Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Անակնկալ ամուսնության առաջարկ՝ «Միսս ԱՊՀ 2022» մրցույթի բեմում

Մշակութային

Անակնկալ ամուսնության առաջարկություն՝ «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթի բեմում: Մրցույթի ժամանակ, երբ հաղորդավարներ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն ու ՌԴ վաստակավոր արտիստ Եկատերինա Գուսեւան ներկայացնում էին, թե մրցույթի մասնակիցներից, ով ինչ անվանակարգին է արժանացել, հանկարծ բեմում հայտնվեց մի հայ երիտասարդ՝ վարդերի շքեղ բուկետով:

Արթուր անունով երիտասարդը հայտարարեց, որ սիրում է մրցույթին Հայաստանը ներկայացնող Սեդա Սարգսյանին եւ ուզում է, որ ողջ աշխարհն իմանա այդ մասին:

«Սեդ, ես քեզ շատ եմ սիրում, կամուսնանա՞ս ինձ հետ»,- ծնկի գալով իր սիրելիի առաջ՝ հարցրեց Արթուրն ու ստացավ հուզված Սեդայի պատասխանը. «Այո՜»: Իսկ դահլիճը ծափերով ողջունեց գեղեցիկ զույգին՝ պահանջելով. «Горька, горька»:

Նշենք, որ Մարզահամերգային համալիրում կայացած «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթին մասնակցում էին 23 մասնակից՝ տարբեր երկրներից, որոնցից լավագույնին ընտրեց պրոֆեսիոնալ ժյուրին: Այս տարի գլխավոր մրցանակը բաժին հասավ Ղազախստանը ներկայացնող գեղեցկուհուն, թեպետ Ավետ Բարսեղյանն ընդգծեց, որ իրականում այս մրցույթի ամենամեծ մրցանակը հենց Սեդայինն էր, ով ամենաերջանիկն էր մասնակիցների շարքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք այստեղ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ