⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Մանդատները պահել Փաշինյանին անվստահություն հայտնելու համար՝ անլուրջ արդարացում է. Կարապետյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների եւ սպասվող իրադարձությունների մասին «Իրավունքը» զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

- Դուք հայտարարել եք, որ շուտով սպասենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Որտեղի՞ց այդ վստահությունը, երբ անգամ փողոցում պայքարող ընդդիմությունը չի խոսում արտահերթ ընտրությունների մասին, այլ իրենց նպատակը նախ ժամանակավոր կառավարության ձեւավորումն է:

- Քաղաքական զարգացումները տանում են դեպի արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Պայքարող ընդդիմության առաքելությունը պայքարելն է, մերը՝ քաղաքական իրադարձությունները վերլուծելն ու կանխատեսելը: Այս խորհրդարանը ենթակա է լուծարման: Դեռ անցյալ տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պարզ էր՝ նման խորհրդարանը երկար կյանք չի կարող ունենալ։ Ընդդիմադիր դաշտը պետք է էվոլյուցիա ապրի։

- «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն առաջինը գնաց հրապարակ, հիմա էլ առաջինն էր, ով մանդատը վայր դրեց: Սրանով նա ընդդիմության ծրագրերը խառնո՞ւմ է, թե՝ նոր թափ հաղորդում պայքարին:

- Այո, Արթուր Վանեցյանն առաջինը գնաց հրապարակ եւ հայատարարեց, որ խորհրդարան այլեւս չի գնալու ու իր խոսքի տերը եղավ, ինչը շատ ողջունելի է՝ հաշվի առնելով, որ հայաստանյան քաղաքական դաշտում հաճախ չէ, որ քաղաքական գործիչը հայտարարություն է անում եւ հավատարիմ մնում իր խոսքի սկզբունքին։ Արթուր Վանեցյանն այսպիսով պայքարի նոր էջ է բացում, որը հնարավորություն է տալիս մի քանի քայլով ավելի մոտենալ ներկա իշխանությունների հեռացման վերջնագծին, եթե իհարկե շտապողականություն չցուցաբերվի եւ մտածված քայլերի հաջորդականությամբ դանդաղ շտապեն։

- Հայտնի աղմկոտ ձայնագրության մեջ, որը հրապարակվեց օրերս, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի սրտի վարչապետ կարող են լինել Արթուր Վանեցյանը կամ Արթուր Ղազինյանը: Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ մասին է սա փաստում:

- Ըստ Ջհանգիրյան Գագոյի՝ բացի Ռոբերտ Քոչարյանից, ոչ ոք չի կարող դառնալ Հայաստանի վարչապետ, ինչը Ջհանգիրյանի պարագայում նորմալ է, քանի որ 90-աններից այս կողմ նա չի աճել եւ ունակ չէ հասկանալ, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Ընդ որում, երբ իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, ՀՀ վարչապետ կարող է դառնալ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող ցանկացած մեկը` կլինի Արթուր Վանեցյանը, Ղազինյանը, թե որեւէ այլ քաղաքական գործիչ։

- «Դիմադրություն» շարժումն՝ իր ուշ-ուշ կազմակերպվող հանրահավաքներով եւ քաղաքի նույն փողոցներով պտույտ գալով, դեռ հեռանկար ունի՞, թե Վանեցյանի հայտարարությամբ` կարող է մեկնարկել մի նոր շարժում:

- Ցանկացած շարժում պետք է զարգացում ապրի եւ տա հեռանկար։ Ես արդեն ասացի, որ Վանեցյանի հայտարարությունը պայքարի մի նոր փուլ է բացում։ Թե հիմա շարժման անունը կփոխվի, թե նոր շարժում կստեղծվի, էական չէ: Կարեւորը նպատակն ու ճիշտ գործիքակազմն է։ Կարեւորն այն է, որ կա ժողովուրդ, որը պատարաստ է հեռացնել Նիկոլին։ Մնում է վճռական առաջնորդ՝ ճիշտ ու առարկայական քայլերով առաջնորդող։

- Ի՞նչ չի անում այսօր փողոցում պայքարող ընդդիմությունը, որ կարող են անել արդեն իսկ ձեւավորված շարժումից առանձնացող դեմքերը:

- Փողոցում պայքարող ընդդիմությունն անում է այն, ինչ իրենց հնարավորության սահմաններում է: Այն, ինչ իրենք առավելագույնս կարող էին անել, արդեն արել են ու չի կարելի խիստ քննադատաբար մոտենալ այդ հարցին։ Իրականում ընդդիմություն լինելն ավելի բարդ է, քան՝ իշխանություն, այլ հարց է, երբ ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչն իր վրա ավելի շատ պարտականություններ ու պատասխանատվություն է վերցնում, քան կարող են թույլ տալ նրան իր հնարավորություններն  ու քաղաքական փորձը։

- Ո՞վ է ավելի ազնիվ այս պայքարում՝ պատգամավորական մանդատները դնողները, թե՞ այն օգտագործողները, օրինակ՝ օգոստոսին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հույսով:

- Ցավոք, երբ խոսում ենք քաղաքականության մասին ազնիվ ու արդար բառերը պետք է հնարավորինս քիչ կիրառենք` անազնիվ չգտնվելու համար։ Եթե ուզում են մանդատները պահեն, թող պահեն, բայց պատճառաբանել, թե պահում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար՝ անլուրջ արդարացում է. միեւնույնն է, էական ոչինչ չի փոխելու։

- Եկեք անկեղծ լինենք ընթերցողի հետ, իրականում հիմա պայքար գնո՞ւմ է, թե՞ հանրությանը զբաղեցվում է տարբեր ներքաղաքական ինտրիգներով՝ մինչեւ իսկապես կգա Փաշինյանի հեռանալու պահը:

-Քաղաքականությունն ինքնին ինտրիգային գործընթացի համակցություն է։ Երբ հաջորդ իշխանությունը պատրաստ կլինի ստանձնել իշխանությունը՝ այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը կհեռանա։

- Կրկին վերադառնալով Ձեր ուշագրավ հայտարարությանը՝ եթե արտահերթ ընտրություններ լինեն, հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու ունենալը, թե՞ էլի 20-30 կուսակցություն կպայքարեն՝ 0,5 տոկոս ձայն ստանալու համար, իսկ վերջում երրորդ անգամ կընտրվի Փաշինյան Նիկոլը:

- Մենք պառլամենտական երկիր ենք, իսկ նման երկրում նորմալ է, որ բազմաթիվ կուսակցություններ մասնակցում են ընտրություններին։ Դժվար եմ պատկերացնում միասնական թեկնածու ունենալու գաղափարը, բայց վստահ եմ, որ քաղաքական հաջող կոալիցիա սպասվում է, որով կհաջողվի Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջնագիրը տալ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված