⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Սննդամթերքի որ տեսակներն են բարձրացնում քաղցկեղի զարգացման հավանականությունը

Առողջապահական

Գոյություն ունեն սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնց գործածությունը հարկավոր է սահմանափակել, քանի որ դրանք բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան Մարինա Սեկաչևան։ 

Ինչպես նկատել է մասնագետը, միայն մի մթերքի գործածությունը չի կարող է ազդել քաղցկեղի զարգացման հավանականության վրա, մինչդեռ ընդհանուր սննդակարգը կարող են բարձրացնել կամ նվազեցնել այդ հավանականությունը։ 

Ուռուցքաբանը հիշեցրել է, որ տևական ժամանակ մեծ քանակությամբ յուղոտ ու ածխաջրերով հարուստ սնունդ օգտագործելը հանգեցնում է ոչ միայն ճարպակալման, այլև օնկոլոգիական հիվանդությունների զարգացման։ Այնուամենայնիվ, այս մթերքից բացի, գոյություն ունեն նաև սննդամթերքի այլ տեսակներ ևս, որոնց գործածության դեպքում հարկավոր է ուշադիր լինել։

«Կարմիր միսն ու վերամշակում անցած մսամթերքը նույնպես բարձրացնում են աղիների ուռուցքների զարգացման հավանականությունը, մինչդեռ մանրաթելերով հարուստ մթերքը, կաթնամթերքն ու պանիրը նվազեցնում են քաղցկեղի այդ տեսակի զարգացման հավանականությունը։ Բացի այդ, հստակ հաստատվել է նաև քաղցկեղի որոշ տեսակների ու ալկոհոլի գործածության կապը։ Այսպիսով՝ մենք կարող ենք ազդել մեր առողջության վրա, սակայն համալիր կերպով, այլ ոչ թե որևէ հրաշագործ մթերքի կամ անգամ դեղահաբի գործածության միջոցով», - նշել է ուռուցքաբանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ