Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Ծանր վիրավորանքի հոդվածը ապաքրեականացվում է. Ինչ էր ասում ժամանակին հայտնի փաստաբանը, որն այսօր կյանքի է կոչվում

Իրավական

Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: Այս մասին օրերս տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Փաստենք, որ այդ իրավանորմի քրեականացմանը առաջին դեմ է արտահայտվել հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, բազում նախադեպային դատական ակտերի հասած փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով արձանագրել էր, որ այդ իրավանորմի կիրառումը դիտարկում է որպես հետնահանջ:

Պարոն Բաղդասրայանի դիտարկումը, փաստորեն, ուշ, բայց, այսպես ասած, տեղ հասավ, ինչի շուրջ էլ զրուցեցինք պարոն Բաղադասարյանի հետ.

-Ինչպես նշել էի, այ՛ո, այդ օրենքը չէր աշխատելու, դա հետնահանջ էր: Նման օրենքը չէր կարող տեղ ունենալ իրեն սոցիալական պետություն հռչակած երկրում, դա իրավապաշտանիս համար եղել է հանրահայտ փաստ:

Ուստի, կարծում եմ, որ շատ ճիշտ քայլ է կատարվել, բայց ցանկանում եմ արձանագրել, որ դա չի նշանակում, որ վիրավորելը, զրպարտելը, ատելության քարոզ տարածելը պետք է տեղ ունենան ՀՀ տարբեր հարթակներում` այդ թվում համացանցում:

Ավելին, առիթից օգտվելով խոսքս ուղղում եմ նաեւ պետական լիազոր` հատկապես իրավապահ մարմիններին, որպեսզի սոցիալական հարթակներում վիրավորանքներից զատ, տեսնեն Քր. օրենսգրքով նախատեսված այլ հոդվածներ, մասնավորապես խուլիգանություն: Բազմիցս եմ ասել, որ եթե անձը սոցիալական հարթակում 10-15 րոպե հայհոյում է եւ ատելության կոչ է հնչեցնում, դա նույնն է ինչ-որ դասական փողողցային խուլիգանությունը:

Ամփոփելով խոսքս, միանշանակ ողջունում եմ վերը նշված օրենքի ապաքրեականացումը, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ, որպեսզի օրինապաշտ քաղաքացու տեսակը ամրագրվի մեր մեջ, որի բաղկացուցիչ մասն է միմյանց վիրավորելը, ատելության քարոզ չտարածելը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ