⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ծռերին ընդամենը մի հարց ունեմ` բա էդքան ճիշտ տղերք եք, էդ պաշտոնյայի անունն էլ տայիք. Աղավնոյի համայնքապետ

Թեմա

Ծռերի ԱԺԲ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք եւ համոզել Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Ավելին` ըստ նրանց, վերոնշյալ պաշտոնյան հայտարարել է նաեւ, որ «այսպես, թե այնպես գյուղը դատարկվելու է, քանի որ Ադրբեջանը շուտով կշահագործի Աղավնոյին կից ճանապարհը»: Թե ինչ պաշտոնյայի մասին է խոսքը, եւ ինչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» պարզեց Աղավնո համայնքի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՈՒՇՅԱՆԻՑ:

– Թշնամու ջրաղացին ջուր լցնող, սուտ լուրեր տարածող Սասնա ծռերին ընդամենը մի հարց ունեմ` բա էդքան ճիշտ տղերք եք, էդ պաշտոնյայի անունն էլ տայիք` մի սուտ ավել, մի սուտ պակաս: Ամո՛թ է, ամո՛թ, որ հայը հայի դեմ է թշնամություն անում, կեղծ, խուճապ տարածող լուրերով էս ի՞նչ եք անում, տղե՛րք։ Դուք Երեւանում հանգիստ նստած` այստեղ ժողովրդին սթրեսի եք ենթարկում։ Ես անգամ ցանկություն չունեմ դրանց անդրադառնալու, որովհետեւ ոտքից գլուխ սուտ է: Էդ հայտարարություններ տարածողներն էնքան սուտ մարդիկ են, որ դրանց հակադարձելն էլ է պատվից ցածր:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ