ Մամիջանյանը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում` դեռ քննարկվում է պատգամավորներ Տիգրան Աբրահամյանի ու Աննա Մկրտչյանի թեկնածությունը: Հաշվի առնելով, որ խմբակցության քարտուղարը, այդուհանդերձ, ստիպված է լինելու առնչվել ԱԺ ղեկավար կազմի հետ, շատերը հակված են, որ այդ գործին կկարողանա սառնասրտորեն մոտենալ Տիգրան Աբրահամյանը, իսկ Աննա Մկրտչյանի դեպքում` այն, պարզապես, պայթյունավտանգ կարող է լինել:

Ի դեպ, թեպետ Ա. Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ դե յուրե եւ դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ «Հայրենիք» կուսակցության ՀՀԿ-ի հետ ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, բայց ՀՀԿ-աֆիկացում խմբակցությունում չի սպասվում: Ինչպես եւ կանխատեսում էին շատ քաղաքական գործիչներ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, չի հրաժարվի մանդատը վերցնել: Չնայած նա դեռ չի հաստատել, որ վերցնելու է` ընդգծելով, որ շուտ է այդ մասին խոսել: Ինչ խոսք, Մարտուն Գրիգորյանից սպասել, որ կլինի ՔՊ-ին խիստ ընդդիմադիր, շատերն են թերահավատորեն մոտենում: Մանդատը վայր չի դնի նաեւ «Հայրենիք» կուսակցության ցուցակով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ընտրված անկուսակցական Թագուհի Թովմասյանը: Դե իսկ Իշխան Զաքարյանը, որը հայտարարել էր խմբակցությունից դուրս գալու, բայց մանդատը սրբորեն պահելու մասին` կշարունակի տեղ զբաղեցնել Ազգային ժողովում ու բացակայել` ինչպես խորհրդարանական նիստերից, այնպես է քաղաքական իրականությունից` որպես շառից–փորձանքից վահան օգտագործելով իր անձեռնմխելիությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ