20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Նրա մա­հով աղ­քա­տա­ցան թատ­րոնն ու կի­նոն. վեր­ջին հրա­ժեշ­տը՝ Ռա­ֆա­յել Քո­թան­ջյա­նին

Մշակութային

«Նրա մա­հով աղ­քա­տա­ցան թատ­րոնն ու կի­նոն». վեր­ջին հրա­ժեշ­տը՝ Ռա­ֆա­յել Քո­թան­ջյա­նին

 ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ Ռա­ֆա­յել Քո­թան­ջյա­նին երեկ վեր­ջին հրա­ժեշ­տը տվե­ցին հա­րա­զատ­նե­րը, խա­ղըն­կեր­նե­րը, մշա­կու­թա­յին, քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներն ու թա­տե­րա­սեր հան­րու­թյու­նը:

«Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում ՀԹԳՄ նա­խա­գահ, ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ ՀԱ­ԿՈԲ ՂԱ­ԶԱՆ­ՉՅԱ­ՆԸ, վեր­հի­շե­լով լու­սա­հո­գի Ռա­ֆա­յել Քո­թան­ջյա­նին՝ ասաց. «Որպես դե­րա­սան՝ անկրկ­նե­լի երե­ւույթ էր, իր նմա­նը չու­նե­ցող մարդ: Եվ այդ առու­մով, իհար­կե, շատ աղ­քա­տա­ցան հայ­կա­կան թատ­րոնն ու կի­նոն: Իսկ որ­պես անձ­նա­վո­րու­թյուն` բա­ցա­ռիկ բա­րի, բա­ցա­ռիկ ազ­նիվ, բա­ցա­ռիկ օրի­նա­վոր մարդ էր, մարդ­կա­յին տե­սակ, որը, ցա­վոք, հազ­վա­դեպ է հան­դի­պում մեր իրա­կա­նու­թյան մեջ: Ափ­սոս, շատ ափ­սոս, որ մեզ լքում են նրա նման մե­ծե­րը»:

ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ ԽՈ­ՐԵՆ ԼԵ­ՎՈ­ՆՅԱՆՆ էլ մեծ ափ­սո­սան­քով է խո­սում Ռա­ֆա­յել Քո­թան­ջյա­նի եւ, առ­հա­սա­րակ, հայ մե­ծե­րի կորս­տի մա­սին. «Ամեն ան­գամ, երբ մեր մե­ծե­րից որե­ւէ մե­կը հե­ռա­նում է, ամենքս ինչ–որ չա­փով աղ­քա­տա­նում ենք ու սպա­սում, որ նրանց տե­ղը պետք է նո­րե­րը գան, նրանց անուն­նե­րի կող­քին պետք է գրվեն նոր ար­ժա­նա­վոր անուն­ներ: Բայց, ցա­վոք, այն դպրո­ցը, որից նրանք են սե­րել, եւ այն եր­կի­րը, որ­տեղ նրանք են ապ­րել, այ­լեւս չկան… Մենք միշտ կա­րո­տով կհի­շենք նրանց կող­քին լի­նե­լը, նրան­ցից ինչ–որ բան սո­վո­րե­լը: Ան­սահ­ման հո­գա­տար ու բա­րի նե­րաշ­խար­հի տեր մարդ էր պա­րոն Քո­թան­ջյա­նը, իր գոր­ծի իս­կա­կան վար­պետ: Ես նրան միշտ այդ­պի­սին կհի­շեմ ու կպա­հեմ իմ սրտում: Ցա­վակ­ցում եմ դե­րա­սա­նի ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րին, ցա­վակ­ցում եմ մեզ բո­լո­րիս, որ կորց­ր­ինք եւս մի մե­ծի, լե­գեն­դի: Նա էլ պա­կա­սեց մեր կյան­քից, բայց իր հաս­տա­տուն տե­ղը գրա­վեց մեր հի­շո­ղու­թյան մեջ, երկն­քում, հայ­կա­կան ու սո­վե­տա­կան ֆիլ­մի եւ թատ­րո­նի  պատ­մու­թյան էջե­րում»:

Դե­րա­սա­նու­հի  ՄԱՐ­ԳԱ­ՐԻ­ՏԱ  ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆՆ էլ փաս­տեց. «Ասում են` ան­փո­խա­րի­նե­լի մար­դիկ չկան, միշտ էլ լի­նում են առա­վել տա­ղան­դա­վոր ան­հատ­ներ, բայց նրա դե­րա­սա­նա­կան տե­սակն անկրկ­նե­լի էր, եւ նրա հետ բո­լոր այն մե­ծե­րը, որոնք մեզ լքե­ցին, անկրկ­նե­լի գոր­ծիչ­ներ էին:  Դա ու­րիշ դպրոց էր, ու­րիշ կրթու­թյուն, ու­րիշ կուլ­տու­րա: Քայ­լող հան­րա­գի­տա­րան էր պա­րոն Քո­թան­ջյա­նը: Նրա հետ խո­սելն ար­դեն դա­սըն­թաց էր, սո­վո­րե­լու հա­մար մե­ծա­գույն հարս­տու­թյուն: Առա­ջին քայ­լերս էստ­րա­դա­յում նրա հետ եր­բեք չեմ մո­ռա­նա: Մի­ա­սին աշ­խա­տե­լը, նրա հետ բե­մին լի­նե­լը գե­րա­գույն հա­ճույք էր: Մի­ջազ­գա­յին ստա­տու­սի մի­ակ դե­րա­սանն էր այ­սօր­վա դրու­թյամբ: Ցա­վոք, նրա նման հզո­րա­գույն դե­րա­սա­նը նվա­զա­գույնս ընդգրկ­վեց հայ­կա­կան կի­նո­ար­տադ­րու­թյան մեջ»:

ՌՈՒ­ԶԱՆ­ՆԱ  ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված