Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին

«ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ՝ ԴԱՀԼԻՃ ԼՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՕՐՀԱՍԱԿԱՆ ՊԱՀԻՆ` ԹՈՂՆՈՒՄ ՄԵՆԱԿ».ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:

Սոցցանցերում եւ մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայանալու է մի ներկայացում, որի գովազդային պաստառի վրա հայկական լավաշը  վերածվել էր ռուս արտիստների համար ներքնազգեստի: Ի՞նչ կասեք այս մասին:

– Միանգամից իմ աչքին էլ զարնեց այդ ցուցատախտակը: Որքանով հասկացա` մեր հյուրերի նախաձեռնությունն էր:  Դրանով Մոսկվայից ժամանած հյուրերը չգիտակցելով, թե ինչ է մեր համար լավաշի խորհուրդը, փորձում են օգտագործել իրենց մտածելակերպին համապատասխան: Սա անընդունելի է ինձ համար, եւ կարծում եմ` մենք չպետք է հանդուրժենք: Մի այսպիսի խոսք կա` «Վ չուժոյ մոնաստիր սո սվոյիմ ուստավոմ նե խոդյատ»: Պետք չէ արհամարհել եւ անտեսել այն բաները, ինչ-որ մեզ համար կարեւորություն ունեն, մանավանդ այս օրերին, երբ շատ ցավալի է ցանկացած ոտնձգություն մեր խորհրդանիշների նկատմամբ: Կարծում եմ` այդ ամենին պետք է  շատ զգույշ վերաբերվել:

Մոսկվայից ժամանած հյուրերն իրենց մենթալիտետով կարող էին չհասկանալ, իսկ Սունդուկյան թատրոնի ղեկավարությո՞ւնը...

– Ո՞ւր է ընդհանրապես Սունդուկյան թատրոնը: Չեմ նկատում, որ Սունդուկյան թատրոնի ժողովուրդը կանգնած է ազգի կողքին` մեզ համար կարեւոր վճռական էտապում: Դրա համար ցանկացած այդպիսի քայլ նրանց կողմից ինձ համար ոչ թե ընդունելի է, այլ` կանխատեսելի: Երեւի այդ ցուցատախտակի համար ինչ-որ գումար են առաջարկել թատրոնին, նրանք էլ համաձայնել են: Ցավոք, այսօր ՀՀ-ում վաճառվում է ամեն ինչ: Տվյալ դեպքում նաեւ Սունդուկյան թատրոնն այսօր վաճառում է այն իդեաները, որը մենք ունեինք:

Ցավով կարելի է նկատել, որ այսօր շատ քիչ մշակույթի գործիչներ են պայքարի դուրս եկել: Ըստ Ձեզ, այդպիսի անտարբեր վերաբերմունքը երկրի ճակատագրի նկատմամբ ինչո՞վ է պայմանավորված:

– Դուք առիթ ունենում եք պարբերաբար իրենց հետ կապ հաստատել: Ուղղեք այդ հարցն իրենց: Իմ կարծիքով՝ սրանք առաջին հերթին ուղղակի վախեր են, որոնք իրենք ունեն: Երեւի վախենում են, որ զրկվեն իրենց աշխատավարձից, աթոռից... Վախենում են, որ համացանցում ինչ-որ «ծիգրովկաներով» տյոտյաներ անպատվեն: Մտավորականն իրավունք չունի ինչ-որ բաներից վախենա եւ թաքնվի նման պատճառների հետեւում:

Բայց չէ՞ որ թուրքը եթե մտավ մեր երկիր, այլեւս կարող է իրենց աշխատատեղերից կամ աշխատավարձից էլ զրկվեն:

– Իրենք կծառայեն թուրքերին, կխաղան թուրքական թատրոններում, կնկարվեն թուրքական սերիալներում, որտեղ հայերին կպատկերեն արդեն թուրք ռեժիսորները: Կարծում եմ, որ իրենք այդ ամեն ինչին պատրաստ են` միայն թե գումար առաջարկեն դրա դիմաց:

Մշակույթը հուզական բնագավառ է, եւ չես կարող նույնիսկ պատկերացնել, որ կծախվես, բայց որ նայում ենք որոշ մարդկանց գործունեությանը, հիասթափություն ենք ապրում:

– Կարծում եմ` մեր պահանջներն էին շատ մեծ: Դրա համար էլ հիասթափվում ենք: Մեզ թվում էր, որ մշակույթի գործիչներն արժեհամակարգ կրող են: Եվ այդ միֆը, որ այսօր տրաքել է, բերում է, ցավոք, հիասթափության: Ցանկացած ստեղծագործ մարդու առաքելությունն է` ծառայել իր ժողովրդին, բայց նրանք չեն ծառայում ժողովրդին, ազգին, պետությանը: Տվյալ դեպքում գումար աշխատելու համար`  իրենք օգտագործում են հանդիսատեսին, բայց երբ պահը գալիս է, որ պետք է այդ նույն հանդիսատեսի կողքին լինեն հրապարակում կամ այլ իրավիճակներում սատարելու, նրանք արդեն դրան վերաբերվում են այնպես, որ իրենք դուրս են քաղաքականությունից: Օգտագործում են հանդիսատեսին՝ դահլիճ լցնելու համար, իսկ օրհասական պահին` թողնում են մենակ:

Կան ժողովրդական արտիստներ, որոնց չենք տեսնում ժողովրդի կողքին պայքարելիս: Իրենց միայն կոչում ստանա՞լն էր պետք, էլ ժողովրդական չե՞ն:

– Նախկին իշխանություններից վերցրին ժողովրդական արտիստի տիտղոսը, հետո այդ տիտղոսով սկսեցին դավաճանել ազգին, ժողովրդին...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված