Խաղացի՞ր, բալես, դե գնացինք տուն. Արսեն Սաֆարյանի արձագանքը՝ դստերը հարսանեկան զգեստով տեսնելիս Բրիտանիան ունի 1000 օր՝ հնարավոր պատերազմին պատրաստվելու համար. The Telegraph «Տիեզերական մեդուզան» վախեցրել է ինքնաթիռի ուղևորներին (Տեսանյութ) Հղիության պատճառով լքում է խումբը․ պարզվել է՝ երգչուհին իրական չէ Հայտնի է Երևանում գիշերային կրակոցից վիրավորվածի ինքնությունը Մեդվեդևը կոչ արեց Թրամփին՝ հանձնարարել Պենտագոնին և ԿՀՎ-ին «ուղղել Զելենսկու անհաջող թյուրըմբռնումը» Ռուսական հրթիռային անօդաչուների հարձակման արդյունքում Խարկովում սարսափելի հրդեհներ են (Տեսանյութ, Ֆոտո) Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Այսօր ամուսնանում է երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Էլեն Սաֆարյանը. տեսանյութեր Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը

Փաշինյանի ելույթը ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, քան սոփեստության դասական ցուցադրություն. Հակոբ Հակոբյան

Թեմա

Սոփեստություն է կոչվում այնպիսի կշռադատությունը, որի մեջ հեղինակը, համոզված լինելով իր թեզիսի կեղծության մեջ, աշխատում է դիմացինին համոզել դրա ճշմարտության մեջ, մոլորության մեջ գցել նրան՝ թաքնված տրամաբանական սխալների կանխամտածված օգտագործումով։ Օրինակ՝ «Դու ունես այն, ինչ չես կորցրել, դու եղջյուրներ չես կորցրել, հետեւաբար, դու եղջյուրներ ունես» (Եվբուլիդեսի «Եղջյուրավոր» սոփեստություն): Երեկվա Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, քան սոփեստության դասական ցուցադրություն: Նա ամբիոնից հայտարարում է, որ աննախադեպ չափերի հասնող գումար է տրամադրել Արցախին՝ նշանակում է ինքը Արցախին շատ սիրում է, այնուհետեւ շարունակում, որ Արցախը Ադրբեջանի կազմում ցանկացել են, որ մնա նախկինները եւ ինքը նախկիններից այնքան ազնիվ է, որ դրա մասին հիմա բարձրաձայնում է: Փաստորեն, նախկինները շարունակ փորձել են Արցախը հանձնել Ադրբեջանին, բայց Ալիեւը տարօրինակ ձեւով չի համաձայնվել, քանզի Արցախը այդպես էլ այդ նախկինների օրոք չհայտնվեց Ադրբեջանի կազմում: Իսկ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հանրությանը համոզել, որ այլեւս Արցախը կարող է գոյություն ունենալ միայն Ադրբեջանի կազմում՝ բայց դրա մեղավորը ինքը չէ, այլ նախկիններն են, եւ, որ Արցախը մեր համար հոգս է՝ տեսեք որքան գումար ենք հատկացնում նրանց: Փոխարենը Փաշինյանը չխոսեց, որ իր սեփական կետից բանակցություններ սկսելու եւ երկիրը կազմաքանդելու արդյունքում Հայկական պետականությունն այսօր թուլացած է առավել, քան երբեւէ, զուրկ է անգամ կապիտուլյացիոն հայտարարության դրույթներն իրականացնելու վճռականությունից, որով պետք է մեր զինվորները մնային զբաղեցրած դիրքերում, բոլոր գերիների անվերապահ հայրենադարձում պետք է լիներ եւ այլն։ Չասեց, որ Հայաստանն այսօր ոչ միայն չի վերահսկում սեփական ինքնիշխան տարածքը, այլեւ համարձակություն չունի ասելու՝ որտե՞ղ են սկսվում եւ ավարտվում Ադրբեջանի հետ մեր սահմանները: Եվ ստիպված Նիկոլ Փաշինյանը մոլորեցնում է սեփական ժողովրդին: Այս ամենը նշանակում է մի բան՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես հասկանում է, որ ինքը պետք է գնա՝ մնում է հասկանալ թե երբ, եւ ուր՝ այս հարցը արդեն ընթացքի մեջ է եւ շուտով կապացուցվի», - գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ