⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Աբսուրդ է. վար­չա­պե­տի օգ­նա­կա­նից` գլխա­վոր դա­տա­խազ

Թեմա

«Աբսուրդ է». վար­չա­պե­տի օգ­նա­կա­նից` գլխա­վոր դա­տա­խազ

Իշ­խող «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցու­թյան գլխա­վոր դա­տա­խա­զի թեկ­նա­ծուն ո՜չ ավել, ո՜չ պա­կաս Նի­կոլ Փա­շի­նյա­նի օգ­նա­կան ԱՆ­ՆԱ ՎԱՐ­ԴԱ­ՊԵ­ՏՅԱՆՆ է: Ան­գամ նա դժվա­րա­ցավ ասել, թե ինչ­պես է որո­շու­մը կա­յաց­վել իր առա­ջադր­ման, իսկ ստա­ցած առա­ջար­կի մա­սին` ման­րա­մաս­նեց. «Խնդրել եմ ժա­մա­նակ մտա­ծե­լու հա­մար` մեկ օր, ես հա­մա­ձայ­նել եմ: Ու­նեմ իրա­վա­բա­նի որա­կա­վո­րում ե՜ւ բա­կա­լավ­րի, ե՜ւ մա­գիստ­րա­տու­րա­յի, ե՜ւ նա­եւ իրա­վա­գի­տու­թյան թեկ­նա­ծու եմ, նա­եւ քրե­ա­կան իրա­վուն­քի ամ­բի­ո­նի դո­ցենտ եմ: Ին­չու մեկ օր, կշռա­դատ­ված եւ առանց էմո­ցի­ա­յի որո­շում կա­յաց­նե­լու հա­մար: Ցան­կա­ցած կա­րե­ւոր որո­շու­մից առաջ ես մեկ օր վերց­նում եմ, դա իմ սո­վո­րու­թյունն է»:

Իսկ թե ին­չու ՔՊ-ական­նե­րը չեն առա­ջադ­րում գոր­ծող գլխա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նի թեկ­նա­ծու­թյու­նը, ԱԺ «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար ՀԱՅԿ ԿՈՆ­ՋՈ­ՐՅԱ­ՆԸ հա­մե­մա­տու­թյուն անե­լը ոչ կո­ռեկտ հա­մա­րեց: Կա­րե­ւո­րը, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ Վար­դա­պե­տյա­նի թեկ­նա­ծու­թյու­նը քննար­կել են: Կոն­ջո­րյանն ինք­նավս­տահ ասաց, որ նրա կար­ծի­քը դրա­կան է` քա­ղա­քա­կան թի­մի կար­ծի­քի հետ կապ­ված` տպա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լով, որ ոչ թե Փա­շի­նյանը, այլ ՔՊ–ական­նե­րի մտքով է ան­ցել Վար­դա­պե­տյա­նին դարձ­նել գլխա­վոր դա­տա­խազ:

Ի դեպ, ըստ Կոն­ջո­րյա­նի, ընդ­դի­մու­թյան օրենսդ­րա­կան պար­տա­կա­նու­թյունն է, որ­պես­զի նրանք ոչ թե բոյ­կո­տեն, այլ մաս­նակ­ցեն Ան­նա Վար­դա­պե­տյա­նի ընտ­րու­թյա­նը. «Դե­ռեւս ՀՀ նա­խա­գա­հի ընտ­րու­թյան ժա­մա­նակ, երբ ընդ­դի­մու­թյու­նը հայ­տա­րա­րեց, որ չի մաս­նակ­ցի, դի­մե­ցի ընդ­դի­մու­թյան ընտ­րող­նե­րին ու ասա­ցի` ար­դյոք նրանք իրենց բա­վա­րար­ված զգո՞ւմ են, որ չեն մաս­նակ­ցում կա­րե­ւոր քա­ղա­քա­կան իրա­դար­ձու­թյա­նը: Սա շատ սխալ ու վատ գոր­ծո­ղու­թյուն էր ընդ­դի­մու­թյան կող­մից, նույնն էլ հի­մա եմ ասում: Մենք չպի­տի բա­նակ­ցենք ընդ­դի­մու­թյան հետ, որ­պես­զի նա կա­տա­րի իր օրենսդ­րա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, ար­դա­րաց­նի հար­կա­տու­նե­րի վճա­րած հար­կե­րը, որ­պես­զի ազ­նիվ գտնվի իր ընտ­րող­նե­րի առաջ եւ գա աշ­խա­տան­քի: Մենք ու­զում ենք, որ ընտ­րու­թյան ժա­մա­նակ քա­ղա­քա­կիրթ քննար­կում ու բա­նա­վեճ լի­նի: Նա­եւ, որ­պես պե­տու­թյուն, դրա կա­րիքն ու­նենք: Բո­լոր վե­ճե­րը պետք է տե­ղա­փո­խել այս դահ­լիճ»:

Մինչ­դեռ ԱԺ ընդ­դի­մա­դիր «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՐԱՄ ՎԱՐ­ԴԵ­ՎԱ­ՆՅԱՆՆ Ան­նա Վար­դա­պե­տյա­նի առա­ջադ­րու­մը գլխա­վոր դա­տա­խա­զի պաշ­տո­նում աբ­սուրդ հա­մա­րեց:

«Գլխա­վոր դա­տա­խա­զը պետք է լի­նի իրա­պես ան­կախ անձ, ոչ թե վար­չա­պե­տի օգ­նա­կա­նից դառ­նա գլխա­վոր դա­տա­խազ: Մենք, իհար­կե, չենք մաս­նակ­ցե­լու գլխա­վոր դա­տա­խա­զի ընտ­րու­թյան քննարկ­մա­նը: Ի՞նչը քննար­կենք: Սա նույնն է, որ Նի­կոլ Փա­շի­նյանն իր աշ­խա­տա­սե­նյա­կում քննար­կում անի, բայց ար­դեն օգ­նա­կա­նը լի­նի գլխա­վոր դա­տա­խա­զի դե­րում: Ես ճա­նա­չում եմ Ան­նա Վար­դա­պե­տյա­նին եւ ցա­վում եմ, որ նա այս վի­ճա­կում է հայտն­վել», – ասաց Վար­դե­ւա­նյա­նը:

Ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վո­րը հա­վա­տաց­րեց, որ առանց Նի­կոլ` Հա­յաս­տա­նում, իրենց պատ­կե­րաց­մամբ` վար­չա­պե­տի օգ­նա­կա­նից չեն գնա­լու, դառ­նան գլխա­վոր դա­տա­խազ. «Այդպի­սի բան չի լի­նե­լու: Սա խայ­տա­ռա­կու­թյուն է, նշա­նա­կում է, որ գլխա­վոր դա­տա­խա­զը գոր­ծա­դի­րի կցորդն է: Դավ­թյան Ար­թու­րը նույ­նիսկ այդ­պի­սին չի եղել: Զար­մա­նա­լով եմ ասում: Հի­մա երե­ւի, որ­պես գլխա­վոր դա­տա­խազ` էլ.փոս­տով կշփվի քննիչ­նե­րի, դա­տա­խազ­նե­րի եւ դա­տա­վոր­նե­րի հետ: Ավե­լի շատ՝ երե­ւի ար­դեն դա­տա­վոր­նե­րի հետ»:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ