Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Պարտությունն էլ է տղամարդու համար, բայց դրա համար տղամարդ պետք է լինել

Իրավական

Պարտությունն էլ է տղամարդու համար, բայց դրա համար տղամարդ պետք է լինել։ Եթե ես իրավապաշտպան ոլորտում հաղթանակների փոխարեն պետք է գրանցեմ պարտություններ, ես պետք է հեռանամ այդ հարթակից ու զբաղվեմ այնպիսի գործով, որտեղ կարող եմ արձանագրել հաջողություններ։
Քառասուն-հիսուն օր իշխանության թողտվությամբ փակես քաղաքի գլխավոր պողոտաները, գոռաս, հոխորտաս, թե հաղթելու ես, ով հրապարակ չգա, դավաճան է, հետո էլ չընդունես պարտությունդ, բայց ասես՝ հավաքվում, հեռանում ենք հրապարակից։
Նիկոլն, իրավամբ, այնքան խիստ վարվեց  ձեր նկատմամբ, որ չցրեց ձեր երթերն ու ցույցերը, այլ թողեց, ինչպես ինքն էր կանխատեսել, մաշվեք ու պրծնեք։
Պարտությունը ևս մարդու համար է, խոստովանեք ու հեռացեք, եթե ձեր համար ավելի կարևոր է պետական շահը, քան նեղ անձնային կամ կուսակցական շահը։
Իսկ ձեր ցույցեր-երթերի պատճառով  կալանավորված  ու ապագայում տարիների ազատազրկման դատապարտվող անձանց խորտակվող ճակատագրերի  խարանն ընկած է ձեր ուսերին։ Գոնե այնքան բարոյականություն ունեցեք, փակեք ընտանիքների ծախսերը, և վարձեք բարձրակարգ փաստաբաններ։

Լևոն Բաղասարյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ