Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Չարբախում կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզական դպրոց

Սպորտ

Չարբախում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կկառուցվի, այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենց հայրենի բնակավայրում արդեն կառուցվում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցները:

«Ուղղակի մարզական դպրոց կառուցելը լավ է, բայց երբ դպրոցը կապվում է սպորտային մեծ աստղերի հետ, դա պատանիների, երեխաների համար ավելի գրավիչ է դարձնում: Մենք այդ մասշտաբի նվաճումներ ունեցող մեր մարզիկներին մեծարելու ենք նաև այս ճանապարհով: Սա վաստակի գնահատանք է, և շատ լավ փարոս մեր երեխաների համար, որպեսզի նրանք զբաղվեն սպորտով»,- ասաց նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ օլիմպիական հերթափոխի դպրոցում երկու մեծ դահլիճ է կառուցվելու: «Նախագծերը ավարտված են, մրցույթը կհայտարարվի»,- հավելեց նա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ