Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Մարզիկի համար կարևոր է գնահատված լինելը. Երևանի ավագանին Մալխաս Ամոյանին բնակարան է նվիրել

Սպորտ

 

Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի հունահռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին:

Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նիստում 50 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Այս առնչությամբ ըմբիշն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

"Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի ավագանուն այսօրվա կայացրած որոշման համար: Մարզիկի համար կարևոր է գնահատված լինելը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանին  այս նախաձեռնության համար և մեր ավագ ընկեր Գրիշա Թամրազյանին միշտ մեր կողքին լինելու համար: 

Իմ նպատակն անփոփոխ է, այն է՝ նվաճել Օլիմպիական ոսկի":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ