⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Անկու­մը կտես­նենք, բայց սա, բնավ, չի կա­րե­լի ասել, թե պայ­քա­րի մա­րում է. Արթուր Ղազարյան

Ներքաղաքական

Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով փո­ղո­ցում իրա­կա­նաց­վող ընդ­դի­մու­թյան պայ­քա­րի ներ­կա փու­լի, հե­տա­գա ըն­թաց­քի ու հնա­րա­վոր ել­քե­րի մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցեց քա­ղա­քա­գետ ԱՐ­ԹՈՒՐ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ հետ:

– Մի կող­մից կա տե­սա­կետ, որ ընդ­դի­մու­թյան «Դի­մադ­րու­թյուն» շար­ժու­մը փո­ղո­ցում մար­ման է գնում, մյուս կող­մից հույ­սեր կան, որ նոր գոր­ծի­քա­կազ­մի կի­րառ­մամբ հնա­րա­վոր է թափ հա­ղոր­դել պայ­քա­րին հի­մա: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

– Հակ­ված չեմ այն մտքին, թե այս շար­ժու­մը գնում է մար­ման կամ մար­վե­լու է: Բայց նա­եւ մեկ կա­րե­ւոր օբյեկ­տիվ պատ­ճառ կա, որ քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­ներն ամա­ռա­յին այս շրջա­նում մա­րում են, ընդ որում` ոչ մի­այն Հա­յաս­տա­նում, այ­լեւ հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում, որով­հե­տեւ այն ասո­ցաց­վում է ամա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րի հետ: Ամ­ռա­նը կյան­քի եռուն շրջա­նը կտրվում է, եւ այս օբյեկ­տիվ պատ­ճա­ռը կա­րող է իր ազ­դե­ցու­թյու­նը թող­նել, որ­պես­զի այն իրա­վի­ճա­կը, որը կար սրա­նից առաջ, ան­կում ապ­րի: Ամ­ռան այս տապ օրե­րին իրա­պես ար­ձա­կուր­դա­յին տրա­մադ­րու­թյուն­ներն են գե­րակշ­ռում, հա­սա­րա­կու­թյան մի մա­սը մեկ­նում է հանգս­տի եւ այլն, ու սրանք օբյեկ­տիվ պատ­կերն է, որ ան­կում է լի­նե­լու: Կար­ծում եմ` այդ ան­կու­մը մենք կտես­նենք: Բայց սա, բնավ, չի կա­րե­լի ասել, թե պայ­քա­րի մա­րում է:

– Այ­սինքն` էլի ասել, թե թեժ աշուն է լի­նե­լու եւ հե­տա­գա գոր­ծըն­թաց­նե­րը պլա­նա­վո­րել սեպ­տեմ­բե­րից սկսա՞ծ:

– Եկեք մի քիչ պայ­մա­նա­կան ասենք` այս փո­ղո­ցա­յին պայ­քա­րը, որ շա­րու­նակ­վե­լու է հու­լիս-օգոս­տո­սին չի լի­նի այն­պի­սին, ինչ­պի­սին ապ­րի­լի վեր­ջին մա­յի­սի սկզբին էր: Հա­մե­նայն­դեպս, ես այդ տե­սա­կե­տին եմ, որով­հե­տեւ հատ­կա­պես հու­նի­սի վերջ, հու­լիս-օգոս­տոս ամիս­նե­րին կյան­քը մա­րում է ամեն ոլոր­տում, մա­նա­վանդ` քա­ղա­քա­կան: Եվ սա փո­ղո­ցա­յին պայ­քա­րում իր ազ­դե­ցու­թյու­նը կթող­նի: Սա­կայն այն, որ ԱԺ փոխ­նա­խա­գահ, ՀՅԴ Հա­յաս­տա­նի ԳՄ ներ­կա­յա­ցու­ցիչ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը ներ­կա­յաց­րեց, որ շար­ժու­մը չի մա­րե­լու, այ­լեւ մար­տա­վա­րու­թյունն է փո­խե­լու, սա նշա­նա­կում է, որ «Դի­մադ­րու­թյունն» իր առա­քե­լու­թյու­նը դեռ կի­րա­կա­նաց­նի:

«ԼԻ­ՆԵՆՔ ՊՐԱԳ­ՄԱ­ՏԻԿ` ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆՆ ԱՅՍ ՃԳՆԱ­ԺԱ­ՄԻՑ ՀԱ­ՆԵԼՆ ՕՐԵ­ՐԻ ՀԱՐՑ ՉԻ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ»

– Կա նա­եւ կար­ծիք, որ շարժ­մա­նը կա­րող է նոր թափ հա­ղոր­դել այն, որ հստակ ներ­կա­յաց­վի, թե ով է լի­նե­լու «Դի­մադ­րու­թյան» վար­չա­պե­տի թեկ­նա­ծուն: Ըստ Ձեզ, ար­դեն ժա­մա­նա­կը չէ՞ անուն­ներ հնչեց­նե­լու:

– Ան­կեղծ ասած, շարժ­ման մեկ­նար­կից, հա­վա­նա­բար, մոտ մեկ եր­կու շա­բաթ անց, ար­դեն այդ հար­ցին անդ­րա­դար­ձել եմ եւ ասել, որ` այո՛, պետք է լի­դեր, պետք է ստվե­րա­յին կա­ռա­վա­րու­թյուն, ոչ թե վե­րա­ցա­կան ասել, թե հա­րյու­րյակ­նե­րով մար­դիկ կան եւ այլն, որոնք պրո­ֆե­սի­ո­նալ տեխ­նոկ­րատ­ներ են: Հստակ պետք է հա­սա­րա­կու­թյա­նը ներ­կա­յաց­վի ստվե­րա­յին կա­ռա­վա­րու­թյու­նը` վար­չա­պե­տի դեմ­քով: Կար­ծում եմ` սա մար­տա­վա­րա­կան քայ­լե­րից մե­կը պետք է լի­նի: Ին­չու ոչ, հա­սա­րա­կու­թյան մի հատ­վա­ծը, որը տա­նից չի իջ­նում փո­ղոց, նա­եւ սպա­սում է այդ ան­հա­տին կամ այդ ան­հա­տի գլխա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան կազ­մին:

– Այն, որ մին­չեւ այժմ անուն­ներ չեն հնչեց­նում, բա­ցատ­րում են նրա­նով, որ չկա մե­կը, որը բո­լո­րի կող­մից ըն­դու­նե­լի կլի­նի: Հե­տե­ւա­պես, ում անունն էլ հնչեց­նեն, կգտնվեն ան­գամ հրա­պա­րա­կում կանգ­նած մար­դիկ, ով­քեր կա­սեն, թե իր հա­մար մենք չէ­ինք պայ­քա­րում ու, մի­եւ­նույնն է, կպա­ռակտ­վեն:

– Սա նշա­նա­կում է, որ ով­քեր հա­վաք­վել էին հրա­պա­րա­կում եւ ամեն օր այն­տեղ քայ­լեր­թե­րին էին մաս­նակ­ցում, հան­րա­հա­վաք­նե­րին, այդ հատ­վա­ծի հա­մար կոնկ­րետ այս պա­հին առաջ­նա­հեր­թու­թյուն չէ, թե հա­ջորդ վար­չա­պետն ով է լի­նե­լու, այլ առաջ­նա­հեր­թու­թյուն է ազատ­վել գոր­ծող իշ­խա­նու­թյու­նից: Սա ար­դեն կա­րող ենք ֆիք­սել, բայց հա­ջորդ քայ­լը պետք է լի­նի, եւ այս­տեղ հարց է առա­ջա­նում, թե ին­չո՞ւ քայ­լեր­թե­րի ու հան­րա­հա­վաք­նե­րի մաս­նա­կից­նե­րի թի­վը չի ավե­լա­նում կամ ին­չո՞ւ ինչ-որ առու­մով չե­զո­քու­թյուն կամ ան­տար­բե­րու­թյուն կա, չէ՞ որ իրա­կա­նում դժգոհ հատ­վա­ծը շատ ավե­լի մեծ է, քան փո­ղոց են իջ­նում: Ընդ որում` սա աք­սի­ոմ է, ին­չը գի­տի թե՛ ընդ­դի­մու­թյու­նը, թե՛ իշ­խա­նու­թյու­նը, որ դժգո­հու­թյու­նը գոր­ծող իշ­խա­նու­թյու­նից մեծ է, բայց ոչ բո­լորն են իջ­նում փո­ղոց: Այս առու­մով տակ­տի­կա­կան քայ­լե­րից մե­կը նա­եւ այդ փոր­ձը պետք է լի­նի, որ ներ­կա­յաց­վի ստվե­րա­յին կա­ռա­վա­րու­թյու­նը, թե ով­քեր պետք է լի­նեն եւ ում գլխա­վո­րու­թյամբ կամ ում վար­չա­պե­տու­թյամբ: Այս դեպ­քում իրա­վի­ճա­կը կփոխ­վի: Իհար­կե, բնա­կա­նա­բար, սա կա­րող է եւ քննա­դա­տու­թյուն­նե­րի տե­ղիք տալ, էլի որոշ հատ­ված­նե­րի մոտ ըն­կա­լե­լի չլի­նել, բայց, գի­տեք, Հա­յոց պատ­մու­թյան մեջ շատ մե­ծեր են եղել, ու եթե այդ մե­ծե­րից որե­ւէ մե­կին այ­սօր վե­րա­կեն­դա­նաց­նե­ինք եւ բե­րենք հրա­պա­րակ, ասե­ինք, թե նա է լի­դե­րը, մի­եւ­նույնն է, քննա­դա­տող­ներ լի­նե­լու էին:

– Կամ էլ առն­վազն կա­սե­ին, թե նախ­կին է...

– Այ­սինքն` իդե­ա­լա­կան կեր­պար չպետք է փնտրենք կամ էլ մտա­ծենք, թե կգա մեկն իր կա­խար­դա­կան փայ­տի­կով եւ մեկ-երկու օրում բո­լոր խնդիր­նե­րը կլու­ծի: Լի­նենք պրագ­մա­տիկ` Հա­յաս­տանն այս ճգնա­ժա­մից հա­նելն օրե­րի հարց չի լի­նե­լու: Պետք չէ դե­մա­գո­գիկ հայ­տա­րա­րու­թյուն­ներ անել կամ հե­քի­աթ­ներ պատ­մել հա­սա­րա­կու­թյա­նը:

«ԲՆԱՎ ԴՐԱ ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՉԿԱ, ԱՎԵ­ԼԻՆ` ՍԽԱԼ ԿԼԻ­ՆԻ ՎՐԱՆ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ՎԱ­ՔԵ­ԼԸ»

– Ձեր գնա­հատ­մամբ` ի՞նչը խան­գա­րեց, որ Լա­ոն արթ­նա­ցավ, բայց հա­սա­րա­կու­թյան լայն զանգ­ված­նե­րի մոտ այդ­պես էլ այն գի­տակ­ցու­մը դեռ չկա, որ պահն իրոք օր­հա­սա­կան է:

– Մի շարք պատ­ճառ­ներ կան: Հա­սա­րա­կու­թյան այս ան­տար­բե­րու­թյունն իր պատ­ճառ­ներն ու­նի, ին­չը լուրջ վեր­լու­ծու­թյան կա­րիք ու­նի: Մի մաս­նի­կը կազ­մում է երի­տա­սար­դու­թյու­նը, որի ակ­տի­վու­թյու­նը նկա­տում ենք, բայց հենց երի­տա­սարդ­նե­րի մի հատ­ված էլ ան­տար­բեր է: Սա  հո­գե­բա­նա­կան, կեն­ցա­ղա­յին, կրթա­կան, բազ­մա­թիվ այլ ոլորտ­նե­րի հետ է կապ­ված: Եթե դի­տար­կենք օբյեկ­տիվ իրա­կա­նու­թյու­նը, ապա պատ­ճառ­նե­րը շատ տար­բեր են` սկսած աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծոն­նե­րից, երկ­րորդ ան­գամ պա­տե­րազ­մի վա­խից, որ հան­կարծ նո­րից պա­տե­րազմ չլի­նի եւ այլն: Որոշ ժա­մա­նակ անց այս առու­մով կա­րող ենք օբյեկ­տիվ եզ­րա­հանգ­ման գալ: Այն­պես որ, ժա­մա­նակ է պետք, որ­պես­զի հաս­կա­նանք, թե ին­չու, ի վեր­ջո, հա­սա­րա­կու­թյան մի ստվար զանգ­ված փո­ղոց դուրս չե­կավ: Իսկ հի­մա ինչ գնա­հա­տա­կան էլ տանք, սու­բյեկ­տիվ կլի­նի: Դրա հա­մար պետք է օբյեկ­տիվ վեր­լու­ծու­թյան են­թար­կել սո­ցի­ա­լա­կան տար­բեր շեր­տեր` երի­տա­սար­դու­թյա­նը, մի­ջին տա­րի­քին ու թո­շա­կա­ռու­նե­րին:

– Բայց ժա­մա­նա­կը, կար­ծես, ի վնաս է աշ­խա­տում: Հու­լիս-օգոս­տո­սին նա­խա­տես­ված է Փա­շի­նյան-Ալի­եւ հեր­թա­կան հան­դի­պու­մը: Այս իրա­վի­ճա­կում` «Դի­մադ­րու­թյուն» շար­ժու­մը վրան­նե՞րը պետք է հա­վա­քի, թե՞ նոր գոր­ծե­լա­ոճ որ­դեգ­րի:

– Վրան­նե­րը հա­վա­քել, կար­ծում եմ` պետք չէ: Բնավ դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը չկա, ավե­լին` սխալ կլի­նի վրան­նե­րը հա­վա­քե­լը: Կար­ծում եմ` եթե մար­տա­վա­րա­կան քայ­լերն այն­պի­սիք եղան, որ մի փոքր իրենց դրա­կան ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցան շարժ­ման հե­տա­գա անե­լիք­նե­րի վրա, ապա այն նվա­զա­գույ­նը կլի­նի, ին­չը հնա­րա­վոր է ապա­հո­վել, եւ այդ նվա­զա­գույ­նին գո­նե հաս­նել: Մի­ան­շա­նակ, ժա­մա­նա­կը մեր հայ­րե­նի­քի օգ­տին չի աշ­խա­տում, սա պետք է փաս­տենք եւ, բնա­կան է չպետք է այս վի­ճա­կի հետ հաշտ­վենք ու հա­սա­րա­կու­թյու­նը դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կում հայտն­վի այն դեպ­քում, երբ Հա­յաս­տա­նը կա­մո­վի կամ ան­կախ իրե­նից ինչ-ինչ գոր­ծըն­թաց­նե­րի մեջ է ներ­քաշ­վում, որոնք կա­րող են, իրոք, շատ բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ: Դրա հա­մար զգո­նու­թյուն պետք է ապա­հո­վել, պետք է լի­նի մի փոքր մո­բիլ խումբ, որն ամեն վայր­կյան, ամեն րո­պե, ամեն պա­հի կա­րո­ղա­նա ար­ձա­գան­քել, մո­բի­լի­զաց­վել եւ ինչ-որ բո­ղո­քի գոր­ծո­ղու­թյուն իրա­կա­նաց­նել:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված