2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ար­դեն գրե­թե հաս­տատ է, որ կա­պի­տու­լյան­տի սրտի գլխա­վոր դա­տա­խազ լի­նե­լու է քննիչ­նե­րին ղե­կա­վար ցու­ցում­ներ տա­լու վրա «վառ­ված» ԱՆ­ՆԱ ՎԱՐ­ԴԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ: Դա զար­մա­նա­լի չէ, այլ` օրի­նա­չափ, սա­կայն որո­շա­կի զար­մա­նա­լի բա­ներ նրա մա­սին պատ­մել է իրա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յա­նը, ում հետ աշ­խա­տել է Վճռա­բեկ դա­տա­րա­նում. «Աննան աչ­քի ըն­կավ մեկ այլ դեպ­քով: Նրա էլեկտ­րո­նա­յին փոս­տից ար­տա­հոսք եղավ, ին­չից էլ բա­ցա­հայտ­վեց, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի իրա­վա­կան հար­ցե­րով օգ­նա­կան աշ­խա­տող Ան­նա Վար­դա­պե­տյա­նը անօ­րի­նա­կան մի­ջամ­տու­թյուն է կա­տա­րում քննչա­կան մարմ­նի գոր­ծու­նե­ու­թյա­նը: Այդ արար­քը հան­ցա­գոր­ծու­թյուն է, որը կոծկ­վեց նաև այս պա­հին գոր­ծող գլխա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նի կող­մից… Բայց Ան­նան մի կա­րև­որ բան չգի­տի: Նա չգի­տի, թե Նի­կո­լի ընտ­րու­թյունն ին­չու է կանգ­նել հենց իր վրա: Բանն այն է, որ Նի­կո­լի հա­մար այս պա­հին ամե­նա­վե­րահս­կե­լի թեկ­նա­ծուն և ապա­գա­յում գլխա­վոր դա­տա­խա­զը հենց Ան­նան է: Հան­ցան­քի փաս­տը գրանց­ված է, սա­կայն պինդ պահ­վում է այն օր­վա հա­մար, երբ Ան­նան հան­կարծ որո­շի ցույց տալ ինք­նու­րույ­նու­թյուն»: Դե ինչ, ստան­դարտ կա­պի­տու­լյան­տա­կան պրակ­տի­կա է` պաշ­տոն տալ բա­ցա­ռա­պես նրանց, ում վրա «կոմպ­րո­մատ» կա, և այդ պատ­ճա­ռով նրա «նո­մենկ­լա­տու­րան» գրե­թե չի տար­բեր­վում քրե­ա­կան տար­րե­րի աղյու­սա­կից:

Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ակ­տի­վիստ, PR-ի մաս­նա­գետ Հայկ Դեր­զյանն ար­ձա­նագ­րում է մի զար­մա­նա­լի և տխուր իրո­ղու­թյուն. «Այս պա­հից կրկե­սա­յին ներ­կա­յա­ցու­մը տե­ղա­փոխ­վում է քա­ղա­քա­պե­տի ընտ­րու­թյուն­նե­րի հար­թակ… Ձեն փախց­նո­ցիի առաջ­նու­թյու­նը իշ­խա­նու­թյուն­նե­րը և նրանց թի­կուն­քում գտնվող­նե­րը ակն­հայ­տո­րեն մեկ­նար­կում են: Մեր օրա­կար­գը հստակ է՝ առանց նի­կո­լիզ­մի հայ­րե­նիք, բայց այս շար­ժը ևս ան­տե­սել պետք չէ»: Խոսքն այն բա­նի մա­սին է, որ Տիգ­րան Ար­զա­քա­ցյա­նի կի­նը՝ ՆԱ­ՏԱ­ԼՅԱ ՌՈ­ՏԵՆ­ԲԵՐ­ԳԸ մտա­դիր է առա­ջադր­վել Երև­ա­նի ավա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րում «Ուժ հայ­րե­նյաց» կու­սակ­ցու­թյու­նից. «Կու­սակ­ցու­թյու­նը որո­շում է կա­յաց­րել, որ նա­խընտ­րա­կան ցու­ցա­կը գլխա­վո­րեմ ես, և դա մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է ինձ հա­մար: Հի­մա ես ու­սում­նա­սի­րում եմ, թե ին­չի կա­րիք ու­նի Երև­ա­նը, ինչ է անհ­րա­ժեշտ անել Երև­ա­նում, ես ու­սում­նա­սի­րում եմ Երև­ա­նի գոր­ծող իշ­խա­նու­թյան ծրա­գի­րը»: Դե ինչ, լրիվ կրկես վի­ճակ է, ին­չի առն­չու­թյամբ էլ ար­ցախ­ցի Նա­րի­նե Ավա­նե­սյա­նը պատ­րաս­տել է նկա­րում պատ­կեր­ված «քա­ղա­քա­պե­տու­հի» տիկ­նի­կին…

Մե­դի­ա­փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱՆՆ էլ ԱԺ-ում կա­պի­տու­լյան­տի հար­ցու­պա­տաս­խա­նը ներ­կա­յաց­րել է մարդ­կա­յին հա­յե­րե­նով ար­ված սեղմ սղագ­րու­թյան տես­քով. «Փաս­տո­րեն Քո­չա­րյանն ու Սարգ­սյա­նը Ար­ցա­խը ճա­նա­չել են Ադր­բե­ջա­նի կազ­մում, ասել են քեզ լի­նի Ադր­բե­ջան ջան, առա­ջարկ­վող գու­մա­րից էլ հրա­ժար­վել են (անհար­մար ա, չէ՞, նվեր ա), Քո­չա­րյա­նը Մեղ­րին էլ վրա­դիր տա­լիս էր, բայց հի­մար հայր ու որ­դի Ալի­և­ենք հրա­ժար­վե­ցին ու չվերց­րին… Սարգ­սյա­նը ասեց` Իլ­հա՛մ, ու­զում ես-չես ու­զում, էս 800 հեկ­տա­րը գո­նե վե­կալ, մին­չև հաս­կա­նանք ոնց քեզ հա­մո­զենք»: Շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նենք մե­դի­ա­փոր­ձա­գե­տին այս սղագ­րու­թյան հա­մար, զի դա նյար­դե­րը խնա­յե­լու և ավե­լորդ ան­գամ Նի­կո­լի չհայ հա­կա­հի­գի­ե­նիկ «սֆա­թը» չտես­նե­լու լավ մի­ջոց է: Հա­վա­տա­ցե՛ք, հար­գե­լի ըն­թեր­ցող­ներ, սղագ­րա­ծը սպա­ռիչ պատ­կեր է, իսկ կա­պի­տու­լյան­տի բա­ռա­հե­ղե­ղում լրա­ցու­ցիչ իմաստ­ներ, են­թա­տեքս­տեր և մե­սիջ­ներ փնտրե­լը կա­րող է հան­գեց­նել «ուրիշ մաս­նա­գե­տի» հա­ճա­խորդ դառ­նա­լուն:

Զարմացած է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված