⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Փաշինյանը ներկան թողած՝ անցյալն է ծանրացնում

Թեմա

Փաշինյանի այսօրվա ԱԺ- ի ելույթը հաղթեց բոլոր հակառեկորդներին: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ այս ելույթով երկրի ղեկավարը փակեց դիվանագիտական բոլոր դռները ու կարճացրեց իր եւ հաջորդ բանակցողների առանց այդ էլ կարճ լեզուն: Դատելով որոշ հանրային գործիչների գրառումներից՝ հասկանալի է դառնում, որ Փաշինյանի այսօրվա ելույթի «բացահայտումներին», այնուամենայնիվ, անվերապահ հավատացողներ կան:

Եթե թարգմանաբար բացենք վարչապետի ելույթը, ապա ասում էր հետեւյալը՝ ամեն բան հանձնել էին, ընդունել, տվել էին, գաղտնի պահել էին ու հիմա բարդում են իմ վրա: Փաշինյանի այս մեթոդիկ արդարացումներն իրականում շատ լավ աշխատում են, դե մեր հանրության մի ստվար հատված ծանր ու թեթեւ երբեք չի անի, ասենք, իրեն հարց տա, թե ախր հաղթանակած պետության լիդերների ինչներին էր պետք հանձնել կամ փոխանակել, ինչու է Փաշինյանը, որպես պարտված, նվաստացած, նսեմացած ղեկավար, իրեն համենատում նախկին ղեկավարների հետ, ինչու է նա ծանրացնում անցյալը, չէ, որ այդ անցյալում մենք ունեինք շատ ավելին, քան հիմա: Չէ որ այդ անցյալում մեր ազգային երազանքները փշրված չէր, մեր արիասիրտ երիտասարդները չէին նահատակվել…

Փաշինյանը քիչ-քիչ նմանվում է այն արջին, որը 6 երգ գիտեր, բոլորն էլ մեղրի մասին էին: Մնում է նրան հուշել, որ մեր անցյալը այդքան ծանր չի եղել, որքան ներկան է, որտեղ ինքը դեռ շարունակում է պաշտոնավարել: Ի վերջո, մի փոքրիկ «թագավորական» աթոռի համար պետք չէ բոլորին սեւացնել, ավելին՝ իր նշած ղեկավարները հաղթանակի խորհրդանիշ եղել են ու կան: Մի՛ խաղացեք մեր դժբախտ իրականության հետ, որի հեղինակը դուք եւ ձեր իշխանությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ