⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Որոնք են ամառային ամենաօգտակար մրգերը

Առողջապահական

Մրգերն անչափ օգտակար են օրգանիզմի համար, ուստի դրանք պետք է անպայման սննդակարգի մասը կազմեն, սակայն անգամ այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։ Այնուամենայնիվ սննդաբան Միխայիլ Գինզբուրգը ներկայացրել է՝ որն է ամենաօգտակար ամառային միրգը, որը ոչ միայն կարելի է, այլև հարկավոր է ուտել ամեն օր։ 

Ինչպես նշել է մասնագետը «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում, ամենաօգտակար ամառային միրգը խնձորն է, որն օրական հարկավոր է ուտել առնվազն երկու հատ։

«Խնձորը բազմաթիվ օգտակար տարրեր է պարունակում։ Այն, մասնավորապես, հարուստ է կվերցետինով՝ կենսաակտիվ նյութով, որը պաշտպանում է աթերոսկլերոզից, բարելավում է անոթների պատերի վիճակն ու առհասարակ, ինչպես համարվում է, երկարացնում է կյանքի տևողությունը», - բացատրել է սննդաբանը։

Մասնագետի խոսքով՝ ամռանը խնձորի հետ մեկտեղ կարելի է նաև տանձ օգտագործել։

«Տանձը նույնպես հարկավոր է ուտել ամեն օր։ Դրանք կարելի է համադրել խնձորի հետ կամ ուտել դրանց փոխարեն։ Դրանք նույնքան օգտակար են և միևնույն ժամանակ ավելի շատ սննդային մանրաթելեր են պարունակում։ Սննդային մանրաթելերը տարբեր են լինում, և տանձերը հարուստ են դրանց տեսակներով», - նշել է մասնագետը։

Նա նաև հավելել է, որ ոչ պակաս օգտակար է սալորը, որը նույնպես հարուստ է սննդային մանրաթելերով, ինչի շնորհիվ կարգավորում է աղիների աշխատանքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ