⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ժողովրդին պարզապես խաբել են. Լարիսա Ալավերդյան

Թեմա

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ գնահատմամբ` նրանք, ովքեր այսօր դուրս են գալիս փողոց` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դուրս են գալիս` հայերի արժանապատվության համար պայքարի: 

– Պատկերացրեք, որ այս բողոքը չլինի: Այսինքն` բոլորը համաձա՞յն են ազգային այս ստորացմանը: Նախեւառաջ անդրադառնամ նրան, թե սրանք ինչպես են եկել իշխանության: Ժողովուրդն այդտեղ չի խաղացել գլխավոր դերը: Նա ուղղակի դիզայնն է եղել: Ժողովրդին պարզապես խաբել են: Եվ այս առումով դրսի այն բոլոր կենտրոնները, որոնք մտածել եւ իրականացրել են այս սցենարը Հայաստանում` նրանք այսօր հենց այն հենարանն են, որի վրա հիմնվում է քաղաքացի Փաշինյանը: Պետք է հստակեցնենք` նա ոչ եկել էր ժողովրդի ձայնով, ոչ էլ նա պատրաստ է գնալ: 

– Իսկ ինչո՞ւ հիմա պատրաստ չէ լքել վարչապետի աթոռը:

– Որովհետեւ ունի այլ պարտավորություններ` այլ կենտրոնների առջեւ: Նրա արտահայտությունն էր, որ «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», իրականում Հայաստանը վարչապետ չունի: Հայաստանն ունի դրածո, որն իրականացնում է դրսերից հրամայած բոլոր այն քայլերը, որոնք տանում են Հայաստանը եւ հայ ժողովրդին դեպի կործանում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ