Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

ՆՐԱՆՑ ԼԱՈՆԵՐՆ ԷԼ ԱՐԹՆԱՑԱՆ

ԱԳՆ-ից հայտնում են, որ Լաոսի կառավարությունը խնդրում է «Դիմադրության» շարժմանն ուրիշ քայլերգ երգել, քանզի իրենց քաղաքացիներն արդեն երկու ամիս քունուդադար չունեն:

* * *

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

(ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐ ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԵՌՆԵՐ ԹՈՒԹԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գյուղնախարարությունից հայտնում են, որ սոցապնախարարը թթի սեզոնին հանդիպում է Թութի հետ, իսկ դդմի սեզոնին` Թավշյա Դդումի հետ:

* * *

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Ըստ Հովիկ Աղազարյանի` «Քաղաքացիական պայմանագիրը» ուզում է, որ Ֆրանսիայի հրապարակում իշխանափոխություն լինի:

* * *

ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

(ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ ԱՅՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ՌԴ արտգործնախարարության` Արեւմուտքը սկզբից ֆինանսապես աջակցեց Վրաստանի ժողովրդին, իսկ հիմա` ԼԳԲՏ համայնքին:

* * *

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆ

Ըստ միջազգային տնտեսագետ վերլուծաբանների` տնտեսական հրաշք Հայաստանում՝ երեւան է եկել դոլարի համարժեքը.  ինչքան դոլարը էժանանում է, այնքան  հայկական կարտոլը թանկանում է:

* * *

СТАВКИ СДЕЛАНЫ, ГОСПОДА!

(ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ՝ 81% ՌԵՅՏԻՆԳ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղաքական կազինոյի կրուպյեների` տոկոսների վերաբերյալ որոշում ընդունողներն ինչքան ուզեն, էնքան տոկոս էլ կխփեն:

* * *

ՌԵՏՐՈ

– А я иду шагаю по Еревану...

* * *

ՓՈՐՁՎԱԾ ԱՂՎԵՍԸ ԵՐԿՈՒ ԹԱԹՈՎ Է ԹԱԿԱՐԴ ԸՆԿՆՈՒՄ

(ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գլենդելից Հայաստան խոպան եկած Զարեհը գնացել է Լոսը, ընկել է փոսը:

* * *

ՏԱԿԻՑ ԾԱԽԵԼԸ ԲՈԼՈՐԻՑ ՄՈԴԱՅԻԿ Ա

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ Լֆիկի՝ Երեւան Սիթի սուպերմարկետների նկուղներից առանց ակցիզի սիգարետ վաճառելը օրինական է, դա ուղղակի օդանավակայանի «դյութիֆրիի» ֆիլիալն ա:

* * *

ԿԳԲ-Ի «ՊԱԴՎԱԼՈՒՄ»

Ըստ չար լեզուների` ԱԱԾ-ն լաոյին զարթնելուց հետո անմիջապես բերման է ենթարկել:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ