20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Երևանում տեղի ունեցավ «Դիստանցիոն» մոնտաժի արքա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

Մշակութային

27 տարիների կինոստեղծագործական դադարից հետո, համաշխարհային կինոյի կենդանի լեգենդ Արտավազդ Փելեշյանը նոր ֆիլմ է նկարահանել՝ բնության մասին, մարդկությանը հիշեցնելով, որ իրեն չի հաջողվելու հաղթանակած դուրս գալ՝ իր իսկ ստեղծած խառնաշփոթից, սակայն, թունելի վերջում կրկին արև կա, որ հույս է ներշնչում՝ կուտակված ամպերը մի օր նահանջելու են…

«Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում, չընդհատվող և հոտնկայս ծափողջույնների ներքո հունիսի 18-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ «Բնություն»-ը Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից հետո արված առաջին կինոաշխատանքն է:

Ֆիլմի ստեղծման մասին քչախոսությամբ հայտնի Արտավազդ Փելեշյանը դրվագներ է պատմում երևանյան հանդիսատեսին. «Ինձ առաջարկեցին անել ֆիլմ բնության աղետների մասին։ Նրանք տեսել էին իմ ֆիլմը՝ տիեզերքի մասին («Մեր դարը» 1983թ.), որտեղ տեխնիկական կատաստրոֆաներ էին և ուզում էին նմանատիպ մի ֆիլմ։ Համաձայնեցի, սկսեցինք աշխատել Փարիզում։ Մի քանի ամիս հետո տեղափոխվեցինք Գերմանիա, աշխատեցինք այնտեղ։ Եղավ անսպասելին՝ պետությունը էմբարգո դրեց ֆիլմ-ինստիտուտի վրա (ZKM Filminstitut-ի, որի պատվերով նկարահանվել է «Բնություն» ֆիլմը.- Ն․Մ․), և ֆիլմը փակվեց։ 15 տարի հետո, իմ բարեկամ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի տնօրեն Լևոն Դեր-Բեդրոսյանի աջակցությամբ ֆիլմի աշխատանքները վերսկսեցին և 2020 թվականին ավարտեցինք»։

«Բնություն ֆիլմը տեղծվել է ֆրանսիական «Fondation Cartier» ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական «ZKM Filminstitut»-ի պատվերով, ինչպես նաև՝ հայկական կողմի ներգրավվածությամբ, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի աջակցության շնորհիվ։

1 ժամ 6 րոպե տևողությամբ «Բնություն» ֆիլմն Արտավազդ Փելեշյանը նկարահանել է 2020 թվականին։ Ռեժիսորը վերստին անդրադարձել է բնության թեմային՝ ֆիլմում օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը։ «Դիստանցիոն մոնտաժ»-ի արքան իրեն հատուկ այնպիսի վարպետությամբ է մոնտաժել համաշխարհային դասականների երաժշտությունը, որ կարծես դրանք գրված լինեն հատուկ «Բնություն» ֆիլմի համար։

Հայաստանյան պրեմիերային ներկա ֆրանսիական «Fondation Cartier» ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրեն Գրացիա Քուարոնին իր ողջույնի խոսքում ասում է. «Արտավազդ Փելեշյանի հետ առաջին իսկ հանդիպումից հասկացանք, որ մեր համագործակցությունը երկարատև է լինելու, և, որ միասին ստեղծելու ենք արվեստի մի նոր նմուշ՝ ֆիլմի տեսքով, որն անպայմանորեն բնության մասին է լինելու։ Ֆիլմի վերջնական արդյունքը տեսնելու համար երկար տարիներ պահանջվեցին։ Մենք անցանք ստեղծագործական տարբեր փուլերի միջով՝ աշխատելով Երևանից Փարիզ և Գերմանիա։ Եվ այդ ընթացքում, հանկարծ, մի պահ Փելեշյանն ասաց, որ այլևս չի ցանկանում ֆիլմի վրա աշխատել։ Ասաց, որ անիմաստ է շարունակել, ինքն արդեն այդ ֆիլմը տեսել է՝ իր մտապատկերներում։ Թեև կորցրեցինք հույսը, որ մի գեղեցիկ օր մենք նույնպես Վարպետի ֆիլմը տեսնելու հնարավորություն կունենանք, միաժամանակ, Փելեշյանի այդ միտքը մեզ անեզրության չափ գեղեցիկ թվաց։ Ահա այսօր, վերջապես, հասել ենք այն պահին, երբ միասին վայելելու ենք ֆիլմը, ու ինձ համար մեծ պատիվ և երջանկություն է այստեղ՝ Երևանում, կիսել ձեզ հետ այս թանկագին պահը։ Այստեղ լինելն ինձ համար մեծ պատիվ է, իսկ Արտավազդ Փելեշյանի հետ մեր ըներությունը՝ անգին»։

Ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա գերմանական «ZKM Filminstitut»-ի տնօրեն Անդրեյ Ուժիկան դիմելով «Մոսկվա» կ/թ-ի Կարմիր դահլիճում հավաքվածներին՝ ասում է՝ իր համար երևանյան այս երեկոն առանձնահատուկ կարևոր է, որովհետև վերջապես ֆիլմը հասնում է իր բուն՝ հայաստանյան հանդիսատեսին. «Արտավազդ Փելեշյանի հետ այս համագործակցությունը, նախ և առաջ, ծնվել է մեր ընկերությունից, որ սկսվել էր դեռևս քառորդ դար առաջ։ Մի քիչ նախանձում եմ ձեզ, որովհետև ձեզ համար այսօր խիստ հատուկ երեկո է։ Ոչինչ չի համեմատվի այն պահի հետ, երբ մենք առաջին անգամ դիտելու ենք արվեստի բարձրարժեք գործ։ Հետևաբար՝ ցանկանում եմ ձեզ հաճելի և էմոցիաներով հարուստ դիտում»։

Մինչ հայաստանյան պրեմիերան, Արտավազ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը ցուցադրվել է Փարիզում՝ «Fondation Cartier» ժամանակակից արվեստի կենտրոնի ցուցասրահներում, այնուհետև, մտնելով փարիզյան դասական կինոդահլիճներ, այնտեղ մնացել է բավական երկար ժամանակ։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է Նյու  Յորքում, Ամստերդամում, Հարավային Կորեայում, իսկ Երևանից հետո ֆիլմի կինոճամփորդությունը շարունակելու է դեպի Ավստրալիա, Իտալիա և մի շարք այլ երկրներ։

https://168.am/2022/06/21/1722612.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված