⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

ՌԴ նախագահը խոսում է Սումգայիթի մասին, իսկ մեր իշխանությունները չեն խոսում, ինչո՞ւ. Ավագյան

Տեսանյութեր

Շահումյանի շրջանի հայաթափման 30֊րդ տարելիցի կապակցությամբ Ցեղասպանության թանգարան֊ինստիտուտում կայացավ գիտաժողով, որին ներկա էին ոչ միայն պրոֆեսորներ, փորձագետներ, այլ նաեւ շահումյանցիներ, գարդմանցիներ, որոնք ներկայացրին իրենց վկայությունները տեղի ունեցածի մասին: Զեկույցով հանդես եկավ նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ, ինչի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

– Հիմա, երբ սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց է գնում, մեզնից պահանջում են ինչ-որ անկլավներ, Ձեր կարծիքով` ինչո՞ւ չի բարձրաձայնվում նույն Շահումյանն ու Գետաշենը մեզ վերադարձնելու հարցը:

– Շատ ծանր հարց եք տալիս: Մինչեւ Շահումյանին նվիրված միջոցառման կազմակերպումն էլ փորձել եմ իմ ձայնը հասանելի դարձնել իշխանություններին` ակնկալելով, որ այդ հարցը կբարձրացնեն: Մեր վզին փաթաթված 2020 թվականի պատերազմը իրականում շարունակության մեջ է, հիմա սառը պատերազմ է տարվում, եւ ես, ուղղակի, կարող եմ ենթադրել, որ մեր իշխանություններն այսօր գտնվում են մեծ ճնշման տակ: Այլապես ինչպե՞ս հասկանալ այն, որ իրենք չեն կարող հետադարձ խոսել գոնե Սումգայիթից, Բաքվից, Գանձակից: 2020 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահը կարեւոր միտք ասաց, որն իրենց հարմար էր եւ դրա համար էլ կիրառեցին: Նա ընդգծեց, որ սա տարածքային վեճ չէ, էթնիկ վեճ է, եւ ամեն ինչ սկսվել է Սումգայիթում, որտեղ հայերին վատ են վերաբերվել, իսկ հետո վատ են վերաբերվել Լեռնային Ղարաբաղում: ՌԴ նախագահը շեշտեց, որ ադրբեջանական  իշխանությունները հայերին չեն պաշտպանել, որից հետո հայերը զենքը ձեռքն են վերցրել, եւ ստացվել է այն, ինչ ստացվել է: Փաստորեն, ՌԴ նախագահը խոսում է Սումգայիթի մասին, մեր իշխանությունները չեն խոսում, ինչո՞ւ: Եթե մեր իշխանությունները խոսեն Սումգայիթի մասին, անկլավների խնդիրն էլ կկանգնեցվի այլ մակարդակի վրա, 2020 թվականի ցեղասպանական պատերազմի բնույթն էլ ի հայտ կգա: Եվ խնդիրը միայն այսօր չէ, մենք 30 տարի չենք խոսել Սումգայիթից: Արդյունքում 2008 թվականին Իլհամ Ալիեւը երեք միջազգայնագետ-իրավաբանի` մեկը Ֆրանսիայից, մյուսը` Իսրայելից, երրորդը` Անգլիայից, ֆինանսավորել է եւ պատվեր է տվել, որպեսզի երեք փաթեթ պատրաստեն: Դրանցից մեկն այն մասին էր, թե իբր «Հայաստանն ագրեսոր եւ օկուպանտ» է, երկրորդը, որ «օկուպացված տարածքներում Հայաստանն ավերածություններ է արել» եւ երրորդը, որ «Ադրբեջանը իրավունք ունի վերադարձնել իր օկուպացված տարածքները ռազմական գործողություններով»: Այս երեք փաթեթները պատրաստելով` Ալիեւը դրանք դրել է իր դիվանագետների թեւերի տակ եւ ասել` գնացեք ու աշխատեք: Ի՞նչ ենք արել մենք, իհարկե, ոչինչ եւ այսօր եկել ու կանգնել ենք սահմանազատման, սահմանագծման, անկլավների խնդրի առաջ: Արդեն խոսում են Աղավնոն ու Բերձորը տալու մասին, թե իբր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ-որ բան է գրված: Բայց չէ՞ որ նույն այդ հայտարարության մեջ նաեւ պրոհայկական կետեր կան: Օրինակ` փախստականների կամ գերիների վերադարձի հարցը, կատարե՞լ է ադրբեջանական կողմը: Ինչո՞ւ ենք մենք ակամա մեզ դրել կապիտուլացված պետության հոգեվիճակում: Մենք չենք կապիտուլացվել, որտեղի՞ց այդ տերմինը, հայ զինվորը չի կապիտուլացվել, այլ կանխել է մասշտաբային ցեղասպանությունը:

– Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է մեզնից, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցվի: Իսկ հետո եղավ այն, որ հայկական կողմը Բրյուսելում համակերպվեց անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այնպիսի ձեւակերպումների հետ, ինչպիսին է ընդամենը «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքը»: Ի՞նչ կասեք այս մասին, երբ ոչ վաղ անցյալում Սումգայիթում, Բաքվում, Գանձակում չպահպանվեց էթնիկ հայերի անգամ ապրելու իրավունքը: 

– «Նշաձողի իջեցնել» ասողն ի՞նչ է հասկացել: Պարզ չէ, թե խուճուճ խոսակցությունների հետեւում ինչ կա, ես չգիտեմ: Ինչ վերաբերում է Շառլ Միշելի արած արտահայտությանը, դրանից հետո իրենք ուղղում մտցրին, թե իրականում պետք է հաշվի առնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Խնդիրն այն է, որ մենք ամբողջ թեման պետք է ոչ թե մաս-մաս ներկայացնենք, այլ` ամբողջական: Այսօրվա Արցախի իրավիճակի հարցը պետք է ներկայացնենք` որպես Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայաբնակ տարածքների ցեղասպանության շարունակության մի դրվագ: Մենք սրա մասին պետք է խոսենք, որպեսզի կարողանանք մեր վզին փաթաթած թրքական պիղծ պատմությունները, այդ նորմատիվ ասվածը կոտրենք, փշրենք, այլապես մեզ կգցեն ծուղակի մեջ: Մենք չենք խոսում, մեզ անկլավ են դեմ տալիս, սահմանազատման մասին են խոսում: Օրինակ, վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովի արած հայտարարությունն ի՞նչ բլեֆ էր: Հարցնում են Փառուխից,  ասում է սահմանագծման եւ սահմանազատման մեջ է, բայց ի՞նչ կապ ունի Փառուխը սահմանագծման եւ սահմանազատման հետ: Չէ որ սահմանագծում եւ սահմնազատում ասելով` նկատի ունենք, որ այն լինելու է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Ի՞նչ կապ ունի Արցախի Հանրապետության Փառուխը: Ի վերջո, այն, ինչ կատարվեց Փառուխում, ռուս խաղաղապահ ուժերի թերի աշխատանքի հետեւանքն էր: Բայց մենք էլի դրա մասին կոշտ չենք ասում: Երբեմն իշխանությունները չեն կարող կոշտ ասել, բայց կուսակցություններն էլ են լռում: Այսինքն` իշխանություն-ընդդիմություն չեն խոսում ազգային շահերի մասին: Փառուխից չեն խոսում, Բերձորի եւ Աղավնոյի չտալու մասին չեն խոսում, միայն առանձին անհատներ են խոսում: Չկա համակարգված դիմադրողական ճակատ: Արդյունքում ստացվում է, որ իշխանությունները չգիտեմ ինչով են զբաղված, ինչ-որ խուճուճ դարձվածքներ են օգտագործում, որ չես կարողանում հասկանալ ասածն ինչի մասին է, ինչ նկատի ունի, բանակցային սեղանին ինչ է դրված: Իսկ մյուս կողմից էլ տեսնում ես, որ ընդդիմադիր դաշտն ազգային որեւէ շահ չի հետապնդում, դրա համար էլ պետությունն այս վիճակում է: Նորից եմ կրկնում `  թեման պետք է նայենք ամբողջական, Փառուխի համար այսօր պետք է կռիվ տանք նորից, Քարագլխի մասին նորից չլռենք, որպեսզի Բերձոր ու Աղավնո պաշտպանենք եւ սահմանազատման ու սահմանագծման խնդիրը, անկլավների հարցը թրքանպաստ չլուծենք: Այսօր բազմաթիվ նյութեր ունենք, որոնցով ինչքան ասես թղթապանակներ կարելի է լցնել, եւ եթե մեր իշխանությունները չեն անում, ապա գոնե հանրային դիվանագիտությունն աշխատեցնենք: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված