Ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցը 40 տարեկան է
ՄշակութայինԳեղագիտության ազգային կենտրոնի Ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցը ստեղծվել է 1982 թ-ին, հիմնադիր՝ Հենրիկ Իգիթյանի կողմից׃ Դպրոցը յուրահատուկ էր նրանով, որ մյուս այլ երաժշտական դպրոցներում ազգային նվագարանները դասավանդվում էին 5-ամյա, իսկ այս դպրոցում՝ հիմնադրման օրից 7-ամյա կրթությամբ׃
Հունիսի 16-ին, ժամը 18-00 -ին դպրոցը նշում է իր գործունեության 40-ամյա հոբելյանական համերգը՝ Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի համերգասրահում: Այս տարի լրացավ Հենրիկ Իգիթյանի 90-րդ տարեդարձը և համերգը նվիրվում է մեծ արվեստագետի հիշատակին׃ Համերգի ընթացքում դպրոցի սաների կատարմամբ կհնչեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հանրաճանաչ ստեղծագործություններ: Անակնկալ ելույթով հանդես կգա նաև դպրոցի ուսուցչական կազմը:
