Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Նա ուղղակի գործառույթ է իրականացրել կաշկանդելու պրոֆեսիոնալ լրագրողին.Աղմկահարույց գործերով փաստաբանը մեր գործընկերոջ դեմ իրականացվածի մասին

Իրավական

«Պետք է մշակույթ ձեւավորվի, որպեսզի յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, այսօր նկատում ենք, որ օրինակ, կոշկակարը կարող է լրագրողի գրածի տակ մեկնաբանություն գրել: Պետք է մշակույթ ձեւավորվի, որ եթե անձը մասնագետի կարծիքի տակ ատելության քարոզ է անում, կամ հայհոյախառն արտահայտություններ է իրականացնում պետք է պատասխան տա: Պատասխան տալը միայն պատվի, արժանապատվության հետ կապված բավականին թերի է: Մի առիթով ասել եմ, որ դա նույն բանն է, երբ անձը փողոցում խուլիգանություն անելու համար քր. պատասխանատվության է ենթարկվում: Ավելին, եթե փողոցում վերջինիս  խուլիգանությանը ականատես են լինում տաս-քսան մարդ, ապա համացանցում շատ ավելի շատ են»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով մեր գործընկեր, Newsmedia.am-ի հիմնադիր-ղեկավար, հասարակության լայն շերտերին հայտնի լրագրող Գայանե Զարգարյանի դեմ ամիսներ առաջ համացանցում վխտող համացանցային «քիլլերներից» մեկի կողմից իրականացվող զազրելի արշավին, (ով մնաց իր իսկ հյուսած կեղտոտ հյուսքում թե իրավական թե բարոյական դաշտում Ի. Ա.), ասել է «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործով հայտնի փատաբան, մշտապես չորրորդ իշխանության թեւ-թիկունք եւ ապավեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ապա անդրադառնալով վերոնշյալի եւ նրա նմանների դեմ իրական պատասխանատվության ենթարկելու գործիքակազմերի ներդրմանը եւ կոնկրետ մեր գործընկերոջը պատճառված վնասին, հայտնի փաստաբանը հավելեց.

-Կոնկրետ լրագրող Գայանե Զարգարյանի հետ կապված, կարող եմ ասել, որ տվյալ անձը խոչընդոտել է պրոֆեսիոնալ լրագրողի մասնագիտական գործառույթները, որի համար Քր. օրեենսգրքում հոդված կա: Ըստ էության նա ուղղակի գործառույթ է իրականացրել խոչընդոտելու, կաշկանդելու, որպեսզի հետագայում պրոֆեսիոնալ լրագրողը իր գործունեությունը իրականացնելուց որոշակի կաշկանդվածություն ունենա:

Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ երկրին անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա, որովհետեւ այսօր բավական է բացել համացանցը եւ տեսնել ատելության քարոզ` սկսած երկրի վարչապետին ուղղված մինչեւ քաղաքական գործիչներով, լրագրողներով, իրավաբաններով, դատախազներով: Սա երկրի համար ապագա չի եւ այստեղ իշխանությունը ունի պարտավորություն, որ անկախ նրանից, թե ով է այդ քաղաքականությունը տանում: 

Ամբողջական զրույցը` այստեղ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ