20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

«ՄԵՐ­ԺԵ­ՑԻՆ ՖԻ­ՆԱՆ­ՍԱ­ՎՈ­ՐԵԼ, ԲԱՅՑ ՀԵ­ՏՈ ՄԵԾ ԳՈՒ­ՄԱՐ­ՆԵՐ ԷԻՆ ԱՌԱ­ՋԱՐ­ԿՈՒՄ, ՈՐ ԵՐ­ԳԵՄ…».ԱԶԱՏ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­Ն

Մշակութային

 «Իրա­վուն­քը» զրու­ցել է եր­գա­հան, հե­ղի­նակ կա­տա­րող ԱԶԱՏ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­ՆԻ հետ:

Պա­րոն Աբ­րա­հա­մյան, այ­սօր ին­չո՞ւ եթե­րում չենք տես­նում Ձեզ:

– Պատ­ճառ­նե­րը տար­բեր են: Նախ՝ ֆի­նան­սա­կա­նը, հե­տո՝ իրա­վի­ճա­կը: Որոշ մարդ­կանց նա­խա­սի­րու­թյուն­նե­րը, ճա­շա­կը, կրթա­մա­կար­դա­կը փոխ­վել է: Ցա­վոք սրտի, հի­մա ար­ժեք­ներն են փոխ­վել՝ ժա­մա­նա­կա­կից ան­վան տակ դըխկդըխկո­ցի–դըմդըմբո­ցի ներ­քո ինչ–որ բա­ռեր են գրվում, ան­հաս­կա­նա­լի մտքեր՝ մե­կի սիր­տը լաց է լի­նում, մեկ էլ շա­խի–շու­խի տակ շա­րու­նա­կում են: Ահա այս որակ­նե­րի մեջ եթե դու ներ­կա­յաց­նես երգ, որը ավե­լի շատ իմաստ ու բո­վան­դա­կու­թյուն է ար­տա­հա­յտում, ար­դյո՞ք այդ ամեն ին­չը կըն­դուն­վի: Ես ինքս իմ մեջ մտա­ծում եմ՝ եթե ստեղ­ծեմ այդ ֆի­նան­սա­կան հնար­վո­րու­թյուն­նե­րն ու իմ եր­գե­րը հա­նեմ աս­պա­րեզ, ի՞նչ ար­դյունք կու­նե­նա այս փո­փոխ­ված մշա­կույ­թում: Շա­տե­րը կա­սեն, որ ար­վես­տի մար­դը պետք է թե­ւա­թափ չլի­նի, պետք է պայ­քա­րի, բայց կյան­քը փոխ­վել է, եւ մեծ ֆի­նանս­ներ են պա­հան­ջում պայ­քա­րե­լու հա­մար: Այ­սօր որե­ւէ ֆի­նանս­ներ ու­նե­ցո­ղի տե­սե՞լ եք՝ որե­ւէ գու­մար տրա­մադ­րի լավ մշա­կույ­թի հա­մար: Իմ «Ծա­ղիկ­ներ» եր­գը երբ ստեղծ­վեց, այ­սօր­վա փող ու­նե­ցող, օլի­գարխ­նե­րի մեջ կա­յին մար­դիկ, որոնց խնդրե­ցի, որ ֆի­նան­սա­վո­րեն: Որե­ւէ մե­կը չօգ­նեց: Ինձ օգ­նե­ցին հա­րա­զատ մար­դիկ՝ Աշոտ ու Ար­սեն Ասատ­րյան­նե­րը եւ նրանց մայ­րը՝ Ան­ժե­լա մայ­րի­կը, որն ինձ իր որ­դի­նե­րի նման է ըն­դու­նում: Ու այդ եր­գը կյան­քի կոչ­վեց: Երբ երգս ճա­նաչ­վեց, այդ փո­ղա­տե­րե­րից շա­տե­րը, որոնց ժա­մա­նա­կին դի­մել էի, հե­տո ինձ մեծ գու­մար­ներ էին առա­ջար­կում, որ այդ եր­գը եր­գեմ: Այ­սօր մշա­կու­թա­յին բարձր ար­ժեք­նե­րը ճա­նա­չող­ներ չու­նենք: Սա ասե­լով՝ նկա­տի ու­նեմ մեր մե­ծա­հա­րուստ­նե­րից շա­տե­րին…

Կբա­ցե՞ք փա­կագ­ծե­րը, Ձեր «Սյու­զի» եր­գի կեր­պարն իրա­կա՞ն է:

– Այն եր­գե­րը, որոնք գրել եմ, դրանք բո­լորն էլ իրա­կան կյան­քից վերց­րած պատ­մու­թյուն­ներ են, բայց ես չեմ սի­րում իմ եր­գե­րը մեկ­նա­բա­նել: Երբ դու ներ­կա­յաց­նում ես իրա­կան պատ­մու­թյու­նը, մի տե­սակ փոխ­վում է մար­դու մեջ ինչ–որ շատ կա­րե­ւոր մի բան: Ես ինքս եմ ինձ վրա զգա­ցել այդ պա­հը շատ երի­տա­սարդ տա­րի­քում: Այդ պատ­ճա­ռով չեմ մեկ­նա­բա­նում իմ որե­ւէ երգ, որով­հե­տեւ եր­գը, երբ դուրս է գա­լիս, այն ար­դեն սկսում է ապ­րել հան­դի­սա­տե­սի ներ­սում՝ ըստ իր պատ­կե­րա­ցում­նե­րի ու զգա­ցա­ծի: Եվ այս­տեղ ներ­կա­յաց­նել ինչ–որ նա­խա­պատ­մու­թյուն, ճիշտ չեմ հա­մա­րում:

Դուք սի­րո տո­ղեր եք նվի­րել «Սե­ւա­չյա շի­կա­հեր օրի­որդին»: Իսկ կյան­քում շի­կա­հե՞ր, թե՞ սե­ւա­հեր կա­նանց եք նա­խա­պատ­վու­թյուն տա­լիս:

– Ինձ հա­մար չկան այդ տա­րանջա­տում­նե­րը՝ սե­ւա­հեր, շի­կա­հեր: Ուղ­ղա­կի ում նվիր­ված էր եր­գը, պատ­կեր­ված էր հենց այդ կեր­պա­րով…

Նա­եւ հան­դես եք եկել հու­մո­րա­յին ման­րա­պա­տում­նե­րով: Ին­չո՞ւ այդ աս­պա­րե­զում չշա­րու­նա­կե­ցիք:

– Ամ­բողջ ցա­վն այն է, որ մեր իրա­կա­նու­թյան մեջ  եր­գի­ծանք, հու­մոր ներ­կա­յաց­նող­ներն առ­հա­սա­րակ պատ­կե­րա­ցում չու­նեն, թե ինչ ասել է եր­գի­ծանք, հու­մոր: Իրենց ներ­կա­յաց­րած հու­մորն ու եր­գի­ծան­քը՝ ծաղ­րանք է ինչ–որ մարմ­նի ոչ ստան­դարտ վի­ճակ­նե­րի: Այս տե­սակ պրի­մի­տիվ մի­ջա­վայ­րո՞ւմ ներ­կա­յաց­նել սա­տի­րա կոչ­վա­ծը… Խիստ կաս­կա­ծում եմ, որ մեր հան­րու­թյան մեջ ար­դյո՞ք մարդ­կանց մե­ծա­մաս­նու­թյու­նը գի­տի, թե ինչ է սա­տի­րան: Կամ ինչ ասել է՝ եր­գի­ծանք, հու­մոր: Ցա­վոք, այ­սօր ծա­փա­հա­րում են ծաղ­րան­քին, տնա­զին: Առօ­րյա խո­սակ­ցա­կա­նից վերց­րած ինչ–որ ան­կապ մտքեր վերց­նում են ու դարձ­նում զո­ռով ծի­ծա­ղե­լի: Հան­րու­թյու­նը չու­նի այն կրթա­մա­կար­դա­կը, որ­պես­զի դու կա­րո­ղա­նաս ճիշտ հու­մոր ներ­կա­յաց­նել: Խորհր­դա­յին տա­րի­նե­րին իմ գրած ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով հան­դես եմ եկել իս­կա­կան ըն­դուն­ված սա­տի­րա­յով: Երբ կնոջս մա­հից հե­տո մեկ տա­րի անց  նո­րից վե­րա­դար­ձա բե­մա­հար­թակ, նո­րըն­ծա շատ պրո­դյու­սեր­ներ ինձ խոր­հուրդ էին տա­լիս, որ կեն­ցա­ղա­յին թե­մա­նե­րով ավե­լի շատ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ ու­նե­նամ, դուրս գամ բե­մա­հար­թակ, որով­հե­տեւ ժո­ղո­վուր­դը դա է ու­զում: Ան­կեղծ ասած, սո­վոր չէի, բայց մտա­ծե­ցի՝ ժա­մա­նակ­ներ են փոխ­վել, մի­գու­ցե ճիշտ են ասում, եւ որո­շե­ցի կեն­ցա­ղա­յին եր­գի­ծա­կան մե­նա­խո­սու­թյուն­նե­րով ներ­կա­յա­նալ: Գրե­ցի այդ­պի­սի շար­քեր (չնա­յած՝ դրանց մեջ եւս կա­յին սա­տի­րիկ մտքեր, են­թա­տեքս­տեր) եւ դուրս եկա բե­մա­հար­թակ: Այդ ըն­թա­ցքում հա­մոզ­վե­ցի, որ մեր ժո­ղովր­դի մեջ, ցա­վոք, կրթա­մա­կար­դա­կի, իմաս­տու­թյան պա­կաս կա: Եվ դա էլ որոշ ժա­մա­նակ անց ինձ ստի­պեց մի կողմ դնել այդ ժան­րը, որով շատ եր­կար տա­րի­ներ ներ­կա­յա­ցել էի:

Դուք նա­եւ հու­մո­րի եւ եր­գի­ծան­քի դպրոց եք ու­նե­ցել: Ին­չո՞ւ փա­կե­ցիք:

– Այո, ու­նե­ցել եմ, որ­տեղ սո­վո­րում էին 7–12 տա­րե­կան բա­լիկ­ներ, եւ ինքս էլ գրում էի նրանց հա­մար: Նրանց տա­լիս էի ելույթ­ներ ու­նե­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն: Այդ բա­լիկ­նե­րից շա­տե­րը 1990–ական թվա­կան­նե­րի սկզբնե­րին հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նե­ցան: Դպրո­ցում սո­վո­րեց­նե­լով իրա­կան սա­տի­րան, հու­մո­րը՝ ու­զում էի ինչ–որ կերպ պայ­քա­րել այս ան­ճա­շա­կու­թյուն­նե­րի, ծաղ­րան­քի դեմ: Բայց հե­տո ֆի­նան­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով չկա­րո­ղա­ցա այդ դպրո­ցը պա­հել, փա­կե­ցի, որին հա­ջոր­դեց իմ ըն­տա­նի­քում տե­ղի ու­նե­ցած դժբախ­տու­թյու­նը: Թո­ղե­ցի հե­տա­գա­յին, բայց ֆի­նան­սա­կան պատ­ճառ­նե­րով մինչ օրս չի հա­ջող­վում դա անել: 2008 թվա­կա­նին մեծ եր­գի­ծա­կան մե­նա­հա­մերգ ու­նե­ցա այդ կա­տա­րում­նե­րով: Նկա­րա­հա­նե­ցի ու թո­ղե­ցի ուղ­ղա­կի որ­պես հի­շա­տակ ու փա­կե­ցի այդ էջն իմ կյան­քում:

Այ­սօր որոշ մշա­կույ­թի գոր­ծիչ­ներ, որոնք մեր­ժում էին չորս տա­րի առաջ նախ­կին կա­ռա­վա­րու­թյա­նը, դուրս են եկել ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան դեմ: Այս խառ­նաշ­փոթ իրա­կա­նու­թյան հետ կապ­ված՝ ի՞նչ կար­ծիք ու­նեք:

– Ես բո­լո­րի նման այս երկ­րի քա­ղա­քա­ցի եմ: Եվ, բնա­կա­նա­բար, իմ կար­ծիքն ու­նեմ եւ այդ տե­սա­կե­տից շա­տերն ար­տա­հայ­տում եմ: Մի­ակ հար­թա­կը, որ այ­սօր ես ու­նեմ՝ ֆեյս­բու­քյան իմ էջն է: Պար­բե­րա­բար այն­տեղ գրա­ռում­նե­րով եմ հան­դես գա­լիս: Այ­սօր բո­լոր ոլորտ­նե­րում՝ առա­վել եւս լրատ­վա­կան դաշ­տում, այն­քան քա­ո­սա­յին վի­ճակ է, եւ չա­րա­կա­մու­թյու­նը, չա­րա­խո­սու­թյու­նը, չա­րախն­դու­թյու­նը, բա­ցա­սա­կան խեղդ­ված տրա­մադ­րու­թյուն­ներն այն­քան խեղ­դող, ծան­րա­ցող հատ­կու­թյուն ու­նեն, որ մարդ շատ ան­գամ չի ու­զում խո­սել, ինչ–որ բան ասել, որով­հե­տեւ ինչ–որ դաշ­տե­րի, մա­սե­րի են բա­ժան­ված: Չկա մի­աս­նա­կա­նու­թյուն, չկան այն մար­դիկ, որոնք ժա­մա­նա­կին, որ­պես հե­ղի­նա­կա­վոր ան­ձինք կա­րո­ղա­նում էին իշ­խա­նու­թյուն–հան­րու­թյուն այդ եր­կու հատ­ված­նե­րի մեջ­տե­ղում գտնվել եւ կար­գա­վո­րել, որոն­ցից նույ­նիսկ ինչ–որ բա­ներ էին սո­վո­րում: Այդ հե­ղի­նա­կա­վո­րի շատ կա­րե­ւոր ավան­դույ­թը մե­զա­նում վե­րաց­րին, բնաջն­ջե­ցին: Եվ այ­սօր, ան­կախ այն բա­նից, թե դու ով ես, ինչ ճա­նա­պարհ ես ան­ցել, ինչ ու­նա­կու­թյուն­ներ, շնորհ­ներ եւ վաս­տակ ու­նես՝ բո­լո­րին մի դաշ­տի մեջ են ըն­դու­նում, քար­կո­ծում, չա­րախն­դում: Այս իրա­վի­ճա­կում խո­սել այդ ամե­նի մա­սին, հու­շել կամ փոր­ձել օգ­տա­կար լի­նել, ար­դեն անի­մաստ է դառ­նում, երբ տես­նում ես, որ որե­ւէ մե­կին պետք չէ: Այ­սօր բո­լո­րը պրո­ֆե­սոր­ներ, կա­թո­ղի­կոս­ներ, վար­չա­պետ­ներ են: Զոռ­բա­յու­թյու­նը եւ չլսե­լու հատ­կու­թյունն ամեն տեղ են: Բո­լո­րը խո­սում են, եւ որե­ւէ մե­կը չի ցան­կա­նում լսել: Հինգ թերթ չկար­դա­ցածն այ­սօր սո­վո­րեց­նում է, դա­սա­խո­սում է: Ան­կա­խու­թյան մեր օրե­րից ի վեր, ցա­վոք, մենք չենք ու­նե­ցել ազ­գա­սեր, պե­տա­կա­նա­մետ, հայ­րե­նա­սեր իշ­խա­նու­թյուն: Եղել են մար­դիկ, ով­քեր եկել են իշ­խա­նու­թյան փա­փուկ աթոռ­նե­րին հար­մար­վել են, շատ–շատ հա­վա­նել են այդ ամեն ին­չը եւ ապ­րել են սե­փա­կան «արժեք­նե­րի», հա­ճույք­նե­րի, վա­յելք­նե­րի հա­մար:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված