Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Երիտասարդությունը պայքարելու է արցախյան կրթօջախների ադրբեջանականացման դեմ

Թեմա

Ի հա­կադ­րումն ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի տա­րա­ծած մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի եւ վեր­ջին օրե­րին Google որո­նո­ղա­կան կայ­քում Ար­ցա­խի բո­լոր պե­տա­կան կա­ռույց­նե­րի ադր­բե­ջա­նե­րեն ան­վա­նա­փո­խու­թյան` «Վեր­նա­տուն» երի­տա­սար­դա­կան վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ Ստե­փա­նա­կեր­տի «Գրի­գոր Նա­րե­կա­ցի» հա­մալ­սա­րա­նի դի­մաց բարձ­րաց­վեց ՀՀ եւ ԱՀ դրոշ­նե­րը՝ որ­պես եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ան­քակ­տե­լի մի­աս­նու­թյան խորհր­դա­նիշ;

Ինչ­պես նշեց Ար­ցա­խի «Վեր­նա­տուն» երի­տա­սար­դա­կան վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի հիմ­նա­դիր ԱՐ­ՇԱԿ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱՆՆ, այս ակ­ցի­ան կրե­լու է շա­րու­նա­կա­կան բնույթ, որ­պես­զի ար­ցա­խյան բո­լոր կրթօ­ջախ­նե­րը վար­վեն նույնկերպ:

«Արցա­խի երի­տա­սար­դու­թյու­նը հստակ ու­ղերձ է հղում Ադր­բե­ջա­նին եւ մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, որ մենք պայ­քա­րե­լու ենք Ար­ցա­խի հայ­կա­կան մնա­լու հա­մար՝ որ­քան էլ ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան իր նավ­թա­դոլ­արնե­րով կա­շա­ռի մի­ջազ­գա­յին կոր­պո­րո­ցի­ա­նե­րին, որ­պես­զի քա­րոզ տա­նեն իրենց ձեռն­տու ուղ­ղու­թյամբ, որ­քան էլ քա­ղա­քա­կան դաշ­տում վա­րեն խա­վի­ա­րա­յին դի­վա­նա­գի­տու­թյուն: Կոչ եմ անում Ար­ցա­խի երի­տա­սար­դու­թյա­նը՝ մի­ա­նալ այս պայ­քա­րին՝ հա­նուն մեր պե­տա­կա­նու­թյան: Վեր­ջի­վեր­ջո, 30 տա­րի առաջ մեր ավագ սե­րուն­դը եղել է մեր տա­րի­քին, երբ պայ­քա­րել է հա­նուն Ար­ցա­խի, ին­չի ար­դյուն­քում սկիզբ է առել ար­ցա­խյան ազա­տագ­րա­կան շար­ժու­մը, եւ այն հա­ջո­ղու­թյամբ պսակ­վե­լով՝ ձեռք ենք բե­րել ան­կա­խու­թյուն», – շեշ­տեց Աբ­րա­հա­մյա­նը:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ