Հանրությանը պառակտելու նոր ստանդա՞րտ․ ԶԱՐՄԱՆՔ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Մտնում ենք վճռական բախման մեջ համաշխարհային իմպերիալիզմի հետ Մորգենշտերնի համերգը հաջողելու դեպքում `հաջորդը համալիրում ելույթ կունենա Զեյնաբ Խանլարովա՞ն Այսպես կոչված, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ ոչ մեկը հույս չի կապում․ Միհրան Մովսիսյան Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանը ՌԴ-ում բրիտանական կրթությամբ նոր դեսպան ունի Օրվա երկրորդ կեսից հրթիռների նոր ալիք է ուղղվել դեպի արևմտյան Ուկրաինա Ուկրաինային հասցվել է աննախադեպ հարված. կիրառվել է առնվազն 130 հրթիռ Առողջապահության նախարարության 8003 «սառը գիծը» Թրամփը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին և Զելենսկիին համաձայնության գալ Ռուսաստանի հետ. Washington Post

Հանրությանը պառակտելու նոր ստանդա՞րտ․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Իշխանությունը շարունակում է 2018 թվականից սկսած՝ հանրության պառակտման հետեւողական քաղաքականությունը։ Եթե Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանրությանը բաժանում էր սեւերի ու սպիտակների, ապա գործող քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ այս հարցում ամենեւին չզիջեց նրան։ Վերջինս նույն հանրությանը որոշել է բաժանել արտոնյալ եվրոստանդարտներին համապատասխանողների ու չհամապատասխանողների, որոնց համար կսահմանվեն մայրաքաղաքում սահմափակումներ։ Հանրային հեռուստատեսության եթերում տված հարցազրույցում Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանն առաջիկայում կներկայացնի անձնական ավտոմեքենաների սահմանափակումների փաթեթ, որի մեջ ընդգրկված է նաեւ, որ Euro 4 ստանդարտից ցածր մեքենաների երթեւեկությունը մայրաքաղաքում կսահմանափակվի։ Սա վերաբերում է մեծ մասամբ մինչեւ 2005 թվականի արտադրության մեքենաներին։ Այսինքն՝ այն մեքենաները, որոնք արտադրվել են մինչեւ 2005 թվականը ու գրանցվել մինչեւ 2006 թվականը, նրանց համար սպասվելու են երթևեւեկության սահմանափակումներ։ Եվրոպական շուկայի համար արտադրված մեքենաների մեծ մասը, որոնք թողարկվել են մոտավորապես 2005-2010 թթ.-ին, Euro 4 են։ Որոշ արտադրողներ ստանդարտին համապատասխանել են ավելի վաղ՝ 2000-ականների սկզբին։ Euro 4-ը Եվրամիության կողմից նոր մեքենաների համար սահմանված արտանետումների բնապահպանական ստանդարտ է։

Իսկ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար ՎՈԼՈԴՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իշխանության կողմից նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու առաջարկին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս» եւ խորհրդարանական ընդդիմության վճռական «ոչ»-ին՝ ասել է. «Վարչապետը շատ հստակ առաջարկ հնչեցրեց ընդդիմության համար։ Կարծում եմ՝ ցանկացած ընդդիմություն, եթե հռչակել է, որ իր նպատակը իշխանափոխությունն է, պետք է համաձայնի այդ տարբերակին, որովհետեւ ընդդիմությունը 2021 թվականից սկսած հայտարարել է, որ խորհրդարան է գալիս մեկ նպատակով՝ վարչապետին հեռացնելու, իշխանափոխություն իրականացնելու։ Հիմա ռեալ շանս ունեն այդ ծրագիրը իրագործելու՝ քվեարկել եւ թույլ տալ, որ Սահմանադրությունը հանձնվի ժողովրդի դատին եւ, ի վերջո, ժողովուրդը որոշի՝ կո՞ղմ է նոր Սահմանադրությանը, թե՞ դեմ է»։ Լավ, համարենք, որ Հակոբյանն ամեն ինչ ճիշտ է ասում, Փաշինյանն էլ է ճիշտ ասում, որ նոր Սահմանադրությանը չանցնելու դեպքում, ինչպես վերջինս նշել է, «ռադները կքաշենք, կգնան»։ Բա այս դեպքում՝ Հակոբյանն ինչո՞ւ է ոգեւորված, որ ընդդիմության համար իրենց իշխանությանը հեռացնելու ռեալ շանս է գտնվել։ Թե՞ կարծում է՝ Փաշինյան Նիկոլը հեռանալու է, բայց իրենք մնան իշխանության։

Ի դեպ, դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ։ Լրագրողների հարցին, թե ինչու էր աթոռ նետում ընդդիմադիր պատգամավորների վրա, ԱԺ փոխնախագահ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ տվել է «ֆանտաստիկ» պատասխան. «Աթոռ նետելով՝ ուզել էի ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ չսադրված հարձակումը ընդդիմադիր պատգամավորների կողմից սաստել»։ Այ քեզ բա՜ն, Փաշինյանն էլ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից սպառնում էր «բուլդուզերներով» անցնել ընդդիմության վրայով։ Կարո՞ղ է հաջորդիվ Ալեքսանյանը «բուլդուզերով» որոշի սաստել ընդդիմադիր գործընկերներին, թե՞ միանգամից բայրաքթար է կիրառելու։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ