20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Մտա­վո­րա­կա­նը ռա­դի­ո­ըն­դու­նիչ չէ, որ երբ ցան­կա­նան՝ մի­աց­նեն, երբ ցան­կա­նան՝ ան­ջա­տեն. Չարխչյան

Մշակութային

Հու­նի­սի 17–ին լրա­նում է մեծ բա­նաս­տեղծ Պա­րույր Սե­ւա­կի մահ­վան 51–րդ տա­րե­լի­ցը: «Իրա­վուն­քը» զրու­ցել է ժա­մա­նա­կա­կից գրող, գրա­կա­նա­գետ, լրագ­րող, սե­ւա­կա­գի­տա­կան մի շարք աշ­խա­տու­թյուն­նե­րի հե­ղի­նակ ՀՈ­ՎԻԿ ՉԱՐԽ­ՉՅԱ­ՆԻ հետ:

– Պա­րոն Չարխ­չյան, Դուք դար­ձել եք Պա­րույր Սե­ւա­կի մե­րօ­րյա կեն­սա­գի­րը: Դժվար չէ՞  գրել Սե­ւա­կի մա­սին:

– Յու­րա­քան­չյուր մարդ՝ լի­նի տա­ղան­դա­վոր գրող, թե հա­սա­րակ հո­ղա­գործ, իր մեջ կրում է այն առեղծ­վա­ծը, որ արար­ման օրից մինչ այժմ վեր­ծան­վում, քննվում ու խորհր­դա­ծու­թյուն­նե­րի նյութ է մնում: Այս իմաս­տով Սե­ւա­կի կեր­պա­րը եւս բա­ցա­ռու­թյուն լի­նել չէր կա­րող: Գրո­ղը նախեւառաջ մարդ է: Ճա­նա­չել մար­դուն՝ կնշա­նա­կի ճա­նա­պարհ հար­թել դե­պի ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տի էու­թյու­նը: Իսկ երբ գրողն ինքն է դառ­նում գրա­կան հե­րոս, ար­ժա­նա­հա­վատ լի­նե­լու գի­տակ­ցու­մը շատ ավե­լի սուր է:

– Ձեր հե­ղի­նա­կած «Սու­լա­մի­թան», որ­տեղ ներ­կա­յաց­ված են Սե­ւա­կի անձ­նա­կան նա­մա­կագ­րու­թյուն­նե­րը, թե­րեւս ամե­նա­կարճ ճա­նա­պարհն էր մեծ մտա­վո­րա­կա­նին չա­փա­զանց մո­տի­կից ծա­նո­թաց­նե­լու ըն­թեր­ցո­ղի հետ: Կա­րո՞ղ ենք ասել, որ գրքի առանց­քա­յին նշա­նա­կու­թյու­նը հենց այդ սպաս­ված ծա­նո­թու­թյունն էր:

– Ըն­թեր­ցո­ղի իրա­վունքն է՝ գիրքն ըն­կա­լել այն­պես, ինչ­պես ինքն է տես­նում: Հե­ղի­նա­կի հա­մար դա փոքր–ինչ այլ երան­գա­վո­րում ու­նի: Ասել, թե ինձ հա­մար գլխա­վոր խնդի­րը եղել է ծա­նո­թա­ցու­մը, այն­քան էլ ճիշտ չի լի­նի: Նպա­տա­կը շատ ավե­լին էր, քան սոսկ Սե­ւա­կի մա­սին պատ­մե­լը: Բա­նաս­տեղ­ծի կեր­պա­րը, նրա կյան­քի առան­ձին փու­լերն ըն­դա­մե­նը մի­ջոց էին խո­սե­լու շատ ավե­լի լուրջ, կեն­սա­կան ու խո­րը թե­մա­նե­րի մա­սին: Եվ ես ու­րախ եմ, որ դա շա­տե­րը նկա­տե­ցին:

– Եղան մար­դիկ, որոնք պար­սա­վե­ցին Ձեզ այս գրքի հա­մար, եղան նա­եւ նրանք, ով­քեր ող­ջու­նե­ցին ու քա­ջա­լե­րե­ցին: Եր­բե­ւէ մտա­ծե՞լ էիք, որ այս գիր­քը Ձեզ այս­պի­սի ճա­նա­չում ու հա­ջո­ղու­թյուն էր բե­րե­լու:

– «Սու­լա­մի­թա. Սե­ւա­կի մեծ սե­րը» գիր­քը գրվել է 19 տա­րի առաջ: Այդ պա­հից մինչ օրս գիրքն առանց դա­դար­նե­րի վե­րահ­րա­տա­րակ­վել է տաս­նյակ հա­զա­րա­վոր օրի­նակ­նե­րով: Սա ցու­ցա­նիշ է, որի հետ պի­տի հաշ­վի նստել՝ մի­ա­ժա­մա­նակ ըմբռ­նե­լով, թե որն է այդ հա­ջո­ղու­թյան գաղտ­նի­քը: Կար­ծում եմ, սա գե­րա­զանց հաս­կա­նում են նա­եւ նրանք, ով­քեր ժա­մա­նա­կին սրեր էին ճո­ճում կեղծ բա­րե­պաշ­տու­թյան քո­ղի տակ: Ոչինչ չստաց­վեց. գիր­քը հաղ­թեց պա­տե­հա­պաշ­տու­թյա­նը: Եվ այդ հաղ­թա­նակը, այո, ես հա­մա­րում եմ հա­ջո­ղու­թյուն:

– Եղե՞լ են դրվագ­ներ, որոնց մի­տում­նա­վոր չեք անդ­րա­դար­ձել՝ պայ­մա­նա­վոր­ված որե­ւէ տե­սա­կի կաշ­կանդ­վա­ծու­թյամբ:

– Ինչ վե­րա­բե­րում է դրվագ­նե­րին, որոնք կա­րող էին տեղ չու­նե­նալ գրքի էջե­րում, ապա ասեմ, որ գե­րա­զան­ցա­պես առաջ­նորդ­վել եմ ճշմար­տու­թյան բա­ցա­հայտ­ման սկզբուն­քով՝ առանց ան­հար­կի ավե­լոր­դու­թյուն­նե­րի: Չեմ կար­ծում, թե կան փաս­տեր, որոնք ար­ժա­նի էին մաս կազ­մել այս պատ­մու­թյա­նը, սա­կայն մի­տում­նա­բար դուրս են մնա­ցել:

–Դեռ 2005 թվա­կա­նին լույս է տե­սել Ձեր՝ «Սե­ւա­կի մահ­վան առեղծ­վա­ծը» գիր­քը, որը, առա­ջին հա­յաց­քից թվում է՝ տա­լու էր շատ սպաս­ված պա­տաս­խա­նը: Սա­կայն ոչ մի­այն չտվեց այդ պա­տաս­խա­նը, այ­լեւ հար­ցե­րին ավե­լաց­րեց եւս մի քա­նի ան­պա­տաս­խան հար­ցեր: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ինչ­քան էլ որ իրա­վա­ցի­ո­րեն զերծ եք մնում առանց հիմ­նա­վոր փաս­տե­րի որա­կում­ներ հնչեց­նե­լուց, հնա­րա­վոր հա­մա­րու՞մ եք, որ հենց հե­ղի­նա­կի բա­ռե­րով ասած՝ «ժա­մա­նա­կից առաջ ընկ­նե­լու հա­մար» չներ­վեց նրան:

Տա­րի­ներ շա­րու­նակ տաս­նյակ վար­կած­ներ են շրջա­նառ­վել Սե­ւա­կի մահ­վան հան­գա­մանք­նե­րի առն­չու­թյամբ: Սա­կայն դրան­ցից  եւ ոչ մե­կը փաս­տարկ­ված, հիմ­նա­վոր­ված, ապա­ցու­ցե­լի չէր: Իմ գրքում եւս ժո­ղո­վել ու հա­մադ­րել եմ բո­լոր վկա­յու­թյուն­նե­րը, թեր եւ դեմ կար­ծիք­նե­րը, ար­ձա­գանք­նե­րը, գրա­վոր ու բա­նա­վոր են­թադ­րու­թյուն­նե­րը, ին­չը թույլ կտա ըն­թեր­ցո­ղին սե­փա­կան վեր­լու­ծու­թյամբ ձե­ւա­վո­րել վերջ­նա­կան կար­ծի­քը: Ինչ վե­րա­բե­րում է իմ անձ­նա­կան դի­տար­կում­նե­րին, ապա ես կար­ծում եմ, որ Պա­րույր Սե­ւա­կը դժբախտ պա­տա­հա­րի զոհ է:

– Հա­մա­րո՞ւմ եք, որ ինք­ներդ Ձեզ հա­մար լի­ո­վին բա­ցա­հայ­տել եք Պա­րույր Սե­ւա­կին, թե՞ դեռ չբա­ցա­հայտ­ված առեղծ­ված­ներ կան: Բա­նաս­տեղ­ծի շատ ու շատ մտքեր նա­եւ այ­սօր են իրա­կա­նու­թյուն դառ­նում, ի վեր­ջո, դրանք մար­գա­րե­ու­թյա՞ն, թե՞ սոսկ զու­գա­դի­պու­թյան ար­դյունք են:

– Գերն­պա­տա­կը ոչ այն­քան բա­ցա­հայ­տելն է, որ­քան այդ իմաստ­նու­թյան պտուղ­նե­րը ճա­շա­կե­լը: Որ­քան շռայլ է Սե­ւա­կը, այն­քան ան­հա­գուրդ է նրա ըն­թեր­ցո­ղը: Որ­քան խորն է նրա ար­վես­տը, այն­քան մեծ է այդ խո­րու­թյուն­նե­րը չա­փե­լու ձգտու­մը: Իսկ որոն­ման ճա­նա­պար­հը լի է առեղծ­ված­նե­րով ու գաղտ­նագ­րում­նե­րով: Գի­տե­լի­քը, կեն­սա­փոր­ձը, երե­ւույթ­նե­րի էու­թյան մեջ խո­րա­մուխ լի­նե­լու տա­ղանդն է, որ մեծ մտա­ծող­նե­րին առանձ­նաց­նում է սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու­նե­րից: Նման դեպ­քե­րում պա­տա­հա­կա­նու­թյան կամ զու­գա­դի­պում­նե­րի մա­սին խոսք լի­նել չի կա­րող: Ժա­մա­նա­կից առաջ անց­նել. սրանք սոսկ գե­ղե­ցիկ բա­ռեր չեն: Սա հան­րա­գու­մարն է:

– Ինչ­պի­սի՞ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում Ձեր գրչի վրա մեր երկ­րի այ­սօր­վա քա­ղա­քա­կան–հա­սա­րա­կա­կան վայ­րի­վե­րում­նե­րը: Սպա­սե՞նք սե­ւա­կյան նոր բա­ցա­հայ­տում­նե­րի:

– Աշ­խա­տան­քը փրկու­թյուն է, եւ ես աշ­խա­տան­քի մեջ եմ փոր­ձում խեղ­դել տխրու­թյու­նը, կորս­տի ցա­վը, տագ­նապ­նե­րը, վաղ­վա օր­վա հան­դեպ անվս­տա­հու­թյունս: Այն, ինչ կա­տար­վում է մեր կյան­քում, չի կա­րող ան­հե­տե­ւանք մնալ, եւ ստեղ­ծա­գոր­ծա­կան առու­մով եւս դա իր անուղ­ղա­կի կնիքն ան­պայ­ման թող­նե­լու է: Այլ հարց է, թե որ­քա­նով կհա­ջող­վի հույ­զե­րը, մտո­րում­նե­րը դնել ճիշտ հու­նի մեջ, ծա­ռա­յեց­նել ճիշտ նպա­տա­կի:

– Անընդ­հատ հարց է հնչում` ին­չու՞ է լռում մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, երբ ամե­նից շատ նրա ձայ­նին է սպա­սում ժո­ղո­վուր­դը:

– Մտա­վո­րա­կա­նու­թյու­նը եր­բեք չի լռել ու այ­սօր էլ չի լռում: Նրան պար­զա­պես չեն լսում, քա­նի որ անա­սե­լի բարձր է աղ­մու­կը: Այդ­պես եղել է միշտ, այդ­պես է նա­եւ հի­մա: Նա, ով ցան­կա­նում է լսել ինչ–որ մե­կի կար­ծի­քը, նախ պի­տի սո­վո­րի լռել ու ականջ դնել: Իսկ մտա­վո­րա­կա­նը ռա­դի­ո­ըն­դու­նիչ  չէ, որ երբ ցան­կա­նան՝ մի­աց­նեն, երբ ցան­կա­նան՝ ան­ջա­տեն: Մտա­վո­րա­կա­նը գի­տա­կից մարդ է եւ բո­լո­րից լավ գի­տի՝ երբ է պետք խո­սել, ինչ ասել  ու որ­տեղ լի­նել: Նրանք, ով­քեր փոր­ձում են մտա­վո­րա­կան­նե­րին արարք­ներ, վարք եւ տե­սա­կետ­ներ պար­տադ­րել, զբաղ­վում են սո­վո­րա­կան շան­տա­ժով: Ոչինչ չի ստաց­վի: Երկ­խո­սու­թյու­նը փո­խա­դարձ հար­գանք է պա­հան­ջում:

ՌՈՒ­ԶԱՆ­ՆԱ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված