⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Սյու­նի­քի մի­ջանց­քով եւ Տա­վու­շի տա­րած­քով չեն բա­վա­րար­վելու, ինչն Ալի­եւը չի էլ թաքց­նում. Նազարյան

Թեմա

Ըստ ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԳԵ­ՂԱՄ ՆԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ` 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9–ից հե­տո այդ­պես էլ հե­տե­ւու­թյուն­ներ չեն ար­վել:

– Քա­նի դեռ այս պար­տու­թյան դեմ­քը նստած է աթո­ռին, մեզ մոտ ան­դա­դար լի­նե­լու է նո­յեմ­բե­րի 9–ը... Օրեր առաջ զոհ­վեց Հրա­չը, նրա նա­հա­տակ­վե­լուց ըն­դա­մե­նը 16 օր առաջ Երե­ւա­նի կենտ­րո­նում ոս­տի­կան­նե­րը` սեւ, թե կար­միր բե­րե­տա­վոր, կապ չու­նի, դա­ժան ծե­ծի, խոշ­տանգ­ման էին են­թար­կել մեր հայ­րե­նի­քի պաշտ­պան հե­րոս Հայ­կա­զի հո­րը` Զա­վե­նին: Ընդ որում` այն բա­նից հե­տո, երբ Զա­վենն ասել էր. «Նա­յեք` ում նկարն է իմ  կրծքին, իմ տղան գի­տե՞ք, հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լով, քա­նի թուրք է սպա­նել»: Իսկ ոս­տի­կան­ներն ասել էին. «Այ, հենց դրա հա­մար էլ դու քո հա­լը կտես­նես»: Այս մա­սին Զա­վե­նը ՔԿ-ում էլ է հայ­տա­րա­րել: Այս­քա­նից հե­տո, եթե Երե­ւա­նի կենտ­րո­նում ոս­տի­կա­նը ծե­ծում է մի մար­դու, որը հե­րո­սի հայր է, ադր­բե­ջան­ցին հան­գիստ կկրա­կի մեր սահ­մա­նը պաշտ­պա­նող Հրա­չի վրա: Վա­ղը էլի է կրա­կե­լու: Կրա­կե­լու է այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ մտա­ծում է, որ վա­խի մթնո­լոր­տը Հա­յաս­տա­նում է, եւ իրենց կամքն է պար­տադ­րե­լու: Ծանր բան եմ ասում, բայց փաստ է: Նրանք ու­նեն դաշ­նա­կից­ներ` հան­ձին Նի­կոլ Փա­շի­նյա­նի, որը ադր­բե­ջան­ցի­նե­րի նման անընդ­հատ վա­խի մթնո­լորտ է տա­րա­ծում: Ասում է` եթե չկա­տա­րենք Ադր­բե­ջա­նի, Թուր­քի­ա­յի պա­հանջ­նե­րը, Հա­յաս­տանն էլ կկորց­նենք: Իհար­կե, նա ստում է: Բայց վեր­ջերս մի բան էլ ավե­լաց­րեց` ասե­լով, թե սա երաշ­խիք չէ, որ խա­ղա­ղու­թյու­նը կհաս­տատ­վի: Ու գի­տե՞ք ին­չու, որով­հե­տեւ նա գի­տի, որ իր տե­րե­րը` նրանք, ով­քեր իրեն ստի­պում են անել նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ու­նեն այլ պա­հանջ­ներ եւս: Իրենք, այս­պես կոչ­ված, Սյու­նի­քի մի­ջանց­քով չեն բա­վա­րար­վե­լու, Տա­վու­շի տա­րած­քով չեն բա­վա­րար­վե­լու, ինչն Ալի­ե­ւը չի էլ թաքց­նում: Ասում է` ադր­բե­ջան­ցի­նե­րը պետք է վե­րա­դառ­նան Երե­ւան, Վար­դե­նիս, Ամա­սիա, Իջե­ւան, Կա­պան, Արա­րատ, Մա­սիս: Այդ ադր­բե­ջան­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը հսկե­լու հա­մար առաջ է գա­լու թուրք «խա­ղա­ղա­պահ­նե­րի» ներ­կա­յու­թյու­նը Երե­ւա­նի կենտ­րո­նում:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ