62 անձանց գերի հանձնվելու մեջ պառճառահետեւանքային կապը փոխգնդապետի հետ չի ապացուցվել. Խծաբերդի գործը ուշագրավ ընթացք է ստացել
Հանդիպում
Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դեպքով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, վաղը կկայանա սույն գործով առաջին դատական նիստը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց գործով միակ մեղադրյալ Խծաբերդի դիրքերում պահպանություն իրականացրած ստորաբաժանման հրամանատար Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը, ով անդրադառնալով նախաքննության ընթացքին նկատեց.
- Տեսեք, ի սկզբանե, որ մենք ասում էինք, որ առաջադրված մեղադրանքի մեծամասնությունը, գերակշիռ մասը շինծու է` նախաքննության ավարտական փուլում համոզվեց նաեւ նախաքննական մարմինը: Ըստ էությա մի շարք քրեական հոդվածներ մեղսագրվել էին պաշտպանյալիս զուտ իր անձը արատավորելու նպատակով` կաշառք, զորամասը ինքնակամ լքել, գերիների հետ կապված գործողությունները: Այդ ամենը հանվեց պաշտպանյալիս վրայից, այսինքն այդ մասով մեղադրանքը չհիմնավորվեց եւ վարույթն իրականացնող մարմինը ընդոունեց, որ պաշտպանյալս կաշառք չի վերցրել, զորամասը ինքնակամ չի լքել եւ ամենակարեւորը` իր գործողությունների եւ 62 անձանց գերի հանձնվելու մեջ պառճառահետեւանքային կապ չկա:
Արդյունքում այս պահին պաշտպանյալիս մեսագրվում է այն, որ իրբ իր գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ, մասնավորապես, Խծաբերդը, գյուղի մարտական հենակետերը թողնելու հետևանքով այդ տարածքները անցել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: Եվ, որ ստորաբաժանման հրամանատարի գործողությունների հետևանքով գաղտնիք պարունակող կրիչն ու տեղանքի քարտեզը հայտնվել են հակառակորդի մոտ:
Մենք դա վիճարկում ենք, չենք ընդունել ի սկզբանե, հիմա էլ չենք ընդունում: Վստահ ենք, որ օբյեկտիվ դատաքննության արդյունքում պաշտպանյալս ամբողջությամբ արդարացվելու է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ