Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Արտահայտություններ, որոնք ակնթարթորեն մատնում են ցածր ինքնագնահատական ունեցող մարդուն

Ախ կանայք

Ուշադրություն դարձրեք այս արտահայտություններին. դրանք կարող են ոչ միայն ցույց տալ ձեր անինքնավստահությունը, այլև փչացնել ձեր մասին տպավորությունը:

Հաճախ մենք օգտագործում ենք բառեր և արտահայտություններ, որոնց իմաստի մասին նույնիսկ չենք էլ մտածում։ Միշտ չէ, որ մենք կարող ենք զգալ այն անինքնավստահությունը, որը հաղորդում ենք աշխարհին դրանք արտաբերելով: Հոգեբանները պատմել են ամենասովորական արտահայտությունների մասին, որոնք մատնում են մարդու ցածր ինքնագնահատականը։

«Ես ոչինչ չեմ արել, ուղղակի բախտս բերել է» և «Ինքն իրեն է ստացվել»

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդու համար դժվար է գնահատել իր արժանիքները և իր հասցեին գովասանք ընդունել։ Նման արտահայտություններով պատասխանելով հաճոյախոսություններին՝ արժեզրկում եք ձեր կատարած ամբողջ աշխատանքը։ Եվ նաև ցույց տալիս, որ դուք լի եք վախերով, անապահովությամբ ու կասկածներով ձեր արժանիքների և նշանակության վերաբերյալ:

Ցանկացած հաճոյախոսության պետք է պատասխանել «շնորհակալություն»: Սկզբում դուք կարող եք անհարմար զգալ, սակայն ժամանակի ընթացքում նման արձագանքը սովորություն կդառնա։

«Դա իմ մեղքն է, ամեն ինչում ես եմ մեղավոր»

Ցածր ինքնագնահատականով մարդիկ կարող են մեղքի խորը զգացում ունենալ։ Բայց ինքնաքննադատությամբ զբաղվելու փոխարեն արժե եզրակացություններ անել ու փորձել քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը չկրկնվի։ Անհնար է լինել կատարյալ և երբեք չսխալվել։

Կործանարար արտահայտության փոխարեն ավելի լավ է օգտագործել սա՝ «Անհաջողությունները բոլորի հետ էլ լինում են, ես եզրակացություններ կանեմ»։ Այսպիսով, դուք ձեզ կդրսևորեն որպես հասուն և ինքնաբավ մարդ, ով ունակ է ռացիոնալ կերպով ելք գտնել ցանկացած իրավիճակից։

«Կամ կատարյալ, կամ ընդհանրապես ոչինչ»

Արգելակեք ինքներդ ձեզ, երբ ներքին պերֆեկցիոնիստը ձեզ ասի, որ բավարար ջանքեր չեք գործադրել, և որ արդյունքը բավականաչափ լավը չէ:

Փոխարենը, դուք պետք է ասեք. «Ավելի լավ է դա անել, քան ընդհանրապես չանել», «Կատարյալ բան չկա, գլխավորը աշխատանքը բավարար որակով կատարելն է»:

«Ինձ համար շատ ուշ է / վաղ է»

Ցածր ինքնագնահատականը կարող է խաթարել վստահությունը ձեր և ձեր կարողությունների նկատմամբ: Նման արտահայտություն ասելով՝ դու ինքներդ կապում եք ձեր ձեռքերը ու թույլ չեք տալիս հետագայում զարգանալ։

«Ուշ» կամ «վաղ» հասկացություններն անցյալի մնացուկներ են։ Ժամանակակից աշխարհում տարիքային սահմանափակումները վերանում են, մնում է գլխավորը՝ հավատալ ինքդ ձեզ՝ «Քանի դեռ ես ողջ եմ, ոչինչ ուշ/վաղ չէ»։

«Ես չեմ հաջողի», «Ես դրան արժանի չեմ» և «Ես անհաջողակ եմ»

Այս արտահայտություններն ասելով՝ դուք ձեզ նախապես պատրաստում եք ձախողման: Դա խաթարում է ձեր հավատը ձեր և ձեր ուժերի հանդեպ:

Փոխարենը, դուք պետք է հիշեցնեք ինքներդ ձեզ. «Ես կփորձեմ այնպես անել, որ այն աշխատի, առաջին անգամ չի ստացվի, երկրորդը կստացվի», «Ես արժանի եմ լավագույնին», «Ես պարզապես դեռ չեմ հասկացել, թե ինչպես անել»:

«Ո՞ւմ եմ պետք ես այսպես» և «Վատն է, բայց իմն է»

Ցածր ինքնագնահատականով նորմալ միջանձնային հարաբերություններ կառուցելը գրեթե անհնար է, քանի որ մարդը չի ընդունում իր արժեքը։ Նման արտահայտությունները հստակ վկայում են խոսողի արհամարհական վերաբերմունքի մասին իր նկատմամբ։

Կործանարար արտահայտություններ արտասանելու փոխարեն արժե գտնել ձեր ինքնարժեքը։ Սա երկար աշխատանք է, բայց սկզբի համար կարող եք սկսել ինքներդ ձեզ կրկնել այսպիսի արտահայտություններ. «Ես արժեքավոր եմ, յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկին պետք է», «Ավելի լավ է մենակ լինել, քան՝ առաջին պատահածի կողքին»:

«Երկրում ճգնաժամ է, ամեն ինչ վատ է բոլորի համար» և «Չեմ էլ փորձի, միևնուն է՝ վատ է լինելու»

Նման արտահայտությունները պատասխանատվությունը տեղափոխում են արտաքին հանգամանքների և անգործության արդարացումների վրա: Բայց նույնիսկ կյանքի ամենադժվար իրավիճակներում հնարավոր է ամեն ինչ վերցնել ձեր ձեռքը։

Դուք ինքներդ ձեզ պետք է հարց տաք. «Ի՞նչ եզրակացություն կարող եմ անել կատարվածից, ի՞նչ օգուտ կարող եմ ստանալ», «Ինչո՞ւ դա ինձ հետ պատահեց, ի՞նչ կարող եմ փոխել, որպեսզի դա չկրկնվի»։

«Ես կհամբերեմ, ուրիշներին դա ավելի է պետք»

Այսպիսի արտահայտությամբ դուք ցույց եք տալիս, որ ձեզ չափազանց աննշան մարդ եք համարում, որպեսզի ստանաք այն, ինչ պետք է, երբ դրա կարիքը ունեք։

Նման արտահայտությունները կարելի է փոխարինել «Ես արժանի եմ դրան», «Ինձ էլ է պետք, ես արժանի եմ»։

«Ի՞նչ կմտածեն և կասեն»

Ուրիշների կարծիքն աներևակայելի կարևոր է ցածր ինքնագնահատական ունեցող մարդու համար։ Ինքներդ արտահայտվելու վախը և առաջնահերթությունն ուրիշների տեսակետներին տալը, վկայում է անինքնավստահության մասին: Քննադատվելու վախը մեզ մանկուց է տրվում և թույլ չի տալիս համարժեք ինքնագնահատական ձևավորել։

Փոխարինեք այս արտահայտություններով՝ «Ես եմ կառուցում իմ կյանքը, ոչ թե ուրիշները», «Ես անում եմ այն, ինչ ինձ համար օգտակար և արժեքավոր է»։

Աղբյուր՝ LADYNEWS.a

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված