⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Հարցը միայն փողոցում հավաքվելը չէ. Էդգար Ղազարյան

Թեմա

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ, հակադարձելով, որ «Դիմադրության» շարժման հանրահավաքների ժամանակ քիչ մարդ է հավաքվում, հարց է ուղղում` իսկ նոմինալ թիվը ո՞րն է` շատն ու քիչը հասկանալու համար:

– Եթե այդ թիվը պիտի լիներ, ասենք, 500, ապա առնվազն 5000-ը գոնե տասն անգամ շատ է: Եթե 50 հազարն է, ուրեմն` տասն անգամ քիչ է: Ես առաջարկում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ասի իր ուզած այդ նոմինալ թիվը: Թող ասի, որ եթե այդքան մարդ դուրս գա, ես հրաժարական եմ տալիս: Վստահ եմ` այդ օրը այդքան մարդ դուրս կգա փողոց: Հարցը  միայն փողոցում հավաքվելը չէ: Ինքան մարդ հավաքվում է, նրանք արտահայտում են ժողովրդի բացարձակ մեծամասնության ակնկալիքը: Հիմա, որ ամեն հինգշաբթի կառավարության նիստ է լինում, որոշումներ են կայացվում, քանի՞ մարդ է գալիս Հանրապետության հրապարակ` Նիկոլ Փաշինյանին սատարելու: Եթե մարդաչափով է, թող ամեն հինգշաբթի Հանրապետության հրապարակը լցվի իր կողմնակիցներով: Եթե իր որոշումներին սատարող 50 հազար մարդ չկա, ինչո՞ւ է մեր որոշումների համար 500 հազար մարդ պահանջում: Լեհաստանում Ուկրաինա-Հայաստան խաղն էր: Բոլորս էլ ուզում էինք, որ Հայաստանը հաղթի: Բայց հո բոլորս չէի՞նք գնացել Լեհաստան ու նրանց փոխարեն ֆուտբոլ խաղում: Տնից էինք երկրպագում: Բայց բոլորս էլ ուզում էինք չէ՞, որ Հայաստանը հաղթի: Նույնը հիմա է: Անկախ նրանից, թե մարդը որտեղ է, փաստ է, որ հասարակության երկու երրորդը չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը ղեկավարի, մյուսներն էլ ուրիշ, անթույլատրելի բաներ են ասում: Անենաճիշտ, ամենաարդար լուծումն այն է, որ գնա հանձնվի իրավապահ մարմիններին: 72 ժամի կարգն էլ բավարար կլինի, որ իշխանափոխությունը օրենքով, խաղաղ, առանց որեւէ հեղաշրջման, որեւէ զինվորականի մասնակցության լինի: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ