Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Կամո Ունանյանը 5-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն

Թեմա

Հունիսի 10-12-ը, Խորվաթիայի Վարազդին քաղաքում կայացավ օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի՝ շիտորյու մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը։ Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 34 երկիր։ Առաջնությունում Հայաստանը ներկայացրել է սպորտային կարատեի Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։

Հայ մարզիկը մրցելով նախ անգլիացի, հետո՝ իսպանացի, սլովենացի եւ ռումինացի մարզիկների հետ, 4 մարտերում հաղթանակներ գրանցելով, դարձել է Եվրոպայի չեմպիոն։

«Մեկնելուց առաջ խոստացել էի, որ գնում եմ ոսկե մեդալի հետեւից, ինչպես միշտ, խոստումս կատարեցի»,- ասաց Կամո Ունանյանը, ով 5-րդ անգամ է նվաճում սպորտային կարատեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Ի դեպ, ինչպես արդեն հայտնի է, այս առաջնությունից հետո Կամո Ունանյանը Եվրոպայում մեջքի վիրահատության կենթարկվի․ «Վերջին 4 տարիների ընթացքում 3 անգամ մեջքի վիրահատություն եմ ունեցել, հուսով եմ՝ սա վերջինը կլինի»,- ասել էր Ունանյանը։

Հիշեցնենք, որ Կամոն տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ մեջքի լուրջ վնասվածք էր ստացել եւ վերջին 4 տարիների ընթացքում պարբերաբար բուժում է ստանում տարբեր երկրներում։

286503699-2205852099562192-650390896106536746-n
286621391-438240897714392-4409928020340822163-n
286716109-747292229616504-2792042126237155525-n

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ