«Մեծերի հաճելի խաղ է». Վարդան Հովսեփյանի 39-ամյակն ու կրտսեր որդու ատամհատիկը
ՄշակութայինՎարդան Հովսեփյանը դարձել է 39 տարեկան: Թե ինչպես է անցկացրել օրը, ինչ միջոցառում են կազմակերպել տարեդարձի օրը, դերասանը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
«Սիրում եմ նշել առիթները. հավաքույթների, շրջապատիս եւ հարազատներիս հետ ժամանակ անցկացնելու սիրահար եմ: Կարող ենք ընկերներով ամեն օրը յուրահատուկ դարձնել»,- ասել է հոբելյարը:
Վարդանի կնոջ ցանկությամբ այդ օրը նաեւ կրտսեր որդու՝ Դավիթի ատամհատիկի արարողությունն են արել. «Մեր տղան ընտրեց «նախարար» գրությամբ թղթիկը: Կարծում եմ՝ սիրուն սովորույթ է, որ փոխանցվել է մեր մեծերից: Կարելի է ասել՝ մեծերի հաճելի խաղ է»:
Խոսելով տղաների մասին՝ դերասանն ասել է. «Իսկական եղբայրներ են, միմյանց հետ շատ կապված: Փոքրս Մաքսի ֆանատն է»:
https://bravo.am/news/76545


