Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին

Այս իրավիճակը թույլ չի տալիս խոսել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության մասին.Բացառիկ զրույց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ

Հանդիպում

Հետպատերազմական Արցախում մարդու իրավունքների ինչպիսի՞ն խախտումների հետ առավել շատ գործ ունենք այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջը «Իրավունքը» զրուցել է Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Ստեփանյան, ո՞րն է եղել ամենաբարդ իրավիճակը, որին բախվել եք պաշտոնը ստանձնելուց հետո։

-Հետպատերազմական Արցախում հեշտ իրավիճակներ գրեթե չկան։ Ես պաշտոնը ստանձնել եմ 2021 թվականի մարտին, երբ մարդու իրավունքների պաշտպանության առումով բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ կային, որոնց բախվում էր Արցախում ապրող մարդը առօրյա կյանքում։ Մեզ համար որպես առաջնահերթություն ընդունել ենք մարդասիրության կարևորագույն արժեքով առաջնորդվելու, մեր լիազորությունների շրջանակներում ցանկացած մարդու կողքին կանգնելու և իրավունքների պաշտպանության հարցում աջակից լինելու վարքագիծը, որով էլ առաջնորդվում ենք նաև այսօր։ Ունենք իրավիճակ, երբ ամեն օր ապրում ենք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների դեմ ոտնձգությունների և հարուցվող սպառնալիքների ներքո, միևնույն ժամանակ ունենք հազարավոր տեղահանված անձինք, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամ դարձած անձինք և այլ խոցելի խմբեր` իրենց առօրյա խնդիրներով։ Այս իրավիճակը թույլ չի տալիս խոսել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության մասին։

Եթե առանձնացնելու լինեմ կոնկրետ ամենաբարդ իրավիճակները, ապա պետք է նշեմ, որ առավելագույն պատասխանատվություն և ուշադրություն պահանջող առաքելությունը, որը նաև էմոցիոնալ-հոգեբանական առումով էր ամենաբարդը, պատերազմից անմիջապես հետո զոհված զինծառայողների, գերեվարված և անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման գործընթացն էր, ինչպես նաև պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք լայնածավալ աշխատանքը։ Հիմա, կարծես թե ՄԻՊ աշխատակազմի գործունեությունը վերադարձել է իր հուն, և մենք բնականոն իրականացնում ենք մեր սահմանադրական մանդատից բխող առաքելությունը։

-Պարոն Ստեփանյան, հետպատերազմական Արցախում մարդու իրավունքների ինչպիսի՞ն խախտումների հետ առավել շատ գործ ունենք և ի՞նչ է անում ԱՀ ՄԻՊ-ը այդ խնդիրների չեզոքացմանը միտված։

-Ինչպես տարբեր ոլորտներում, այդպես էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետպատերազմական Արցախում իրավիճակը տարբերվում է նախապատերազմական իրավիճակից։

Մարդու իրավունքների ամենաշատ հանդիպող խախտումները ես կառանձնացնեի երկու հիմնական խմբերի մեջ՝ խախտումներ, որոնք առաջանում են ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով և խախտումներ, որոնք արձանագրում են Արցախի պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության հետևանքով։

Նախորդ մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խախտվել է Արցախի ժողովրդի տարբեր իրավունքներ, այդ թվում նաև կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության, սեփականության և այլ իրավունքներ։ ՄԻՊ աշխատակազմը իրավունքի խախտման յուրաքանչյուր դեպքով իրականացրել է ուսումնասիրություն, հանդես եկել հայտարարություններով և նամակներով դիմել տարբեր կառույցների, այդ թվում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների։ Այս ուղղությամբ աշխատանքները իրականացվում են մշտապես։

Պատերազմի հետևանքով իրավունքների տեսանկյունից հասարակության՝ պաշտպանության կարիք ունեցող խոցելի անդամների թիվը ավելացել է, ինչով պայմանավորված նաև ՄԻՊ հաստատության աշխատանքի ծանրաբեռնվածությունն է ավելացել։ Հետապատերազմական Արցախում ամենասուր արտահայտված հարցը տեղահանված անձանց բնակարանային և սոցիալական ապահովության հարցն է և բնական է, որ հենց այս ոլորտին ուղղված ամենաշատ դիմումներ ենք ստանում։ 2021 թվականի ընթացքում մեր ստացած դիմումների 48 տոկոսը վերաբերում էր սոցիալական ապահովության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին։

-Պարոն Ստեփանյան, պաշտպանի  մշտադիտարկման արդյունքում ի՞նչ խնդիրներ են երևան գալիս ծերերի և մանուկների շրջանում։

Երեխաների իրավունքների վերաբերյալ համապարփակ արտահերթ զեկույց ենք հրապարակել 2021 թվականի սեպտեմբերին, որում անդրադարձ ենք կատարել երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակին և օրենսդրական կարգավորումներին։ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից կառանձնացնեի տեղահանված երեխաների կրթության, սոցիալական ապահովության պատշաճ մակարդակի երախավորման հետ կապված հարցը։ Շարունակվող խնդիրներից է մնում գերածանրաբեռնված դասարաններով դասապրոցեսների կազմակերպումը Ստեփանակերտի դպրոցներում և գերհագեցած մանկապարտեզներում։ Մանկապարտեզներում հասանելի տեղերի խիստ բացակայության պայմաններում մեծ թվով երեխաներ զրկված են այդ հնարավորությունից։ Շարունակվող խնդիրներից է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կրթության մատչելիության և հասանելիության ապահովման հետ կապված խնդիրները։ Երեխաների իրավունքների պաշտպանության ամբողջական պատկերը հասկանալու համար խորհուրդ կտայի ծանոթանալ մեր զեկույցին։

Ծերերի իրավունքների պարագայում առաջնային կարևորության հարց է շարունակում մնալ Ստեփանակերտի տուն ինտերնատի՝ ըստ նպատակի օգտագործման հարցը, որը պատերազմից հետո ծառայում է որպես ժամանակավոր կացարան տեղահանված անձանց համար։ Այս հարցի վերաբերյալ Կառավարության հետ քննարկումներ ունեցել ենք ու մեր դիրքորոշումն այն է, որ պետք է հնարավորինն արվի տուն ինտերնատի խնամյալների համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Եվ իհարկե պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմից եկող սպառնալիքները առանձնահատուկ բացասական ազդեցություն են ունենում հասարակության հոգեբանորեն խոցելի խմբերի վրա, որոնց թվում են նաև մանուկները և տարեցները։

Զրույցը`  ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 






Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top