Փոլ Ուոքերն ու Ումա Թուրմանը աստղեր կստանան Հոլիվուդի Փառքի ծառուղում
ՄշակութայինԴերասաններ Ումա Թուրմանը, Փոլ Ուոքերը (հետմահու), Բիլ Փուլմանը եւ մշակույթի այլ գործիչներ աստղեր կստանան Հոլիվուդի Փառքի ծառուղում 2023 թվականին։ Համապատասխան ցուցակը հրապարակել է Variety-ն։
Ցուցակում են նաեւ դերասան Վինս Վոնը, դերասան եւ ռեժիսոր Ջոն Ֆավրոն, երգիչ Լենի Կրավիցը, երգչուհի Ջենի Ռիվերան (հետմահու), Jonas Brothers ռոք խումբը եւ այլ հայտնիներ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
