ՊՆ պաշտոնական կայքում մինչեւ հիմա նախորդ գիշերը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որեւէ տեղեկություն չկա. Աբրահամյան
Թեմա«Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում մինչեւ հիմա նախորդ գիշերը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որեւէ տեղեկություն չկա։
Սա այն դեպքում, որ ՊՆ-ից լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում միջադեպը կարճ հաստատել էին, սակայն փոխանցել էին, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։ Դեպքի մանրամասների հետ կապված մի ամբողջ օր տարատեսակ լուրեր են շրջանառվում, իսկ թե ինչով են զբաղված ՊՆ-ի կուսակցական ֆունկցիոներները կարելի է միայն ենթադրել։ Դե իսկ իրավապահ համակարգը զբաղված է ընդդիմախոսների զուգարան գնալը օպերատիվ հետեւելով, իշխանական մամուլին տարբեր թեմաներով օպերատիվ կադրեր տրամադրելով, իշխանական քարոզչամեքենան սպասարկելով, մի խոսքով վերածվել է ՔՊ շարքային ստորաբաժանման։
Դե սրանց համար ի՞նչ սահման, ի՞նչ զինծառայող, ի՞նչ պաշտպանություն, ի՞նչ հայրենիք։ Կարեւորը՝ իրենց կիրակին հաճելի անցնի, փորները կուշտ լինի, փողն էլ գրպաններում անպակաս», - գրել է ԱԺ Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
